Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել. Տեսանյութ
Մայիսի 09, 2025

Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել. Տեսանյութ

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսը։

Կենտրոնական ամբիոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, վետերանները և միջոցառման հյուրերը, այդ թվում ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Բոսնիայի և Հերցեգովինայի կազմաքանդված Հանրապետության՝ Սերբական Հանրապետության ղեկավար Միլորադ Դոդիկը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, ինչպես նաև այլ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ աֆրիկյան պետություններից։ 

Հատկանշական է, որ այսօր եւս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նստեցրել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին։

Rate this item
(0 votes)

Լրահոս