Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը հայտարարել է, որ եթե Ուկրաինան օգտագործի ամերիկյան Tomahawk տիպի հրթիռներ Ռուսաստանի դեմ, ապա Մոսկվան կարող է պատասխան հարված հասցնել ԱՄՆ քաղաքներին։ Նրա խոսքերը հրապարակել է «Газета.ru»-ն։
«Այդ հրթիռները կարող են արձակվել միայն ամերիկյան անձնակազմերի կողմից, ինչը կնշանակի ԱՄՆ-ի ուղիղ մասնակցությունը ռազմական գործողություններին։ Այդ դեպքում կարող են լինել բոլոր համապատասխան հետևանքները, ներառյալ պատասխան հարվածներ ամերիկյան քաղաքների ուղղությամբ։ Հավատացեք՝ դրա հնարավորությունները մենք ունենք», — ընդգծել է պատգամավորը։
Ժուրավլյովը հավելել է, որ Ռուսաստանը դեռևս ԽՍՀՄ ժամանակներից գիտի, թե ինչպես կարելի է խոցել Tomahawk հրթիռները, և որ դրանք հակաօդային պաշտպանության համակարգերի համար բարդ թիրախ չեն։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր, որ նման գործողությունների դեպքում Ռուսաստանը կուժեղացնի իր հակաօդային պաշտպանության համակարգերը։