Թունավորում՝ Արմավիրում. 9 քաղաքացի բժշկական կենտրոն է դիմել՝ տոքսիկոինֆեկցիա նախնական ախտորոշմամբ
Հոկտեմբերի 14, 2025

Թունավորում՝ Արմավիրում. 9 քաղաքացի բժշկական կենտրոն է դիմել՝ տոքսիկոինֆեկցիա նախնական ախտորոշմամբ

Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացվել է հաղորադագրություն այն մասին, 09.10.2025թ. գիշերը 22-23-ն ընկած հատվածում Արմավիրի բժշկական կենտրոն են դիմել 9 քաղաքացի, սննդային տոքսիկոինֆեկցիա նախնական ախտորոշմամբ: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել են, 5-ը՝ ստացել ամբուլատոր բուժում: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, հստակեցնելով, որ նրանք կերել են Արմավիր քաղաքի Հանրապետության 32/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտից (պոնչիկանոց) գնված «լահմաջո» և Հանրապետության 14 հասցեում գործող «Ռինգո» սննդի կետից գնված «պոնչիկ», ձեռնարկել են վերահսկողական միջոցառումներ:

Նշված հանրային սննդի կետերում առկա սննդամթերքից կատարվել է նմուշառում և հանձնվել լաբորատոր փորձաքննության:

Արդյունքները կհրապարակվեն, դրանց հիման վրա կձեռնարկվեն համապատասխան լրացուցիչ գործողություններ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը, բանակն ստանձնել է երկրի կառավարումը

«Ոչ մի Tomahawk չի լուծի ուկրաինական հակամարտությունը». Լուկաշենկո

«էն մյուս տղան» Էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Ալիևի ու Նեթանյահուի հետ․ Լևոն Զուրաբյան

Մադագասկարի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնանկության օգտին