ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կմեկնեն Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին Ուկրաինայի հարցով ռուս-ուկրաինական բանակցություններ են կայանալու։ Այս մասին Reuters-ին հայտնել են աղբյուրները։
Մինչդեռ CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփի ներկայացուցիչները կսահմանափակվեն Մոսկվայի և Կիևի միջև երկխոսության շրջանակում միայն դիտորդի դերով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել է Կիևի իշխանություններին առանաց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները։ Նա առաջարկել է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։ Թրամփը ողջունել է առաջարկը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ակնկալում է անձամբ Պուտինի մասնակցությունը: