Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում
Մայիսի 21, 2025

Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

Հունիսի ընթացքում պլանավորվում է իրականացնել ավտոբուսների գծերի ընդլայնման մեծ ծրագիր, որն անդրադառնալու է Մաշտոցի պողոտայի գծի շարունակությանը դեպի Իսակովի պողոտա: Հունիսին նախատեսվում են նաև երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ: Այդ մասին Երևանի ավագանու՝ մայիսի 20-ի նիստին ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:

Անդրադառնալով ավտոբուսների առանձնացված գծերին՝ տրանսպորտի վարչության պետը տեղեկացրեց, որ Մոսկովյան փողոցի մի հատված արդեն իսկ կահավորվել է, արդյունքում ավտոբուսը Խանջյանից դեպի Մոսկովյան ուղղությամբ կարող է Մոսկովյան փողոցը հատել և հասնել Աբովյան փողոց:

«Ինչ վերաբերում է կարմիր գծերին, տեղեկացնեմ, որ ծածկույթն ընդլայնվել է մի շարք հատվածներում, մասնավորապես՝ Հին Երևանցու փողոցում արդեն իսկ իրականացվում է հսկողություն»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ ներկայումս լուսավորության ցանցի վերազինման հետ կապված աշխատանքներ են իրականացվում նաև Խորենացու փողոցում:

«Երթևեկության մասով փոփոխություններն ահռելի են և առնչվելու են գրեթե ամբողջ Փոքր Կենտրոնին»,- ասաց նա:

Վազգեն Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ Սարյան փողոցում պլանավորվում է միակողմանի երթևեկություն, հակադարձ ուղղությունը կլինի Մաշտոցը, այդ իսկ պատճառով ձախ երթևեկելի գոտիները փակվելու են, որպեսզի Մաշտոցում ուղիղ երթևեկությունը շարունակվի:

Նախատեսվում է նաև, որ ավտոբուսային գիծը Մաշտոցի փողոցից մուտք կգործի Խորենացու փողոց, որից հետո՝ Իտալիայի և Բեյրութի փողոցներով՝ Արգիշտիի փողոց, և կամրջով մուտք կգործի Իսակովի պողոտա:

«Ունենք նախագիծ, որով նախատեսվում է Փոքր Կենտրոնում մի շարք հատվածներում երթևեկությունը ընդհանուր դադարեցնել: Գաղափարի հիմքում այն է, որ Փոքր Կենտրոնը մատչելի լինի և նախատեսված լինի հետիոտնի համար: Դա ներառում է Աբովյան փողոցի մի հատված, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայից սկսած դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում նման մի հատված, որտեղ կարգելվի երթևեկությունը, նաև Հանրապետության հրապարակի մի մասում, որը միտված է բացառապես հետիոտնի համար, որտեղ երթևեկությունը կլինի սահմանափակ»,- ասաց նա՝ հավելելով, որ Արաբկիր վարչական շրջանում ևս Կոմիտասի պողոտայում մեկ ուղղությամբ նախատեսվում է ավտոբուսային գիծ ներդնել:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵՄ-ն 5,5 մլն եվրո կհատկացնի «Ազատություն» ռադիոկայանին

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը` Տիգրան Հակոբյանի հնչեցրած գնահատականների առնչությամբ

ԱՄՆ-ն հրաժարվել է Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին մասնակցելուց. Մարկո Ռուբիո

ԵՄ-ն ցանկանում է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցություններին

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլին․ Զելենսկի

Լավրովի այցն ու Հանրայինի հակառուսական քարոզչությունը. մասնագետը` ՀՀ քաղաքականության մասին

Ոստիկանները հեռացրել են Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիաների կազմակերպիչների փակցրած պաստառները

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն անվանական եղեւնի է տնկել ՊՆ֊ում

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցները

Շիրակի մարզի Մայիսյան բնակավայրում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Kia»-ն. կա 1 զnհ, 1 վիրшվոր

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին

Տղամարդու խոսք եք տվել, որ առանց նախապայմանների կստորագրեք. Էդմոն Մարուքյան. Տեսանյութ

ՀՀ–ն մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից. Միրզոյան

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ գործընկերությունը