Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին
Մայիսի 09, 2025

Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին

Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից, որի հետ սերտորեն համագործակցում է, պատրաստ է առաջիկայում էլ կառուցել և խորացնել հարաբերությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրման գործընթացի համատեքստում։

Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանը շեշտեց՝ Ռուսաստանի այս դիրքորոշումը լավ հայտնի է, և այդ մասին բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներով։ Ինչ վերաբերում է լրագրողի այն հարցին, թե արդյոք վերջին տարիների իրադարձությունները չե՞ն փչացրել երկու երկրների հարաբերությունները, դեսպանը նկատեց՝ պետք է իրականության աչքերին նայել և հարաբերություններն էլ ադապտացնել այդ իրականության մեջ։

«Կարևորն այն է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, ցանկություն պահպանելու այն ամուր, խորը հիմքերը, որոնք կան և առաջ ընթանալ՝ երկու երկրների ինքնիշխանության, հետաքրքրությունների նկատմամբ փոխադարձ հարգանքով»,- ասաց դեսպանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս