ArmNews
Սեպտեմբերի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Թուրքական «Haber7» կայքում, հրապարակվել է Ֆուաթ Օների` «Թրամփ․ մեկ քարով երեք թռչուն» վերնագրով հոդվածը, որում հեղինակը անդրադառնում է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին և դրա հետևանքներին:

Հեղինակի հիմնական շեշտադրումներն են․

-Վաշինգտոնում կնքված համաձայնությամբ ԱՄՆ-ը միաժամանակ հետապնդում է երեք ռազմավարական նպատակ՝ հակակշռել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, ամրապնդել վերահսկողությունը էներգետիկ հոսքերի վրա և ստանալ ռազմավարական ներկայություն Իրանի հյուսիսային սահմանին։

-«Թրամփի ճանապարհը» առաջարկում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հարավային այլընտրանք՝ Վաշինգտոնին հնարավորություն տալով վերահաստատվել «Մետաքսի ճանապարհ» խաղում:

-«Թրամփի ճանապարհով »99 տարով ԱՄՆ-ին ապահովում են երկարաժամկետ գերակայություն տարածաշրջանում։

-Թուրքիայի համար սա պատմական հնարավորություն է դառնալու էներգետիկ հանգույց․ Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից եկող նավթն ու գազը Թուրքիայի միջոցով կհասնեն Եվրոպա։ Սակայն սա պահանջում է Անկարայի կողմից նախաձեռնողական գործողություններ։

-Միջանցքի նոր կարգավիճակը ոչ միայն էներգետիկ, այլև աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ է․ այն նոր հանգույց է ստեղծում, որտեղ խաչվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի շահերը։

-Իրանի համար այս զարգացումները լուրջ սպառնալիք են, քանի որ սրանով ԱՄՆ-ը ռազմավարական հենարան ձեռք կբերի Իրանի հյուսիսում։ Սա էներգետիկ խողովակաշարերի անվտանգության և տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռության առումով ամենազգայուն կետն է։

Regionmonitor.com

Շվեյցարիան հայտարարել է, թե չնայած Միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չի ձերբակալի, եթե նա Ժնև ժամանի՝ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունների:

Արտգործնախարար Իգնացիո Կասիսը հիշեցրել է, որ անցյալ տարի Շվեյցարիայի կառավարությունը հստակ կանոններ է սահմանել, ըստ որոնց ձերբակալման օրդերը կարող է չիրագործվել, եթե հետախուզման մեջ գտնվող անձը Ժվեյցարիա մեկնի ոչ թե անձնական այցով, այլ՝ խաղաղության համաժողովի։

Պուտինը վերջին անգամ Ժնև այցելել է 2021 թվականի հունիսին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ գագաթնաժողովի։ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմից հետո, սակայն, երբ Ժնևը միացավ եվրոպական պատժամիջոցներին, Մոսկվան նախընտրում է միջազգային հանդիպումներն այլ երկրներում, օրինակ՝ Թուրքիայում անցկացնել։

Մեկնարկում է «Հայաստանի գեղեցկուհի 2025» մրցույթի հայտերի ընդունման փուլը, այս մասին հայտնում է Miss Yerevan production-ը, որին պատկանում են մրցույթի հեղինակային իրավունքները:

Մրցույթին կարող են մասնակցել 17-27 տարեկան աղջիկները: Մասնակցության մյուս պայմաններն են՝

