Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առանձնազրույցը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Մինչ առանձնազրույցը, ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։
ԱՊՀ-ն հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ Համագործակցության անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հաջորդ նիստից առաջ։
«Ինչպես մի ժամանակ մենք բոլորս Համագործակցության երկրներում գոհ էինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի վերաբերյալ պայմանագրի ստորագրումից, այնպես էլ հիմա մենք՝ Համագործակցության երկրներում, շատ գոհ ենք այս համատեղ հռչակագրի ստորագրումից։ Մենք կարծում ենք, որ սա անհամաձայնությունների վերջնական կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին եղած փուլերից մեկն է», - ասել է նա։
Լեբեդևը հավելել է, որ խաղաղության համաձայնագիրը «թույլ կտա այդ հանրապետությունների տարածքում անցկացնել ԱՊՀ բարձրագույն մարմինների ավելի լիարժեք նիստեր»։
«Որպես գլխավոր քարտուղար՝ հուսով եմ, այս հանրապետությունները կարող են ավելի ակտիվորեն մասնակցել Անկախ Պետությունների Համագործակցության գործունեությանը», - ընդգծել է գլխավոր քարտուղարը։
Reuters գործակալությունը հիշեցնում է, որ Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով՝ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հույս են հայտնել, որ երկուշաբթի օրվա հանդիպումը, ի վերջո, կհանգեցնի Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ բանակցությունների։
Երկուշաբթի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում արված գրառման մեջ Թրամփը հայտնել է, որ զանգահարել է Ռուսաստանի ղեկավարին և սկսել կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումը, որին կհաջորդի եռակողմ գագաթնաժողով՝ երեք նախագահների մասնակցությամբ։ Reuters-ի աղբյուրի խոսքով՝ եվրոպական պատվիրակությունում Թրամփը եվրոպացի առաջնորդներին հայտնել է, որ Պուտինն անձամբ է նման հաջորդականություն առաջարկել։
Կրեմլը հրապարակայնորեն չի հայտարարել Զելենսկու հետ հանդիպմանը համաձայնություն տալու մասին, սակայն ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Հունգարիայում։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Օգոստոսի 19-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի Պոլտավայի մարզի վրա։ ՌԴ-ն կիրառել է անօդաչուներ թևավոև հրթիռներ և ԱԹՍ-ներ: Հրավածների հետևանքով ավելի քան 1,500 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հայտնեց Պոլտավայի մարզի ղեկավար Վլադիմիր Կոգուտը։
Նրա խոսքով՝ Կրեմենչուկի և Լուբենսկի շրջաններում գրանցվել են բեկորների ընկնելու դեպքեր։ Վնասվել են տեղական էներգետիկ ոլորտի ձեռնարկությունների վարչական շենքերը, Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը:
Լուբենսկի շրջանում հարձակման հետևանքով 1,471 տնային տնտեսություն և 119 իրավաբանական բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Երկօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել է Երևանի Կապույտ մզկիթ և նամազ կատարել, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Նշենք, որ Երևանում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
Պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի է ունեցել վարչապետի նստավայրում։
Փեզեշքիանը Հայաստան է ժամանել երեկ։ Մեկնելուց առաջ նա ասել է, որ իր երևանյան այցի հիմնական թեման կլինի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի քննարկումը։ Նա նաև նշել է, որ Արևելք-Արևմուտք երթուղին կարող է դառնալ առևտրի կարևոր հարթակ։
Իրանի նախագահը շեշտել է, որ կքննարկվի Հայաստանի հետ էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հարցը։
Մինչ այդ Փեզեշքիանն այցելել է Երևանի Կապույտ մզկիթ և նամազ կատարել:
«Որ վճարած չեն լինում, նույնականացնում ենք քաղաքացուն, տուգանքի որոշում կայացնում»,- ասում են քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր հանրային տրանսպորտում ստուգումներ են իրականացնում՝ ուղևորները վճարում կատարե՞լ են, թե՞ ոչ։
Ուրալում Հայաստանի ներկայացուցչությունը փակվել է, հայտնում է ura.news կայքը։
Հաղորդվում է․ որ աշխատանքների դադարեցմանը նախորդել է Եկատերինբուրգում երկրի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի պաշտոնանկությունը, ով աջակցում էր Հայ Առաքելական Եկեղեցուն։
«Սիրելի քաղաքացիներ, Եկատերինբուրգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի կարգավիճակի կասեցման կապակցությամբ ստիպված ենք տեղեկացնել, որ Եկատերինբուրգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը։ Յոթ տարվա ընթացքում մեզ դիմել է ավելի քան 57,000 քաղաքացի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Արշադ Խանկիշիևը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ծ
ԱԴԾ-ի որոշմամբ Խանկիշիևի անձնագիրը չեղյալ է հայտարարվել, նրա մուտքը Ռուսաստան արգելվել է։ Խանկիշիևը հայտնի գործարար է, «Ֆրուկտդոմ» ՍՊԸ, «Ֆրուկտ Հաուս» ՍՊԸ, «Նար Շարաբ» ՍՊԸ և «Կասպիյ» ՍՊԸ ընկերությունների սեփականատերը։
Նա նաև Չելյաբինսկի տարածաշրջանային «Ադրբեջան» հասարակական-իրավական կազմակերպության ղեկավարն է և «Չելյաբինսկի մարզի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպության նախագահը։
Սպիտակ տանը ես շատ լավ հանդիպում ունեցա պատվավոր հյուրերի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կտրամադրվեն տարբեր եվրոպական երկրների կողմից՝ համաձայնեցմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Բոլորը շատ ուրախ են Ռուսաստանի և Ուկրաինայի՝ խաղաղության հնարավորության համար։
Հանդիպումների ավարտից հետո ես զանգահարեցի նախագահ Պուտինին և սկսեցի նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև հանդիպման կազմակերպումը, որը դեռ որոշվելու է։
Այդ հանդիպումից հետո մենք կունենանք եռակողմ հանդիպում, որը կլինի երկու նախագահների և իմ մասնակցությամբ։ Կրկին, սա շատ լավ, վաղ քայլ էր գրեթե չորս տարի տևող պատերազմի համար։
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը համակարգում են աշխատանքները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,-գրել է Թրամփը։