ArmNews
Սեպտեմբերի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի անվտանգության երաշխիքները, հավանաբար, կմշակվեն 10 օրվա ընթացքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Reuters»-ը, այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին։

«Անվտանգության երաշխիքները, հավանաբար, կբացահայտվեն մեր գործընկերների կողմից, և ավելի ու ավելի շատ մանրամասներ կհայտնվեն։ Այս ամենն ինչ-որ կերպ կձևակերպվի թղթի վրա հաջորդ շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում», - ասել է Զելենսկին։

Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել՝ պատերազմի դադարեցմանն ուղղված ցանկացած համաձայնագրի շրջանակներում օգնություն ցուցաբերելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Զելենսկին  կարևորելով այս հայտարարությունը, այն հստակ ազդանշան ու քայլ առաջ է համարել այն։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։

Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

Եվրոպական երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային և նոր պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը Ուկրաինայի վերաբերյալ «կամավորների կոալիցիայի» տեսակոնֆերանսից հետո։

«Մենք կշարունակենք համատեղ մշակել անվտանգության երաշխիքներ և անզիջում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, այդ թվում՝ նոր, ավելի խիստ պատժամիջոցների նախապատրաստման միջոցով։

Նիդեռլանդները և եվրոպական երկրները կշարունակեն անփոփոխ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», – գրել է Շոֆը։

ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության տվյալներով՝ ուկրաինացի առաջին փախստականներին արտաքսել են Միացյալ Նահանգներից։

The Wall Street Journal-ը նախկինում հաղորդել էր, որ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ ժամանած մոտ 120,000 ուկրաինացի կարող է կորցնել իր ժամանակավոր իրավական պաշտպանությունն առաջիկա օրերին, եթե Սպիտակ տունը չերկարաձգի նախորդ վարչակազմի կողմից հաստատված ծրագիրը։

Այս ուկրաինացիներն ստացել են երկամյա երկարաձգվող կարգավիճակ՝ պայմանով, որ ունենան մասնավոր ամերիկացի հովանավոր։ Ընդհանուր առմամբ, մոտ քառորդ միլիոն մարդ է մուտք գործել ԱՄՆ «Միավորում Ուկրաինայի համար» (U4U) ծրագրի շրջանակներում։ Նրանք, ովքեր ժամանել են մինչև 2023 թվականի օգոստոսի 16-ը, դեռևս իրավունք ունեն օգտվելու առանձին «ժամանակավոր պաշտպանված կարգավիճակի» ծրագրից։

Նախկինում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կողմ էր արտահայտվել ներգաղթային քաղաքականության խստացմանը և պլանավորել էր անցկացնել անօրինական միգրանտների արտաքսման լայնածավալ գործողություն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է «դրախտ ընկնել»։ Այս մասին նա հայտարարել Է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Շաբաթական 7 հազար մարդու կյանք չի հաջողվում փրկել։ Ես ցանկանում եմ դրախտ ընկնել, եթե հնարավոր է: Կարծում եմ՝ ես շատ կյանքեր եմ փրկել Հնդկաստանի և Պակիստանի հետ հարաբերություններում», - հայտարարել է նա։

Թրամփը նշել է, որ կարգավորման անհեռանկարային լինելու դեպքում կհրաժարվի միջնորդությունից՝ պատճառաբանելով՝ դա «ժամանակի վատնում» է: 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ բանակցություններ վարել Մոսկվայում: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրին։

Գործակալության տվյալներով՝ առաջարկը Ռուսաստանի առաջնորդը բարձրացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Զրույցը տեղի է ունեցել օգոստոսի 19-ի գիշերը, երբ ամերիկացի առաջնորդը գտնվում էր Սպիտակ տանը իր եվրոպացի դաշնակիցների հետ։

Աղբյուրը նշել է, որ Զելենսկին հրաժարվելու մասին հայտարարել է Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ Վաշինգթոնում հանդիպման ժամանակ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք կարևոր հայտարարություններ է արել ուկրաինական ճգնաժամի կարգավորման մասին։ ԱՄՆ առաջնորդը անդրադարձել է նաև Պուտին-Զելենսկի հանդիպմանը և դրան իր մասնակցությանը։

«Չեմ պլանավորում մասնակցել Պուտինի և Զելենսկու առաջին հանդիպմանը. այն տեղի կունենա երկկողմ ձևաչափով»,- ասել է նա։

Թրամփը նաև վստահեցրել է, որ քանի դեռ ինքը նախագահ է, Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի, ինչպես նաև անհնար է, որ Ղրիմը վերադառնա Ուկրաինային, և Կիևը միանա ՆԱՏՕ-ին։

Հայաստանը և Իրանը ստորագրել են քաղաքաշինության ու շինարարության ոլորտներում համագործակցության մասին հուշագիր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում: Այս մասին հայտնում են ՀՀ Քաղաքաշինության կոմիտեից։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փաստաթղթով նախանշվել են համագործակցության հիմնական մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ Իրանից փորձագետների և աշխատուժի ներգրավում ՀՀ-ում իրականացվող 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագրում, փորձի փոխանակում տարածական պլանավորման, գոտիավորման, տեխնիկական և ինժեներական այլ ծառայությունների ոլորտներում։ Կողմերը համագործակցելու են նաև շենքերի, շինությունների կառուցման ու շահագործման, էներգախնայողության նորարարական լուծումների ներդրման, ինժեներական ծառայությունների արտահանման, համատեղ հետազոտական ծրագրերի մշակման և իրականացման ուղղություններով։