*Հասակը՝ 168+ սմ

*ՀՀ քաղաքացիություն

*Մասնակիցը պետք է լինի չամուսնացած և չունենա երեխա

*Հասարակական և բարեգործական ակտիվ գործունեությունը կդիտվի մեծ առավելություն

Մրցույթի հաղթողը կներկայացնի Հայաստանը 2026-ին կայանալիք «Միսս աշխարհ» 73-րդ միջազգային գեղեցկության մրցույթում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Երևան այցելած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը համատեղ հայտարարություն ստորագրեցին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Գ. Նիկոլ Փաշինյանի
հրավերով և Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ամրապնդելու և
ընդլայնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ն. Գ.
Մասուդ Փեզեշքիանը 2025թ. օգոստոսի 19-ին (համապատասխանաբար
արեգակնային օրացույցի 1404թ. մորդադի 28-ին) պաշտոնական այց կատարեց
Հայաստանի Հանրապետություն։
Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի, ինչպես նաև նրանց
ուղեկցող պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների ընթացքում
երկու կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ տարբեր հարցերի
շուրջ և, գնահատելով երկու ժողովուրդների միջև պատմական, խոր ու
բարեկամական հարաբերությունները և նրանց բազմադարյա մշակութային ու
քաղաքակրթական ընդհանրությունները, վերահաստատեցին իրենց
վճռականությունն՝ առավել ընդլայնելու այդ կապերը՝ օգտագործելով բոլոր
միջոցներն ու հնարավորությունները, ինչպես նաև զարգացնելու և խթանելու
երկկողմ, տարածաշրջանային և միջազգային տարբեր հարցերի շուրջ
քաղաքական խորհրդակցությունները։ Ավելին, գոհունակություն հայտնելով երկու
երկրների միջև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում
համագործակցության զարգացման դինամիկ և հեռանկարային միտումի, ինչպես
նաև բարձր մակարդակներում երկխոսությունների ու պատվիրակությունների
փոխանակումների կապակցությամբ՝ կողմերը.
 ընդգծեցին իրենց վճռականությունը՝ խորացնելու երկու երկրների միջև
հարաբերությունները և այն բարձրացնելու ռազմավարական
գործընկերության մակարդակի:
 նշեցին բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական
խորհրդակցությունների կարևորությունը՝ միտված երկկողմ,
տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ մոտեցումների
համադրմանը և համագործակցության ընդլայնմանը: Կողմերը շեշտեցին, որ
անկախ միջազգային իրադրության փոփոխությունից՝ նրանք կշարունակեն հանձնառու մնալ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու
համակողմանի փոխգործակցության զարգացմանը:
 դատապարտելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ վերջին
հարձակումը` կոչ արեցին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Կանոնադրությանը և
միջազգային իրավունքին,
 ընդգծեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը և
միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներին ու նորմերին, այդ թվում՝
պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային
ամբողջականության հարգմանը, միջազգային սահմանների
անձեռնմխելիությանն ու անխախտելիությանը, ուժի կամ ուժի սպառնալիքի
կիրառումը բացառելուն, միմյանց ներքին գործերին չմիջամտելուն,
վերահաստատեցին խաղաղ համակեցության ու բարիդրացիության վրա
հիմնված հարաբերությունները։
 Ընդգծեցին միջմարդկային կապերի զարգացման, ինչպես նաև գիտական,
մշակութային ու զբոսաշրջային փոխանակումների կարևորությունը՝
միտված երկու ժողովուրդների միջև բարեկամության ու փոխճանաչման
խթանմանը, այդ նպատակով երկու պետությունների քաղաքացիների
տեղաշարժերի դյուրացմանը:
 Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև երկխոսության և
համագործակցության կարևորությանը՝ որպես ընդհանուր նպատակների ու
տեսլականի առաջմղման նշանակալի բաղադրիչ՝ նշեցին մասնագիտացված
հանձնաժողովների և խորհրդարանական բարեկամության խմբերի
կարևորությունը միջազգային խորհրդարանական կազմակերպությունների
շրջանակում։
 Ընդգծեցին ընդհանուր բնապահպանական խնդիրների, մասնավորապես՝
Արաքս գետի աղտոտվածությունը երկկողմ համագործակցության միջոցով
լուծելու անհրաժեշտությունը:
 Ընդգծելով առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար առկա
զգալի ներուժը և ողջունելով երկու երկրների միջև Միջկառավարական
համատեղ հանձնաժողովի կանոնավոր նիստերի անցկացումը՝
վերահաստատեցին իրենց վճռականությունը՝ ընդլայնելու ու խորացնելու
համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող
տարբեր ոլորտներում։
 Երկու երկրների միջև առևտրի ծավալը 3 միլիարդ դոլարի հասցնելու
նպատակով որոշեցին մեծացնել առևտրաշրջանառության ծավալները,
ընդլայնել փոխադարձ ներդրումները և իրականացնել համատեղ

ենթակառուցվածքային նախագծեր՝ ուղղված երկու պետությունների
բարեկամության և ընդհանուր շահերի ամրապնդմանը, այս առումով հաշվի
առնելով նաև Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ
առևտրի համաձայնագրի ընձեռած հնարավորությունները:
 Հաշվի առնելով երկու երկրների ընդհանուր շահերը Պարսից ծոց-Սև ծով
երթուղու ամրապնդման հարցում՝ կողմերը շեշտեցին համապարփակ
տրանսպորտային համագործակցության խթանման, տրանսպորտային
ենթակառուցվածքների և տարանցիկ ուղիների զարգացման
անհրաժեշտությունը, այդ թվում՝ արագացնելով երկու երկրների սահմանին
Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը, նոր սահմանային
անցակետերի զարգացումն ու արդիականացումը, ինչպես նաև երկու
երկրների միջև կնքված համաձայնագրերի շրջանակում ճանապարհային
վճարների նվազեցումը։
 Հաստատեցին Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական
Հանրապետություն էլեկտրաէներգիայի փոխանցման երրորդ գծի նախագծի
կարևորությունը՝ ընդգծելով նշված նախագիծը արագ ավարտելու
անհրաժեշտությունը, այդ թվում՝ աջակցություն հայտնելով գազի և
էլեկտրաէներգիայի փոխանակման մասին համաձայնագրի շրջանակում
երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման
ավելացմանը։
 Ընդգծեցին երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցային
ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը՝ ներառյալ
միջազգային տրանսպորտային ուղիների, երկաթուղիների,
ճանապարհների ամբողջականացումն ու տարանցիկ ուղիների
զարգացումը, ինչը կհանգեցնի երկու երկրների տարածաշրջանային դերի
բարձրացմանը։ Վերահաստատեցին Հայաստանի «Խաղաղության
խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը և ընդգծեցին
տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը պետությունների
տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության և
իրավազորության շրջանակում՝ փոխադարձության հիման վրա։
 Կարևորեցին տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝
արդյունաբերության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և
ծառայությունների ոլորտներում համատեղ ձեռնարկություններին աջակցելու
և երկու երկրների մասնավոր հատվածների գործունեության համար
անհրաժեշտ պայմանների ապահովումը։
 Աջակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի

Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի առնչությամբ
զգալի ձեռքբերումները՝ ընդգծեցին տարածքային ամբողջականության,
հավասար ինքնիշխանության, քաղաքական անկախության և ճանաչված
միջազգային սահմանների անձեռնմխելիության հարգման
անհրաժեշտությունը։
 Աջակցեցին տարածաշրջանային համագործակցության մեխանիզմների՝
ներառյալ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի
խթանմանը:
 Ընդգծեցին գլոբալ և տարածաշրջանային կարևոր հարցերի նկատմամբ
մոտեցումների մերձեցմանը միտված շարունակական
խորհրդակցությունների անհրաժեշտությունը և պատրաստակամություն
հայտնեցին սերտորեն համագործակցել տարածաշրջանային և միջազգային
կազմակերպությունների, մասնավորապես՝ Միավորված ազգերի
կազմակերպության շրջանակում։
 Ընդգծեցին ահաբեկչության, ծայրահեղականության, անդրազգային
կազմակերպված հանցավորության, թմրանյութերի մաքսանենգության,
ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու
կայունությանը խաթարող անվտանգային այլ մարտահրավերների դեմ
համատեղ պայքարի անհրաժեշտությունը:
 Կարևորեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական
Հանրապետության միջև եղբայրական հարաբերությունների խորացման ու
ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակականությունը և
նշեցին, որ այդ հարաբերությունները տարբեր քաղաքակրթությունների ու
մշակույթների միջև խաղաղ համակեցության և կառուցողական
համագործակցության օրինակ են: Երկու պետությունների ղեկավարները
համաձայնեցին շարունակել բարձր մակարդակի պարբերական
հանդիպումները՝ գնահատելու փոխգործակցության առաջընթացը և
բացահայտելու հարաբերությունների զարգացման նոր ոլորտները:
Այս պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցավ համատեղ գործարար
համաժողով, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության վարչապետը,
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, երկու երկրների այլ
պաշտոնյաներ, ինչպես նաև արդյունաբերողներ, ընկերությունների ղեկավարներ
ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին մասնավոր
հատվածների միջև համագործակցության ընդլայնման ուղիները։
Նախագահ Փեզեշքիանը երախտագիտություն հայտնեց Հայաստանի

վարչապետին ջերմ հյուրընկալության համար և հաջողություն մաղթեց
Հայաստանի կառավարությանը բարեկամ Հայաստանի զարգացման և
բարգավաճման շարունակական գործում: Ի հավելումն, նա վարչապետ Նիկոլ
Փաշինյանին Իրան այցելելու հրավեր հղեց: Ընդունելով հրավերը՝ Հայաստանի
վարչապետն իր հերթին երախտագիտություն հայտնեց: Այս այցի ընթացքում
ստորագրվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մի
շարք փաստաթղթեր:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի
Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև
բանակցությունների արդյունքում սույն հայտարարությունը ստորագրվել է 2025թ.
օգոստոսի 19-ին՝ իրանական օրացույցի 1404թ. մորդադի 28-ին՝ երկու
բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն, պարսկերեն և անգլերեն:»։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 18-ին, կազմել է 383.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.3 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 447.65 դրամ (նվազել է 0.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76 դրամ: 

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381 դրամով, վաճառվում է 384.5-386 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 439-443.5 դրամով, վաճառվում է 449-454:

Ռուբլին բանկերում գնվում է 4.4-4.73 դրամով, վաճառվում է 4.78-4.97 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 448 րամով:

Ռուբլին գնվում է 4.7 դրամով, վաճառվում 4.8 դրամով։

Երեքշաբթի՝ օգոստոսի 19-ին, Արեգակի վրա գոյացած նոր պսակաձև անցքը կառաջացնի միջին մակարդակի մագնիսական փոթորիկներ։ Այս մասին հայտնում են Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեգակնային-Երկրային ֆիզիկայի ինստիտուտը։

Գիտնականների կարծիքով՝ Արեգակի պատկերներում անցքը դիտվում է որպես մոտ կես միլիոն կիլոմետր չափի մութ կառուցվածք և զբաղեցնում է Արեգակնային սկավառակի տեսանելի հատվածի զգալի մասը։

«Նման չափերի պսակաձև անցքերն արագընթաց արեգակնային քամու աղբյուր են։ Երկրի մոտակայքում քամու արագությունը, կանխատեսումների համաձայն, կսկսի աճել արդեն այսօրվա երկրորդ կեսին, իսկ վաղը այն կարող է ներկայիս 300-ից հասնել 800-900 կմ/վրկ-ի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Արեգակի վրա գոյացած պսակաձև անցքի ազդեցությունը երեքշաբթի  Երկրի վրա կհասնի իր առավելագույնին, ուստի գեոմագնիսական իրավիճակը կլինի անկայուն։ 

Մինչ այս ուժեղ մագնիսական փոթորիկներ Երկրի վրա դիտվել էին օգոստոսի 8-9-ին, դրանք նույնպես առաջացել էին արեգակնային կորոնալ անցքերից։

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս 1,000 մարմին և դրա դիմաց ընդունել է ռուս զինվորների 19 մարմին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

«1000 դիակ է հանձնվել Ուկրաինային, 19-ը՝ Ռուսաստանին», - ասել է գործակալության աղբյուրը։ Ուկրաինական համակարգող շտաբը պաշտոնապես հաստատել է դիակների ստացման փաստը։

