Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը չի կարող հետաձգվել մինչև 2026 թվականի ընտրությունները։ Նման տեսակետ է հայտնել մայիսի 9-ին՝ «Անմահ գնդի» քայլերթի ժամանակ նա՝ լրագրողների հետ զրույցում։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ մեկ տարին բավականին երկար ժամանակ է, և այդ ընթացքում Փաշինյանը դեռ ինչ փորձանք ասես՝ կարող է բերել։
«Ի՞նչ եք անելու, եթե վաղը նա հայտարարի ռուսական ռազմաբազայի կամ սահմանապահների դուրսբերման մասին։ Եվ նա կհայտարարի՞, որ այժմ ուղղություն է բռնում դեպի ՆԱՏՕ, ինչպես նախկինում՝ դեպի ԵՄ»-հարցադրում է արել Շարմազանովն՝ ընդգծելով, որ Փաշինյանը գործում է Հայաստանի և հայ-ռուսական հարաբերությունների շահերի դեմ։ Շարմազանովի համոզմամբ՝ Փաշինյանը պարզապես գործիք է արտաքին խաղացողների ձեռքում, մինչդեռ նրա նախորդները որպես Հայաստանի ղեկավար գործոն էին, վստահելի և խոստումնալից գործընկերներ։