Ուկրաինայի նախագահ Վլասիմիր Զելենսկին պատասխանել է Պուտինի առաջարկին՝ մայիսի 15-ին Ստամբուլում առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է նրա թելեգրամյան ալիքում։
Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ սկսելու համար Մոսկվան պետք է վաղվանից դադարեցնի կրակը։
«Դա լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմը դադարեցնելու մասին։ Աշխարհում բոլորը երկար ժամանակ սպասում էին դրան։ Եվ ցանկացած պատերազմ իրականում դադարեցնելու առաջին քայլը հրադադարն է։ Անիմաստ է սպանությունները շարունակել նույնիսկ մեկ օրով։ Մենք սպասում ենք, որ Ռուսաստանը կհաստատի հրադադարը՝ ամբողջական, երկարատև և հուսալի՝ սկսած վաղը՝ մայիսի 12-ից, և Ուկրաինան պատրաստ է հանդիպման», - գրել է Զելենսկին։