Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը
Մայիսի 08, 2025

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Գործադիրի այսօրվա նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

Մասնավորապես՝ Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2025-2026 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացնել 220 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 20.8 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 221 տեղ՝ ընդհանուր տեղերի 20.9 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 94 տեղ՝ ընդհանուր տեղերի 8.9 %-ը (ընդամենը՝ 50,6%):

2025-2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ։ Պահուստային տեղերի քանակը 7-ն է, որոնք, ըստ անհրաժեշտության, կբաշխվեն ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) հավաքած կամ ԲՏՃՄ մասնագիտություններով առավելագույն միավորներ ունեցող դիմորդներին:

Որոշմամբ մագիստրատուրայի 2025-2026 ուստարվա ընդունելության անվճար տեղերի ցանկը լրացվել է նոր կրթական ծրագրերով՝ ըստ ներքոնշյալ մասանագիտությունների.

«Ֆիզիկա» մասնագիտության համար՝ «Տեսական ֆիզիկա», «Օպտիկա» և «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա».

«Աշխարհագրություն» մասնագիտության համար՝ «Ջրաօդերևութաբանություն».

«Միջազգային հարաբերություններ» մասնագիտության համար՝ «Ցեղասպանագիտություն».

«Զբոսաշրջություն» մասնագիտության համար՝ «Կրոնական զբոսաշրջություն».

«Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտության համար՝ «Միջազգային իրավունք».

«Մետալուրգիա» մասնագիտության համար նույնանուն կրթական ծրագիրը.

«Գեոմատիկա» մասնագիտության համար՝ «Գեոդեզիա և կադաստր».

«Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության համար՝ «Ջերմագազամատակարարում և օդափոխություն», «Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ».

«Հոգեբանություն» մասնագիտության համար՝ «Գործնական հոգեբանություն».

«Իրավագիտություն» մասնագիտության համար՝ «Քրեական իրավունք և դատավարություն», «Գործարարական իրավունք».

«Քաղաքագիտություն» մասնագիտության համար՝ «Ազգային անվտանգություն», «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն».

«Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության համար՝ նույնանուն կրթական ծրագիրը.

«Կենսաբանություն» մասնագիտության համար՝ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն»:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Պուտինը շնորհավորել է նորընտիր Հռոմի պապ Լևոն XIV-ին

Մայիսի 9-ը սուրբ օր է, ոչ ոք չի կարողանա զրպարտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. Պուտին

Պուտինն անձամբ է դիմավորում Կրեմլ ժամանող օտարերկրյա պետությունների ղեկավարներին

ԵԱՏՄ անդամ երկրների շարքում ՀՀ–ն առաջատար է գյուղմթերքի արտադրության մակարդակով

ՌԴ–ն և ԱՄՆ–ն շարժվում են դեպի Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպում. Ուշակով

Թրամփը շնորհավորել է Հռոմի նոր Պապին

Հռոմի նոր պապ ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը վերցրել է Լեո XIV անունը

Հայտնի է Հռոմի նոր Պապի անունը

Եվրահանձնաժողովը մինչև մայիսի 20-ը կընդունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. Կալաս

ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշումը

Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունավետ» բանակցություններից հետո փաստաթղթեր են ստորագրել

ԵՄ-ն կհայտարարի Պուտինի համար հատուկ տրիբունալի ստեղծման մասին. Deutshe Welle

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

«Արթուն ենք» շարժման անդամները հանդիպել են ՀՀԿ ղեկավար կազմի հետ