Հուլիսի 23-ին Ռուսաստանի նախագահի օգնական և Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ այդ ժամանակ Մոսկվան Կիև էր տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի զոհված ավելի քան յոթ հազար զինվորների մարմիններ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին: Խմբում կներառվեն նաև ազգային անվտանգության խորհրդականներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ն կհամակարգի քննարկումները:

WSJ-ի աղբյուրները նշել են, որ անվտանգության երաշխիքները ներառում են ռազմական ներկայություն, օդային պաշտպանություն, զենքի մատակարարումներ և «ռազմական գործողությունների դադարեցման մոնիթորինգ»։ Կան մի քանի եղանակներ, որոնցով Միացյալ Նահանգները կարող է անուղղակիորեն ռազմական աջակցություն ցուցաբերել եվրոպական խաղաղապահ ուժերին, նշել են թերթի աղբյուրները։

Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ որպես անվտանգության երաշխիք՝ դաշնակիցները նախատեսում են ամրապնդել ուկրաինական բանակը և խուսափել դրա չափերի սահմանափակումներից ապագա խաղաղության համաձայնագրում։ 

Գործակալության տվյալներով՝ անվտանգության երաշխիքների փաթեթը հիմնված կլինի «կամավորների կոալիցիայի» աշխատանքի վրա՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ եվրոպական երկրների խմբի, որոնք առաջարկել են «զսպող ուժեր» ուղարկել Ուկրաինա մարտերի ավարտից հետո։

Հայաստանը վստահեցրել է՝ երբեք թույլ չի տա, որ իր տարածքով սպառնալիք ուղարկվի դեպի Իրան. այս մասին ՀՀ-ում բանակցությունների արդյունքներով հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին, գրում է Tasnim-ը: 

«Վաշինգտոնում տեղի ունեցած վերաջին զարգացումների վերաբերյալ հայկական կողմը շատ մանրամասն բացատրություններ տվեց և վստահեցրեց, որ գիտի Իրանի կարմիր գծերը, ուշադրություն է դարձնում դրանց և դրանք միշտ հաշվի կառնվեն»,- ասել է ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ քննարկումները շատ լուրջ էին, և վերաբերում էին թե երկկողմ տնտեսական համագործակցությանը, որը շատ լայնածավալ է՝ առևտրի, ներդրումների և ինժեներատեխնիկական նախագծերի իրականացման մասին, և թե մշակութային համագործակցությանը:

Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը շուտով կնքվի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Թրամփը հրավեր ունի Ռուսաստան այցի համար», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկացի առաջնորդը կարող է թռչել Մոսկվա մինչև տարեվերջ։

ավրովը հիշեցրել է, որ Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի ժամանակ մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է այս հրավերը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եթե ճիշտ եմ հիշում, ասել է, որ սա շատ հետաքրքիր է։ Դա հետաքրքիր կլինի բոլորի համար», - նշել է նախարարը։

Ֆոտո

Պաշտպանության նախարարության «Թեժ գիծ»-ը սեպտեմբերի 22-23-ին չի աշխատի

Փարիզում այսօր տեղի կունենա «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը

Հայտնի են ՔՊ Վարչության, Վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրության վերջնական արդյունքները

Իրանը հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Porsche-ն վերանայում է էլեկտրամեքենաների արտադրության ուղղությունը

NASA-ն պաշտոնապես գրանցել է 6000-րդ էկզոմոլորակը

Սեպտեմբերի 22-ին՝ գիշերահավասար

Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա հայտնված Ил-20М ինքնաթիռի պատճառով

Իսրայելի արմատական նախարարները կոչ են արել անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման

Երևանի բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. մեկ անձ հոսպիտալացվել է

Թրամփը խոստացել է պաշտպանել Լեհաստանը և Բալթյան երկրները՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում

Սա էր Հայաստանը, և ես իմ և բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք․ Արմեն Աշոտյան

Մոնիկա Բելուչին և Բարթոնը բաժանվել են

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Երրորդ համաշխարհային պшտերազմի հավանականություն ներկայումս չկա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն