ԱՄՆ-ն և Չինաստանը «դրական արդյունքներով» են ավարտել բարձր մակարդակի առևտրային բանակցությունները: ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են ԱՄՆ առևտրային դեֆիցիտը կրճատելու «գործարքի» մասին, մինչդեռ Չինաստանի ներկայացուցիչները խոսել են «կարևոր համաձայնության» վերաբերյալ և պայմանավորվել են ստեղծել նոր տնտեսական երկխոսության ֆորում:
Շվեյցարիայում անցկացված երկօրյա բանակցությունների ավարտին կողմերը մանրամասներ չեն հայտնել: Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգը նշել է, որ համատեղ հայտարարությունը կհրապարակվի այսօր: Առևտրի փոխնախարար Լի Չենգանգը հավելել է, որ այն կպարունակի «լավ նորություններ աշխարհի համար»:
րագրողների հետ առանձին ճեպազրույցներում կողմերից ոչ մեկը չի անդրադարձել Չինաստանի ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի 145% և ԱՄՆ ապրանքների նկատմամբ Չինաստանի 125% մաքսատուրքերը նվազեցնելու վերաբերյալ որևէ համաձայնությանը։
Նշենք, որ Ֆինանսական շուկաները լարված հետևում են ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի մեղմացման նշաններին, որն արդեն խաթարել է մատակարարման շղթաները, հանգեցրել աշխատանքից ազատումների և բարձրացրել մեծածախ գները: