Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է Ստոկհոլմում Իրանի դեսպանատան վրա վերջերս տեղի ունեցած հարձակումը և կոչ է արել Շվեդիայի իշխանություններին միջոցներ ձեռնարկել պատասխանատուների նկատմամբ:
Այս մասին հայտնում է IRNA-ն:
Արաղչին իր շվեդ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ընդգծել է Թեհրանի և Ստոկհոլմի միջև թյուրըմբռնումները լուծելու և համագործակցությունն ամրապնդելու համար ավելի լայն խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը:
Նա նաև Շվեդիային կոչ է արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու ապագայում նմանատիպ միջադեպերը:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգարդը վերահաստատել է իր երկրի հանձնառությունը՝ դիվանագիտական առաքելությունների պաշտպանության հարցում՝ նշելով, որ Ստոկհոլմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Իրանի դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար։
Ստոկհոլմում ապրիլի 30-ին մի անձ հրդեհել էր Իրանի դիվանագիտական շենքի մուտքը։ Կրակը տարածվել էր, ոչ ոք չէր տուժել, բայց դեսպանատունը վնասներ էր կրել։