Euromedia24-ի տեղեկություններով, Ստամբուլում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Ըստ տեղեկությունների արդեն Ստամբուլ են ժամանել երկու երկրների նախագահների աշխատակազմերի ներկայացուցիչները, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը։ Իսկ ռուսական կողմը, ինչպես հայտնի է, դեռևս չի հրապարակել իր պատվիրակության կազմը։
«Կրեմլը կհայտարարի Ստամբուլում կայանալիք բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը, հենց որ նախագահը անհրաժեշտ համարի»- հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։