Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նորընտիր Հռոմի պապ Լևոն XIV-ին։
«Ձերդ Սրբություն, խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Հռոմի պապ ընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ռուսաստանի և Վատիկանի միջև հաստատված կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ մեզ միավորող քրիստոնեական արժեքների հիման վրա», - ասվում է Կրեմլի կայքում հինգշաբթի երեկոյան տեղադրված փաստաթղթում։
Պուտինը Լևոն XIV-ին մաղթել է հաջողություններ իր բարձր առաքելության կատարման գործում, ինչպես նաև քաջ առողջություն և բարգավաճում։