ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի պաշտոնական բանակցություններն ավարտվել են, դրանք տևել են 3,5 ժամ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Տեղի են ունեցել ինչպես դեմ առ դեմ բանակցություններ , այնպես էլ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ պետությունների ղեկավարները կքննարկեն «ամենակարևոր հարցերը», ներառյալ ուկրաինական հակամարտությունը և ռուս-ամերիկյան հարաբերությունները։
Սի Ծինփինի այցը համընկնում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հետ։ Վաղը Չինաստանի առաջնորդը Հաղթանակի շքերթի գլխավոր հյուրն է լինելու։