Քեթի Փերին բեմից «սպառնացել» է իր փեսացու Օռլանդո Բլումին հետապնդող երկրպագուհուն
Մայիսի 20, 2025

Քեթի Փերին բեմից «սպառնացել» է իր փեսացու Օռլանդո Բլումին հետապնդող երկրպագուհուն

Քեթի Փերրին ցնցող ելույթ է ունեցել Փարադայս Վելիի T-Mobile Arena-ի բեմում։ Չնայած իր կարիերայի դժվարին շրջանին, աստղը շարունակում է իր լայնածավալ համաշխարհային շրջագայությունը՝ Lifetimes-ը, որը ներառում է 84 համերգ. այս պահին երգչուհին արդեն 11 շոու է ունեցել։

Այնուամենայնիվ, այս երեկոն հիշվել է մի առանձնահատուկ պահով։ Իր ելույթի ժամանակ Փերին դադարեցրել է համերգը՝ «դիմելու» Քայլ անունով երկրպագուհուն, որը անձնական հաղորդագրություններ է ուղարկում իր փեսացուին՝ դերասան Օռլանդո Բլումին։ 

«Գիտեմ, թե ինչու ես այստեղ։ Եթե շարունակես նամակագրություններ գրել իմ տղամարդուն... Դու սա անում ես ամիսներ շարունակ։ Դու այստեղ ինձ համար չես եկել», - բեմից հայտարարել է երգչուհին։

Հանդիսատեսը նրա խոսքերն ընդունել է բուռն հավանությամբ։ Փերին շարունակել է. «Եթե չդադարես, ես քեզ այստեղից դուրս կհանեմ։ Լրջորեն զբաղվիր քո կյանքով։ Նա քեզ չի ուզում, Քայլ։ Ես նրա կինն եմ։ Նա իմն է, ես նրանն եմ... հեռու մնա»։

Երկրպագուհին ապշած տեսք ուներ, բայց ավելի ուշ պարզվել է, որ ամբողջ տեսարանը նրա նոր՝ «I'm His, He's Mine» երգից առաջ նախատեսված ելույթի մի մասն էր։

Այդուհանդերձ, չնայած վառ շոուին, Քեթի Փերիի կարիերան լավագույն ժամանակները չի ապրում։ Նրա վերջին՝ «143» ալբոմը թողարկվել է սեպտեմբերին՝ քննադատների կողմից սառը ընդունելության արժանանալով։ Եվ նոր սկսված շրջագայությունը ուղեկցվել է մի շարք խնդիրներով՝ սկսած տեխնիկական խափանումներից մինչև չեղարկված համերգներ և տոմսերի ցածր վաճառք։

Քննադատություններ են հնչել նաև Փերրիի հասցեին ապրիլին Blue Origin-ի հետ կարճատև տիեզերական թռիչքից հետո, որի ընթացքում նա թռել էր հեռուստահաղորդավարուհի Գեյլ Քինգի և Լորեն Սանչեսի հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս