Մարգարիտա Սիմոնյանը Դոնալդ Թրամփին խորհուրդ է տալիս Ռուզվելտ ընթերցել
Մայիսի 13, 2025

Մարգարիտա Սիմոնյանը Դոնալդ Թրամփին խորհուրդ է տալիս Ռուզվելտ ընթերցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն հավատում է, որ իրենք են հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում, և դա տասնամյակների ստերի հետևանք է։ RT-ի և «Ռոսիա սեգոդնյայի» գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն այսպես է մեկնաբանել ամերիկացի առաջնորդի այն հայտարարությունը, թե Երկրորդ համաշխարհային պատերազմում անհնար կլիներ հաղթել առանց ԱՄՆ-ի։

«Հայրենական մեծ պատերազմի մարտերի 90%-ը մղվել է Արևելյան ճակատում, ֆաշիստական դիվիզիաների 80%-ը ոչնչացվել է խորհրդային բանակի կողմից։ Մեր պապերը, տատերը, նախապապերը և այլ նախնիները։ Եվ միայն 20%-ը՝ բոլոր դաշնակիցները միասին վերցրած՝ Ավստրալիայի և Մեքսիկայի հետ միասին։ Ամերիկացիները երկրորդ ճակատ բացեցին, երբ աշխատանքի հիմնական մասն արդեն կատարված էր», - ասել է նա «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներում պատմական կրթության ցածր մակարդակը հանգեցրել է նրան, որ այնպիսի քաղաքական գործիչ, ինչպիսին է Դոնալդ Թրամփը, հայտարարում է, որ նացիզմի դեմ հաղթանակում վճռորոշ դեր են խաղացել ամերիկացիները։ Մինչդեռ բազմաթիվ փաստաթղթավորված փաստեր կան, որոնք հաստատում են ԽՍՀՄ-ի առանցքային դերը նացիստական Գերմանիայի ջախջախման գործում։

«Իզուր չէ, որ համացանցում կատակում են. «Ընկեր Թրամփ, եթե ամերիկացիներն են հաղթել, ինչո՞ւ են Ռեյխստագի վրա գրությունները ռուսերենով եղել»», - հավելել է Սիմոնյանը։
Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենը աղաչել է Իոսիֆ Ստալինին պատերազմ սկսել Ճապոնիայի դեմ։ Սիմոնյանն ընդգծել է` ճապոնացիները Կարմիր բանակից ավելի շատ էին վախենում, քանի որ հենց Կարմիր բանակը ջախջախիչ պարտության մատնեց Գերմանիային, և դա նրանց համար շոկ դարձավ։

Նա նաև մեջբերել է արևմտյան առաջնորդների խոսքերը, որոնք բազմիցս ընդունել են ԽՍՀՄ-ի վճռորոշ դերը նացիզմի դեմ տարած հաղթանակում։ Մասնավորապես Ֆրանկլին Ռուզվելտը 1944 թվականին գրել է. «Եվրոպական ճակատում անցած տարվա ամենակարևոր իրադարձությունը, անկասկած, մեծ ռուսական բանակի ջախջախիչ հարձակումն էր հզոր գերմանական խմբավորման դեմ։ Ռուսական զորքերը ոչնչացրել և շարունակում են ոչնչացնել մեր ընդհանուր թշնամու ավելի շատ կենդանի ուժ, ինքնաթիռներ, տանկեր և թնդանոթներ, քան մնացած բոլոր միավորված ազգերը միասին վերցրած»։

Rate this item
(0 votes)

Լրահոս