ArmNews
Սեպտեմբերի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Հրապարակ»-ը գրում է․ «Ավարտվեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայաստանյան այցը, սակայն իրանական կողմի դիվանագիտական, զգուշավոր հայտարարություններից պարզ է դառնում, որ «Թրամփի ուղու» վերաբերյալ նրանց մտահոգությունները մնում են չփարատված։
Վաշինգթոնյան համաձայնագրի կնքումից հետո պաշտոնական Թեհրանից դժգոհության նոտաներ էին հնչում, պարզաբանումների պահանջ՝ արդյոք խախտվո՞ւմ է հայ-իրանական սահմանը, և աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխություն է կատարվում, ինչն Իրանի համար կարմիր գիծ է։ Հենց այս մտահոգությունները փարատելու նպատակով էլ օգոստոսի 18-ին Հայաստան ժամանեց Իրանի նախագահ Փեզեշքիանը՝ չվստահելով Նիկոլ Փաշինյանի և իշխանականների բանավոր հավաստիացումներին, որ «Թրամփի ուղին» չի խախտելու ՀՀ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը։

Հայաստանի ու Իրանի ղեկավարների բարձր մակարդակով հանդիպումներից ու բանակցություններից հետո էլ Իրանի նախագահի մտահոգությունները կարծես թե փարատված չեն: Մասուդ Փեզեշքիանը երեկ դեռ Երեւանում էր, որ X-ում գրեց․ «Մեր համատեղ սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին մեր մտահոգությունը պետք է փարատվի»:

Փաշինյանի հետ հանդիպմանն էլ նա հայտարարել է, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից, եւ այդ խնդիրների ցանկացած փոխանցում երրորդ ուժերին միայն կբարդացնի իրավիճակը։ «Իրանը դեմ է, որ տարածաշրջանի հարցերն արտապատվիրակվեն տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին։ Գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան, խնդիրների արտապատվիրակումը կբարդացնի իրավիճակը»,- ասել է Փեզեշքիանը։

Երկու երկրների կառավարությունները տնտեսական, առեւտրային, կրթական, առողջապահական ու այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու, ավելի սերտ դարձնելու փաստաթղթեր ստորագրեցին:

Երկուսն էլ շահագրգիռ են, որ հարաբերությունները հասնեն ռազմավարական մակարդակի, սակայն քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ՝ դրանք հիմնականում տեխնիկական բնույթի էին և չանդրադարձան անվտանգության ու կայունության հարցերին։

Նրա համոզմամբ՝ Իրանը շարունակում է զգուշավոր վերաբերվել Վաշինգթոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ դրանք դիտարկելով որպես սպառնալիք իր անվտանգությանը։
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի կարծիքով էլ Հայաստանի եւ Իրանի ղեկավարների բարձր մակարդակով հանդիպման արդյունքում մի շարք կարեւոր տնտեսական ու քաղաքական հայտարարություններ արվեցին, որոնք ակնհայտորեն հակասում են «Թրամփի ուղուն:

«Եթե ՀՀ տարածքով անցնող ճանապարհները գտնվելու են ՀՀ իրավասության տակ, ինչ,ը անկասկած, շատ լավ է, ՀՀ սահմանի վրա գործելու է ԵԱՏՄ օրենսդրությունը, նշանակում է՝ կա՛մ Թրամփն այդ ճանապարհից կօգտվի Մոսկվայի հետ համատեղ Իրանի համաձայնությամբ, կա՛մ ընդհանրապես չի օգտվի»։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ հանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, նրանք կարող են համաձայնության հասնել տարածքային և անվտանգության հարցերի շուրջ։

«Երբեմն դեմ առ դեմ նստած առաջնորդները կարող են դուրս գալ փակուղուց, որը իրենց թիմերը միշտ չէ, որ կարողանում են հաղթահարել»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է նա։

«Ես մի քանի անգամ հեռախոսով խոսել եմ Պուտինի հետ։ Նա շատ խոհեմ է, զգույշ։

Նա այն մարդն է, ով հոգ է տանում Ռուսաստանի շահերի մասին»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան։

Հունաստանը չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակներում: Այս մասին հայտարարել է Հունաստանի կառավարության մամուլի քարտուղար Պավլոս Մարինակիսը հունական Sky հեռուստաալիքի եթերում։

«Այս պահին նման տարբերակ չկա։ Եվ նման ոչինչ պլանավորված չէ», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Հունաստանը զորքեր կուղարկի Ուկրաինա։

Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հարձակում են սկսել Գազա քաղաքի դեմ, հաղորդում է Jerusalem Post-ը՝ հղում անելով բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինին։

«ՑԱԽԱԼ–ը սկսել է Գազա քաղաք ներխուժելու առաջին քայլերը», - ասվում է հրատարակության մեջ։

Խոսնակի խոսքով՝ բանակը վերահսկում է քաղաքի ծայրամասերը։

Օգոստոսի 20-ին Իսրայելի պետական ​​հեռարձակող Kan-ը հաղորդել է, որ պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Ղազա քաղաքի գրավման գործողությունը։ Իսրայելի պաշտպանության ուժերը մոտ 60,000 պահեստազորայիններ են կանչել՝ Գազայի գրավման գործողությանը նախապատրաստվելու համար։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ծրագիրը քաղաքական ղեկավարությանը և կառավարության հաստատմանը կներկայացվի օգոստոսի 21-ին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում հանդիպել Վոլոդիմիր Զելենսկիի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Կարծում եմ, որ Զելենսկու և Պուտինի հանդիպման հավանականությունը մինչև օգոստոսի ավարտը զրոյական է։ Հետագայում ևս շանսերը չափազանց փոքր են կամ ընդհանրապես բացակայում են։ Պուտինի և Զելենսկու գագաթնաժողովը ոչ ավելի, քան Թրամփի ֆանտազիան է։ Հավանաբար նա կամ սխալ է հասկացել Պուտինի դիրքորոշումը, կամ մոլորության մեջ է գցվել», — ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Ավելի վաղ Կրեմլի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը կարծիք էր հայտնել, որ Պուտինն ու Թրամփը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ բանակցություններում «ներկայացուցիչների մակարդակի բարձրացման» գաղափարը: Ուշակովը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ նկատի ունի հանդիպումների մակարդակի բարձրացում ասելով, և չի նշել առաջնորդների հանդիպման հնարավորության մասին: Բայց Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը պնդում էր, որ Պուտինը համաձայնել է երկկողմ հանդիպում ունենալ Վլադիմիր Զելենսկու հետ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Իրանը համոզում է արագացնել Ռուսաստան-Հայաստան-Իրան երթուղին։

Նա մասնավորապես հայտարարել է. «Իրանը մեզ համոզում էր, որպեսզի մենք ակտիվորեն օգտագործենք Ռուսաստանի և Իրանի միջոցով անցնող լոգիստիկ ուղղությունը։ Ռուսաստանւ, Հայաստանը, Իրանը դեպի Պարսից ծոց։ Համոզո‘ւմ են։ Բայց դա մե‘զ է առաջնահերթ անհրաժեշտ»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նաև, որ Բելառուսը ողջունում է Իրանի ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության տարածքում առևտրատնտեսական գործընթացներում։

Մարինա Ստարովոյտովան նշանակվել է «Յամալ» միջուկային սառցահատի կապիտան։ Նշանակումից առաջ նա զբաղեցնում էր նավի ավագ օգնականի պաշտոնը։ Այս մասին հայտարարվել է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված համերգի ժամանակ, հաղորդում է «Ռոսատոմ»-ի մամուլի ծառայությունը։

Կապիտանի կրծքանշանը նրան բեմի վրա հանձնեց Մուրմանսկի վետերանների «Ատոմֆլոտ» կազմակերպության պատվավոր նախագահ, հեռահար նավերի կապիտան Ալեքսանդր Բարինովը։

«Կապիտան լինելը նշանակում է շարունակել միջուկային նավատորմի ավանդույթները, պաշտպանել անձնակազմը և սառցահատը։ Եվ ես սա համարում եմ իմ գլխավոր խնդիրը», - ասել է Ստարովոյտովան։

Կապիտանն ավարտել է Բրյանսկի պետական ​​համալսարանը և ավարտելուց հետո ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել գյուղական դպրոցի միջնակարգ դասարաններում: Դրանից հետո նա ավարտել է Ս. Օ. Մակարովի անվան պետական ​​ծովային ակադեմիան՝ ռազմածովային ինժեների մասնագիտությամբ: Նա ծովում աշխատում է ավելի քան 20 տարի:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նոր տնօրենի մրցույթ է հայտարարված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այն կայանալու է օգոստոսի 28-ին. հանձնաժողովը մրցույթից հետո պետք է ներկայացնի նոր տնօրենին: 

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԲԿ-ի տնօրենի համար առաջադրվել է 8 անձի թեկնածություն, բայց, իհարկե, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ինչպես միշտ ունի իր «սրտի» թեկնածուին, որն այժմ ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարն է՝ Կարեն Ծառուկյանը: 

Մենք տեղեկացանք, որ ինչքան էլ Ավանեսյանը դերակատարում ունի մրցութային հանձնաժողովում, այժմ, միեւնույնն է, գերլարված մթնոլորտ է, թե ինչպես կկարողանան իրենց թեկնածուին «անցկացնել» ու տնօրեն նշանակել:

Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին ArmLur.am-ը գրել էր, որ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Կարեն Ծառուկյանը, որն էլ Ավանեսյանի թեկնածուն է: Նշենք, որ Կարեն Ծառուկյանը զբաղեցնում էր Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոուրոլոգիական բաժանմունքի բաժնի վարիչի պաշտոնը։

Ըստ մեր աղբյուրների՝ նախարար Ավանեսյանը ամեն բան անում է, որպեսզի տարբեր բժշկական կենտրոններում տնօրենի պաշտոնում իր սրտով մարդիկ նշանակվեն, որոնք անվերապահորեն կենթարկվեն իրեն: 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հեռախոսազրույցում քննարկել են ԱՄՆ-ի մաքսատուրքերը և Մերկոսուր-Եվրամիություն առևտրային համաձայնագիրը:

Այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում անելով Բրազիլիայի կառավարության հայտարարությանը:

Բրազիլիայի նախագահն իր դժգոհությունն է արտահայտել բրազիլական ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման առնչությամբ: Երկու երկրների նախագահները հանձնառություն են ստանձնել մինչև տարեվերջ ավարտել Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայի (Մերկոսուր) և ԵՄ-ի միջև երկար սպասված համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։

Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։

Ֆոտո

Պաշտպանության նախարարության «Թեժ գիծ»-ը սեպտեմբերի 22-23-ին չի աշխատի

Փարիզում այսօր տեղի կունենա «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը

Հայտնի են ՔՊ Վարչության, Վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրության վերջնական արդյունքները

Իրանը հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Porsche-ն վերանայում է էլեկտրամեքենաների արտադրության ուղղությունը

NASA-ն պաշտոնապես գրանցել է 6000-րդ էկզոմոլորակը

Սեպտեմբերի 22-ին՝ գիշերահավասար

Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա հայտնված Ил-20М ինքնաթիռի պատճառով

Իսրայելի արմատական նախարարները կոչ են արել անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման

Երևանի բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. մեկ անձ հոսպիտալացվել է

Թրամփը խոստացել է պաշտպանել Լեհաստանը և Բալթյան երկրները՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում

Սա էր Հայաստանը, և ես իմ և բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք․ Արմեն Աշոտյան

Մոնիկա Բելուչին և Բարթոնը բաժանվել են

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Երրորդ համաշխարհային պшտերազմի հավանականություն ներկայումս չկա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն