ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ չնայած կողմերի միջև ընթացող անուղղակի բանակցություններին
Մայիսի 14, 2025

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ չնայած կողմերի միջև ընթացող անուղղակի բանակցություններին

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ չնայած իրանական միջուկային խնդրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող անուղղակի բանակցություններին։

Նոր պատժամիջոցների մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Պետքարտուղարությունը պատժամիջոցներ է կիրառում Իրանի երեք քաղաքացիների և մեկ իրանական կազմակերպության նկատմամբ, որը կապված է Իրանի պաշտպանության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության հետ, որը հայտնի է իր պարսկական SPND հապավմամբ, որը ուղիղ իրավահաջորդն է 2004 թվականից առաջ գործող Իրանի միջուկային զենքի ծրագրի՝ նաև հայտնի որպես «Ամադ» նախագիծ», – ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։

Նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ, «զբաղվում են այնպիսի գործունեությամբ, որը նպաստում է կամ վտանգ կա, որ նյութապես կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը»։

«ԱՄՆ-ի գործողությունները նպատակ ունեն հետաձգել և խաթարել SPND-ի՝ միջուկային զենքի հետազոտությունն ու մշակումն իրականացնելու կարողությունը», – ասվում է հայտարարության մեջ։Ըստ Ռուբիոյի՝ ԱՄՆ-ն մտադիր է կիրառել պատժամիջոցներ, որպեսզի Իրանը «երբեք չկարողանա միջուկային զենք ձեռք բերել»:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ Մասկատում կայացած վերջին բանակցություններում ԱՄՆ-ի հետ որոշակի փոխըմբռնում է ձեռք բերվել։

Մայիսի 11-ին Օմանում կայացել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանական և ամերիկյան պատվիրակությունները գլխավորում էին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով

Ստամբուլում նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպումը

Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ

Պուտինը վախենում է ինձ հետ ուղիղ բանակցություններից. Զելենսկի

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ստորագրել են պատմության մեջ ամենամեծ գործարքը. սաուդցիները 600 միլիարդ դոլար կներդնեն ԱՄՆ տնտեսության մեջ

Էրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Առաջիկա օրերին Իսրայելը կմտնի Գազա՝ իր ողջ հզորությամբ․ Նեթանյահու

Ուիթքոֆն ու Քելլոգը կմեկնեն Ստամբուլ՝ մասնակցելու ՌԴ-Ուկրաինա բանակցություններին․ Reuters

Պապիկյանը Միացյալ Թագավորության ԶՈՒ նախարարի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Ժերար Դեպարդյոն կբողոքարկի Փարիզի դատարանի որոշումը

ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է մահացել

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ չնայած կողմերի միջև ընթացող անուղղակի բանակցություններին

Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուին գնդակահարել են քարոզարշավի ժամանակ

Պոլիկլինիկայի բժիշկներն իրար մոտ այցերի են հերթագրվել՝ իրական հիվանդներին չընդունելու և հավելյալ ազատ օրեր ունենալու համար

Վրաստանի դեսպանը խոստացել է 2 օրվա ընթացքում պատասխանել մեզ. ակցիայի մասնակից