Կարևոր նպատակներից է լինելու սեյսմիկ անվտանգության ու սեյսմակայուն շինարարության ոլորտներում գիտելիքի և փորձի փոխանակումը, քաղաքային պլանավորման թվայնացման ոլորտում երկու երկրների համապատասխան հաստատությունների համագործակցությունը:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է նաև Հայաստանի և Իրանի ոլորտային մասնագետների շահերը ներկայացնող կազմակերպությունների, բուհերի և հետազոտական կենտրոնների միջև համագործակցություն, ինչպես նաև մասնագիտական ցուցահանդեսների ու համաժողովների համատեղ կազմակերպում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը շատ լավ է անցել` չնայած ուշ ժամին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ուշ էր, մոտավորապես ժամը 1-ը (Մոսկվայի ժամանակով. խմբ.)։ Բայց նա ուրախությամբ վերցրեց լսափողը։ Իհարկե, նա շատ է աշխատում, ինչպես մենք բոլորս, և մենք շատ լավ զրույց ունեցանք», - ասել է Թրամփը։

Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը և Թրամփը կողմ են արտահայտվել ուղիղ շփումների շարունակմանը։ Այս կապակցությամբ մասնավորապես քննարկվել է ուկրաինական և ռուսական կողմերի ներկայացուցիչների մակարդակը բարձրացնելու հնարավորությունը։

Հիշեցնենք` այս գիշեր Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկուն։ Նրանք մոտ մեկ ժամ առանձնազրույց են ունեցել։ Այնուհետև համատեղ հանդիպում է անցկացվել եվրոպացի առաջնորդների հետ։ Թրամփն ընդհատել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը Պուտինին զանգելու համար։ ՌԴ նախագահի հետ 40 րոպե տևած զրույցից հետո հանդիպումը շարունակվել է։

Հայաստանն ու Իրանը ռազմավարական ուղենիշ են սահմանել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցնեն 1, ապա 3 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այսօր Իրանի նախագահի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ իր ելույթում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք 1 մլրդ–ի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք հաջորդ թիրախին հասնելու ուղղությամբ։ Այս իմաստով ԵԱՏՄ–Իրան ուժի մեջ մտած ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների գործարարներին»,– ասաց ՀՀ վարչապետը։

ՀՀ–ԻԻՀ ռազմավարական համագործակցության ծրագրերի շարքում Փաշինյանը նշեց Քաջարան– Ագարակ 32 կմ ճանապարհահատվածը, որի շինարարությունն իրականացնում է իրանական ընկերությունը։ Նա նաև հայտնեց, որ, հաշվի առնելով երկու երկրների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը, Փեզեշքիանի հետ համաձայնություն են ձեռք բերել ՀՀ–Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ։

Իրանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում քննարկվել է նաև Էներգետիկ ոլորտի ընթացիկ համագործակցության կարևոր նախագիծը` ՀՀ–ԻԻՀ էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որի վերաբերյալ, ՀՀ վարչապետի խոսքով, կա հստակ ըմբռնում այն հնարավորինս շուտ ավարտելու ու շահագործման հանձնելու վերաբերյալ։ Նշենք, որ այս նախագիծը ևս իրականացնում է իրանական կողմը։

«Այս էլեկտրագծի շնորհիվ Հայաստանը կկարողանա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան »,– ասաց Փաշինյանը` միաժամանակ հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցության խորացման շնորհիվ հնարավոր կլինի առաջիկայում կյանքի կոչել նոր համատեղ ծրագրեր` ի շահ երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների։

Հիշեցնենք` Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ։ Երեկոյան նա այցելել է Կապույթ մզկիթ և նամազ արել։

Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նեղ կազմով հանդիպումը։ Այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։

Այցի շրջանակում Երևանում այսօր հայ-իրանական գործարար համաժողով է անցկացվելու։

Փեզեշքիանը Հայաստանից կմեկնի Բելառուս։

Ֆոտո

Պաշտպանության նախարարության «Թեժ գիծ»-ը սեպտեմբերի 22-23-ին չի աշխատի

Փարիզում այսօր տեղի կունենա «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը

Հայտնի են ՔՊ Վարչության, Վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրության վերջնական արդյունքները

Իրանը հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Porsche-ն վերանայում է էլեկտրամեքենաների արտադրության ուղղությունը

NASA-ն պաշտոնապես գրանցել է 6000-րդ էկզոմոլորակը

Սեպտեմբերի 22-ին՝ գիշերահավասար

Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա հայտնված Ил-20М ինքնաթիռի պատճառով

Իսրայելի արմատական նախարարները կոչ են արել անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման

Երևանի բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. մեկ անձ հոսպիտալացվել է

Թրամփը խոստացել է պաշտպանել Լեհաստանը և Բալթյան երկրները՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում

Սա էր Հայաստանը, և ես իմ և բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք․ Արմեն Աշոտյան

Մոնիկա Բելուչին և Բարթոնը բաժանվել են

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Երրորդ համաշխարհային պшտերազմի հավանականություն ներկայումս չկա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն