ArmNews
Սեպտեմբերի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազա քաղաքի գրավման ծրագիրը։ Գործողությունը ստացել է «Գեդեոնի կառքեր 2» անվանումը, հաղորդում է «Kan» պետական հեռուստառադիոընկերությունը։

«Գործողությունից հետո Գազա քաղաքը կփոխի իր տեսքը և այլևս նույնը չի լինի», - ասել է Կացը։ Պաշտպանության նախարարի խոսքերը մեջբերել է Kan-ը։

Պետական ​​հեռարձակողի տվյալներով՝ մոտ ապագայում հայտարարություններ կլինեն Իսրայելի պաշտպանության ուժերի պահեստազորի լրացուցիչ զորահավաքի մասին։

Այսօր՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արզումանյան փողոցի 7 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի գոտու աջ մասում «Լադա» մակնիշի ավտոմեքենայում դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ 

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է:

«Լադա» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու մարմին:  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Հայկ Մ.-ն է:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Ալիև-Փաշինյան գագաթնաժողովը արագորեն ստվերվել է Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած հանդիպմամբ, որն ուղղված էր Ուկրաինայի դեմ Կրեմլի պատերազմը դադարեցնելուն, գրում է The Washington Diplomat-ը։ 

Հարցազրույցում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը նշել է, որ Թրամփը շատ կարճ ժամանակում կարողացել է խաղաղություն բերել աշխարհի տարբեր անկյուններում։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն՝ դիվանագետն ասել է. «Հավանաբար, մենք կունենայինք այն, բայց ոչ այսքան արագ և ոչ այսքան խորը»։ 

Ամերիկահայ խորհրդատու Էրիկ Հակոբյանը, ով 35 տարի խորհրդատվություն է տրամադրել Կալիֆոռնիայի դեմոկրատ քաղաքական գործիչներին, նշել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը երբեք չի համաձայնել ստորագրել խաղաղության պայմանագիր և նա չի սպասում, որ դա տեղի կունենա։

Գործարքի կենտրոնական տարրը «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ճանապարհն է, որը նախկինում հայտնի է եղել որպես «Զանգեզուրի միջանցք»։

Forbes ամսագրի տվյալներով՝ TRIPP-ը «կլինի Կենտրոնական Ասիայի երկրներից Կովկասով դեպի Թուրքիա և դրանից այն կողմ՝ աշխարհ տանող երթուղի, որն արդյունավետորեն կվերակենդանացնի հին Մետաքսի ճանապարհը, ինչը նշանակում է, որ հնարավոր է շրջանցել և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը»։ 

Այստեղ գլխավոր պարտվողը Ռուսաստանն է։ Թեհրանը նույնպես դժգոհ է TRIPP-ից. օգոստոսի 9-ին Իրանը զգուշացրել է, որ «այս միջանցքը չի դառնա Թրամփի անձնական ճանապարհը, այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանոցի»։

Սերգեյ Մինասյանը, որը 2017-2023 թվականներին եղել է Ռումինիայում Հայաստանի դեսպանը և հակամարտությունների կարգավորման փորձագետ, The Diplomat-ին ասել է, որ որոշիչ գործոնը կլինեն Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, որտեղ Փաշինյանի դիրքը «բավականին խոցելի է»։ 

«Հայ հասարակությունը խորապես բաժանված է 2020 թվականի պատերազմից և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթից հետո։ Իրականում, ոչ ոք գոհ չէ այս զիջումներից», - նշել է փորձագետը։

Երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու հնարավորության մասին հարցին նա պատասխանել է. «Դա հնարավոր է միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո և ես չեմ կարծում, որ դա իրատեսական է մինչև հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Այս փուլում սա պարզապես քաղաքական հայտարարություն է և ոչ ավելին»:

Մինասյանի խոսքով՝ Ռուսաստանը, կարծես, դիրքեր է կորցնում Հայաստանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում։ Սակայն հնարավոր է, որ «Ուկրաինայում հրադադարից հետո Ռուսաստանը կփորձի վերադառնալ Կովկաս, երբ կունենա ավելի շատ ռեսուրսներ և ժամանակ՝ տարածաշրջանին ուշադրություն դարձնելու համար»։ 

Վաշինգտոնում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն կասկածում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կհաստատվի՝ հաշվի առնելով տարածաշրջանի դառը պատմությունը։

«Չնայած առաջնորդների ակնհայտ հանձնառությանը՝ երկարաժամկետ խաղաղությունը բարդ հարց է: Այն պահանջում է հանրային համաձայնություն և այնպիսի խոչընդոտների հաղթահարում, ինչպիսիք են սահմանադրական հնարավոր փոփոխությունները և հանրային լայն աջակցության անհրաժեշտությունը: Առանց հանրային տրամադրության իրական փոփոխության, համաձայնագրի հիմքը կարող է մնալ փխրուն», - ասել է նա: 

Հակոբյանն իր հերթին ընդգծել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ էթնիկ զտումները ցեղասպանություն են։ «Դա բարոյապես և քաղաքականապես զզվելի է», - ասել է նա՝ հավելելով, որ չի կարող լինել որևէ վեճ այն մասին, թե արդյոք հայերի ցեղասպանություն եղել է, թե ոչ։

Լոնդոնն ու Կիևը ընտրությունների անցկացման հարցերով համագործակցության զարգացման մասին համաձայնագիր են ստորագրել։ Այդ կապակցությամբ Մեծ Բրիտանիայի Ընտրական հանձնաժողովը օգոստոսի 10-ին հայտնել է, որ երկրի արևելքում հակամարտության կարգավորումից հետո Միացյալ Թագավորությունը մտադիր է օգնել Ուկրաինային՝ ընտրությունների անցկացման հարցում։

Զելենսկու պաշտոնավարման ժամկետը պաշտոնապես լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Այդ ժամանակից ի վեր երկրում նախագահական ընտրություններ չեն անցկացվել։ Միևնույն ժամանակ, Զելենսկին հայտարարել է, որ լեգիտիմության հարցը իրեն չի անհանգստացնում։

Երեկ՝ օգոստոսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ռոստովյան փողոցում՝ թիվ 7/3 հասցեի դիմաց, բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատարը, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Լադա» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները։

ՆԳ նախարարությունն ընդլայնում է ծառայությունների մատուցման շրջանակը․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։ 

ՆԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։ 

ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։

Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն մարզերում՝ անձնագրային ցանկացած տարածքային ստորաբաժանումներում, իսկ Երևանում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում կամ Զաքյան 3 հասցեում գտնվող անձնագրային ծառայությունում, ապա այժմ դիմումներն ընդունվում են նաև ՆԳ նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակներում։ 

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձը հաստատող փաստաթղթերի վարչության պետ Աննա Մակարյանի խոսքով՝ ներկայումս ՆԳ նախարարի հրամանով հաստատվել է շրջիկ գրասենյակի միջոցով քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունումը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են հետևել ՆԳ նախարարության պաշտոնական կայքէջին, ինչպես նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության էջերին՝ սոցիալական հարթակներում և տեղեկանալ շրջիկ գրասենյակի տեղակայման մասին։ 

Շրջիկ գրասենյակի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումներ ընդունելու նպատակը հերթերից խուսափելն ու առավել մեծ թվով քաղաքացիների սպասարկելն է։

Մինչ օրս շրջիկ սպասարկման գրասենյակներում Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 60 անձ ներկայացրել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում։ Այս ձևաչափով ծառայությունների մատուցումը շարունակական է։ Շրջիկ սպասարկման գրասենյակների միջոցով ծառայությունների մատուցման վայրերի և ժամանակացույցի վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն։

Այս ամիս Հայաստանը և Ադրբեջանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, ստորագրել են 17 կետից բաղկացած հռչակագիր, որի նպատակն է վերջ դնել երկու հարևանների միջև տասնամյա հակամարտությանը, նշում է Bloomberg-ը։ Հաղորդվում է նաև, որ Իրանի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են մի շարք համաձայնագրեր տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում, ինչպես նաև վերանայել են բեռնափոխադրումների սակագները՝ ընդգծելով տնտեսական ինտեգրումը խորացնելու ձգտումը։ Երկու երկրները պայմանավորվել են Արաքս գետի վրա կառուցել երկրորդ կամուրջը և արդիականացնել գոյություն ունեցող սահմանային տերմինալները։ 

Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր պատերազմներ են մղել, որոնց հետևանքով 1990-ականների սկզբին զոհվել է ավելի քան 30,000 մարդ, իսկ 2020 թվականի 44-օրյա հակամարտության ընթացքում՝ առնվազն 6,000 մարդ։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կայծակնային ռազմական գործողության արդյունքում լիակատար վերահսկողություն է հաստատել Արցախի նկատմամբ՝ ստիպելով ավելի քան 100,000 հայերի փախչել Հայաստան։ 

Չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի տեքստը պայմանագրի իրավական ուժ չունի, այն պարտավորեցնում է երկու կողմերին ճանաչել միմյանց ինքնիշխանությունն ու սահմանները, հրաժարվել ապագա տարածքային պահանջներից և արգելում է երրորդ ուժերի ներկայությունը նրանց ընդհանուր սահմանի երկայնքով։ 

ԱՄՆ-ի աջակցությամբ բանակցությունների ընթացքում «Զանգեզուրի միջանցքը» վերանվանվել է «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) և պետք է գտնվի դեռևս չընտրված մասնավոր ընկերությունների վերահսկողության ներքո։ Այն կմիացնի Ադրբեջանի հիմնական տարածքը Թուրքիայի հետ սահմանակից Նախիջևանի էքսկլավին՝ անցնելով Հայաստանի հարավով։ 

Չնայած Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ընդհանուր առմամբ, ողջունել է Վաշինգտոնի համաձայնագիրը, այաթոլլա Ալի Խամենեիի գերագույն առաջնորդի օգնականը դատապարտել է առաջարկվող տարանցիկ երթուղին, որովհետև զարգացման բացառիկ իրավունքները պետք է ստանա ԱՄՆ-ը։ 

Իրանի նախագահը Երևան կատարած այցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծել է, որ տարածաշրջանում առաջնորդությունը պետք է պատկանի կովկասյան պետություններին և որ տարածաշրջանային խնդիրները արտաքին ուժերին հանձնելը միայն կբարդացնի իրավիճակը։ 

Թեհրանը դեմ է եղել այս երթուղուն նույնիսկ այն ժամանակ, երբ բանակցությունները վարվել են Ռուսաստանի միջնորդությամբ։

Ռուսաստանը զգուշությամբ է ողջունել Թրամփի միջնորդությամբ տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ համաձայնագիրը՝ Հայաստանին հիշեցնելով Եվրասիական տնտեսական միության շրջանակում իր պարտավորությունների մասին։ Ներկայումս ռուս սահմանապահները հայկական զորքերի հետ համատեղ հսկում են հայ-իրանական սահմանը։

Ուկրաինական հողում ամերիկյան զորքեր չեն լինի։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Մենք, անշուշտ, կարող ենք օգնել համակարգմանը և, հնարավոր է, տրամադրենք անվտանգության այլ երաշխիքներ։ Սակայն ամերիկյան զորքեր չեն լինի Ուկրինական հողում»,-հայտարարել է նա։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկվա հեռախոսազրույցի ժամանակ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին հայտնել է, որ առաջիկա շաբաթներին ինքը կհանդիպի Զելենսկու հետ։

ևիթն այդ հայտարարությունն արել է ճեպազրույցի ժամանակ, երբ հարցրել են, թե ինչ տեղեկություն է Թրամփը ստացել Պուտինից, որ ինքը ցանկանում է երկկողմ հանդիպում անցկացնել Զելենսկու հետ։

«Քանի որ Դոնալդ Թրամփը երեկ անմիջապես խոսել է Պուտինի հետ, նախագահը դա նշել է լրատվամիջոցների բոլորիդ ուղղված հայտարարության մեջ՝ գիտակցելով, որ այդ զրույցից հետո դուք հարցեր կտաք՝ թափանցիկություն ապահովելու նպատակով»,- ասել է նա։ 

Լրագրողը նշել է, որ Կրեմլը, ըստ երևույթին, ակնարկել է, որ Պուտինը հստակ համաձայնություն չի տվել հանդիպմանը։

«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգների կառավարությունը և Թրամփի վարչակազմը համագործակցում են և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ՝ ապահովելու համար, որ այդ երկկողմ համաձայնությունը տեղի ունենա այնպես, ինչպես մենք էինք ասում»,- պատասխանել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

Օգոստոսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, Կանզասի ադյուտանտ գեներալի տեղակալ, Կանզասի ցամաքային զորքերի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Քարլին Ուիլյամսի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու բարձրաստիճան այլ զինվորականների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը: հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Բարձրաստիճան հյուրերը հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին:

Ֆոտո

Պաշտպանության նախարարության «Թեժ գիծ»-ը սեպտեմբերի 22-23-ին չի աշխատի

Փարիզում այսօր տեղի կունենա «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը

Հայտնի են ՔՊ Վարչության, Վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրության վերջնական արդյունքները

Իրանը հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Porsche-ն վերանայում է էլեկտրամեքենաների արտադրության ուղղությունը

NASA-ն պաշտոնապես գրանցել է 6000-րդ էկզոմոլորակը

Սեպտեմբերի 22-ին՝ գիշերահավասար

Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա հայտնված Ил-20М ինքնաթիռի պատճառով

Իսրայելի արմատական նախարարները կոչ են արել անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման

Երևանի բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. մեկ անձ հոսպիտալացվել է

Թրամփը խոստացել է պաշտպանել Լեհաստանը և Բալթյան երկրները՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում

Սա էր Հայաստանը, և ես իմ և բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք․ Արմեն Աշոտյան

Մոնիկա Բելուչին և Բարթոնը բաժանվել են

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Երրորդ համաշխարհային պшտերազմի հավանականություն ներկայումս չկա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն