Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության հարցում «հետաքրքիր ժամանակներ» են սպասում՝ առանց մանրամասնելու, թե ինչ նկատի ունի։
«Շատ դժվար է, եթե ոչ անհնար, պատերազմում հաղթել առանց հարձակման... դա նման է հիանալի սպորտային թիմի՝ ֆանտաստիկ պաշտպանությամբ, բայց առանց հարձակման։
Հաղթելու հնարավորություն չկա։ Նույնը վերաբերում է Ուկրաինային և Ռուսաստանին», - գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է ասել, ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են մեր հետաքրքրությունները, АПА-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Իլհամ Ալիևը։
«Մենք հասել ենք ցանկալիին․ ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը։ Փաստացիորեն այն անգործունակ էր, բայց իրավաբանորեն գոյություն ուներ և հիմա մոտենում է նրա վերջը»,- նշել է նա:
Համահայկական խաղերի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է տարածք՝ հանրային-մշակութային և սպորտային ավանի կառուցման համար, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կտրամադրվի «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասը՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։ Ծրագիրն իրականացվելու է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 13 տարվա ընթացքում:
Համահայկական խաղերի անցկացման ժամանակ (Ձմեռային և Ամառային խաղեր) մարզական ավանը ծառայելու է որպես մարզիկների կեցության վայր: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ապահովելու է սպորտային ավանի պահպանման ծախսերի ֆինանսավորումը: Համալիրն օգտագործվելու է որպես Համահայկական խաղերի անցկացման, իսկ խաղերից դուրս՝ երիտասարդական տարբեր հավաքների, Հայաստան-սփյուռք բազմաբովանդակ միջոցառումների, հանգստի և ժամանցի կազմակերպման ու բազմաբնույթ ծրագրերի անցկացման վայր:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից առաջին փուլում տեղադրվելու են էկո տնակներ, ճաշարան և բժշկական սպասարկման կենտրոն։ Վերոնշյալ կառույցները չեն ենթադրում հիմնական շինություններ։ Հաջորդ փուլերում նախատեսվում են սպորտային տարբեր հարթակների և մարզասրահների կառուցում։ Յուրաքանչյուր տնակի համար անհրաժեշտ կլինի հարթեցնել 110-120 քմ հողատարածք։ Տնակների հավաքումը նախատեսվում է ոչ անտառածածկ տարածքներում։
Տարածքը հատկացվել է առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով՝ 50 տարի ժամկետով: Ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել շուրջ 1240 նոր աշխատատեղ, ինչպես նաև տարածքում շուրջ 20 հազար ծառ տնկել։
Որոշման ընդունումը բխում է ՀՀ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» և «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքների պահանջների կատարումից:
Բելառուսը պատրաստվում է ավելացնել հրթիռների արտադրությունը, այդ թվում՝ դիտարկում է «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը միջուկային մարտագլխիկներով համալրելու հնարավորությունը, հայտարարել է Պետական անվտանգության խորհրդի ղեկավարը։
Ալեքսանդր Վոլֆովիչը նշել է, որ Բելառուսը նաև ուսումնասիրում է, թե ինչպես կարելի է սեփական զինարտադրության մեջ ինտեգրել ռուսական գերձայնային «Օրեշնիկ» հրթիռների տեխնոլոգիան։
Ուկրաինացի զինծառայողները Ղրիմում հարվածել են վառելիք և քսանյութեր տեղափոխող ռուսական բեռնատար գնացքին: Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերը, գրում է unian.net-ը:
«Ժամանակավորապես օկուպացված Ղրիմում օկուպանտների լոգիստիկան խափանվել է։ Ուկրաինայի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերը հատուկ գործողություններ են իրականացրել Ջանկոյի երկաթուղային կայարանի մոտակայքում։ Գործողությունը տեղի է ունեցել օգոստոսի 21-ի գիշերը։ Հատուկ նշանակության ուժերը վառելիքով և քսանյութերով հարվածել են ռուսական շարժակազմին», - հայտնել են ուկրաինացի զինվորականները։
Այժմ, ըստ հատուկ գործողությունների ուժերի, ուկրաինացիների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում դժվարացել է ռուսական զորքերի հարավային խմբին մատակարարում ապահովելը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակված լինեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակված լինեն, և փորձագետներն ու նախարարները պատրաստեն համապատասխան առաջարկություններ», - ասել է նա Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցություններից հետո։
«Աշխատանքս շարունակելու եմ Լոռու մարզպետի պաշտոնում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Խոստանում եմ ջանք չխնայել մեր երազանքների Հայաստանի, մեր երազանքների Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում։
Ի գործ»,- գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Արեն Մկրտչյանը կնշանակվի Լոռու մարզպետ:
Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին 24 News-ին հաստատել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«Հաստատում եմ, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն իր դիմումի համաձայն արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր՝ երկարամյա զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»,-ասել է Թորոսյանը:
Եթե խաղաղություն կա, իսկ խաղաղություն հաստատված է, ապա շատ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև սաղմնային վիճակում որոշակի առևտրային կապեր կհաստատվեն, բայց ժամանակի ընթացքում դրանք կզարգանան։ Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի հռչակագրի երրորդ կետում նշվում է, որ կողմերը մեծ նշանակություն են տալիս ներքին տրանսպորտային կապերին, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան կապերին, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան կապերին։ Նա հավելել է, որ փաստաթղթում խոսվում է միջազգային կապերի մասին, այսինքն՝ Ադրբեջանի համար՝ Հայաստանի տարածքով դեպի երրորդ երկրներ և Հայաստանից՝ Ադրբեջանի տարածքով դեպի երրորդ երկրներ։
Փաշինյանը բացատրել է, որ Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անարգել կապ է հաստատվում Հայաստանի տարածքով և փոխադարձության սկզբունքի համաձայն, նույնը վերաբերում է նաև Հայաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի միջոցով հաղորդակցությանը։ Նա վստահեցրել է, որ ամեն ինչ տեղի կունենա փոխադարձության սկզբունքի համաձայն, այդ թվում՝ երրորդ երկրների հետ հաղորդակցության առումով։
Վարչապետը վստահեցրել է, որ Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթղթերում չհրապարակված մասեր չկան։ «Մյուս կողմից, քննարկումներ են անցկացվել, մտքեր են արտահայտվել, բանակցություններ են վարվել այն մասին, թե ինչպես ապահովել ամեն ինչ», - բացատրել է նա։
Նրա խոսքով՝ ամեն ինչ բխում է հինգ պայմաններից (սկզբունքներից՝ խմբ.), իսկ իրականացման ձևը այլ հարց է։ «Նրանք, ովքեր ճանապարհորդում են կենսաչափական անձնագրերով, գիտեն, որ շատ երկրներում պարզապես ներկայացնում են այդ անձնագիրը համապատասխան ձևով, տեղի է ունենում ավտոմատ ստուգում և անձնագրային վերահսկողություն, ինչից հետո մարդիկ շարունակում են իրենց ճանապարհը։ Սա մեկ օրինակ է, որը չի նշանակում, որ այն կկիրառվի ճշգրտորեն։ Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է հինգ սկզբունքների շրջանակներում», - ընդգծել է նա։
Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Հայաստանի տարածքի ոչ մի քառակուսի միլիմետր չի կարող գտնվել երկրի իրավասության և վերահսկողությունից դուրս։
Փաշինյանը մանրամասնել է, որ սա բխում է խաղաղության համաձայնագրի տեքստից, որը սահմանում է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավասության, սահմանների անձեռնմխելիության և փոխադարձության սկզբունքներ։ «Այո, կան օկուպացված տարածքներ։ Եվ՛ մենք, և՛ Ադրբեջանը ունենք այս խնդիրը և հատկապես խաղաղ ժամանակ մենք այս բոլոր հարցերը կլուծենք փոխադարձ համաձայնության մթնոլորտում՝ հիմնվելով դելիմիտացիայի և դեմարկացիայի համատեղ հանձնաժողովների կանոնադրության արդեն իսկ հաստատված, ստորագրված, վավերացված դրույթների վրա», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։