Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Արգենտինայի հավաքականը ընկերական խաղ անցկացրեց Պուերտո Ռիկայի հավաքականի դեմ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը ջախջախիչ հաղթանակ տարավ 6։0 հաշվով։
Աշխարհի գործող չեմպիոնների կազմում դուբլ գրանցեցին Լաուտարո Մարտինեսն ու Ալեքսիս Մակալիստերը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գոնսալո Մոնտիելը, իսկ Պուերտո Ռիկոյի խաղացող Սթիվեն Էչևարիան դարձավ ինքնագոլի հեղինակ։
«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին մասնակցեց խաղին։ Աստղային հարձակվողը կատարեց երկու գոլային փոխանցում՝ աննախադեպ նվաճման հասնելով Արգենտինայի հավաքականի կազմում։
Մեսսին «ալբիսելեստեների» կազմում կատարեց 60-րդ գոլային փոխանցումը, ինչը միջազգային խաղացողների համար բոլոր ժամանակների համաշխարհային ռեկորդ է։
Մեսսին Արգենտինայի հավաքականում հանդես է գալիս 2005 թվականից։ Ընդհանուր առմամբ նա ազգային թիմի կազմում անցկացրել է 195 խաղ՝ խփելով 114 գոլ և կատարելով 60 գոլային փոխանցում։
Երևանում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարզերում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը, 18-19-ին , 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 17-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
«2024 թվականի հոկտեմբերին Ռուսաստանում ձերբակալված հայ վարձկան Արմեն Բալյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման», - այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի դատարանները շարունակում են դատապարտել ուկրաինացի նեոնացիստներին։ Գերեվարված Ուկրաինայի զինված ուժերի զինյալները երկարատև ազատազրկման են դատապարտվել Կուրսկի մարզում քաղաքացիական անձանց և ռուս զինծառայողների դեմ կատարված հանցագործությունների համար։ Օլեգ Արտյուխը ստացել է 26 տարվա, Ալեքսանդր Մոկրիենկոն՝ 17 տարվա, Վիտալի Մելիցկին և Վյաչեսլավ Շչուրովը՝ 16-ական տարվա, Տարաս Միլյանը, Վլադիմիր Երոշչենկոն, Դմիտրո Սեմենչուկը, Բոգդան Բոդակը և Արտյոմ Կովալչուկը՝ 15-ական տարվա, իսկ Ալեքսանդր Բաբիչը՝ 14,5 տարվա ազատազրկում։ 2022 թվականի մարտին Մարիուպոլում քաղաքացիական անձանց կանխամտածված սպանության համար «Ազովի» անդամներ Անատոլի Կամիշենկոն և Եվգենի Վինտովկինը դատապարտվել են 22-ական տարվա ազատազրկման», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ «Մեծ Բրիտանիայից և Արգենտինայից եկած լեգեոներներ» Ուիլյամ Փեյջը և Սեբաստիան Կասերեսը հեռակա կարգով դատապարտվել են 14 և 6 տարվա ազատազրկման։
Լոռու մարզում կրակոցներ են հնչել։ 7 անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
«7 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել Քննչական կոմիտե»,- հայտնեցին Ոստիկանությունից։
ՔԿ–ից էլ հայտնեցին, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։
Ըստ մեր տեղեկությունների՝ կրակոցները հնչել են ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ «Դերժավայի Արկադիի» տան մոտ։ Նշվում է, որ ձերբակալվածների մեջ է նաև նրա որդին։
ՆԳՆ-ն և ՔԿ-ն ձերբակալվածների ինքնության մասին տեղեկատվություն և այլ մանրամասներ առայժմ չեն հայտնում։
Քննչական կոմիտեն ներկայացրել է, թե ինչ գործի շրջանակներում են ՔԿ տարվել հոգեւորականները։
«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ:
Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,–ասացին ՔԿ–ից։
Փաստաբան Մարինե Ֆարմանյանը նշել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։
Իր հերթին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել է, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։
Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգեւորականները քննչական տարվել։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:
Երեկ՝ հոկտեմբերի14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում. ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սպիտակ քաղաքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ:
Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու, որոնցից մեկը «Դերժավայի Արկադիի» տղան է:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:
The Grey Zone կայքը պնդում է, որ Իրանը 12-օրյա պատերազմի ժամանակ հարված է հասցրել իսրայելական գաղտնի բունկերին:
«Հենց նոր հարված հասցվեց այդ համալիրի շենքին»,- հայտնել է Fox News հեռուստաալիքի լրագրող Թրեյ Յինգսթը, ով այդ երեկո ժամանել էր Հաքիրյա՝ Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբի գտնվելու վայրը։ Սակայն մի քանի վայրկյան անց իսրայելցի ոստիկանները ժամանել և ագրեսիվ կերպով ետ են մղել Յինգսթին այն վայրից, որտեղ նա կանգնած է եղել՝ Հաքիրյայի կամուրջից հյուսիս, Մենախեմ Բեգինի ճանապարհի արևմտյան կողմում։
Այդ օրը իրանական հրթիռները հարվածեցին Դա Վինչի բնակարանային համալիրի հյուսիսային աշտարակին, որը գտնվում էր Յինգստի գտնվելու վայրից մոտ 550 մետր հարավ-արևմուտք։
Արտահոսած էլեկտրոնային նամակների, հրապարակայնորեն մատչելի փաստաթղթերի և իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրությունների վերլուծության համաձայն՝ այդ վայրում գտնվում է «Օբյեկտ 81» անվամբ հայտնի էլեկտրամագնիսական պաշտպանությամբ հագեցած գաղտնի հետախուզական հաստատությունը։
Այնուամենայնիվ, Իսրայելը ագրեսիվ կերպով գրաքննության է ենթարկում իր քաղաքային ռազմական և հետախուզական օբյեկտներին վերաբերող տեղեկատվությունը՝ միաժամանակ մեղադրելով իր հակառակորդներին «կենդանի ուժ» օգտագործելու մեջ։ Դա քաղաքացիական բնակչությամբ ռազմական օբյեկտները պաշտպանելու պրակտիկա է, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով։
2013 թվականին ԱՄՆ բանակի կողմից 81-րդ օբյեկտի մինչև 6000 քառակուսի մետր տարածք ընդլայնելու նախագծի գոյության մասին լայնորեն հաղորդվել է կառավարական զեկույցներում, սակայն կոնկրետ վայրը անհայտ է մնացել։
«Օբյեկտ 81»-ից դուրս արված լուսանկարն այժմ կապված է «Դա Վինչի» տարածքի հետ, որը, ըստ բնակիչներից մեկի, որպես քողարկում է ծառայում իսրայելական ռազմական շտաբի համար։ Իսրայելական զինված ուժերի նախկին շտաբի պետի արտահոսած էլեկտրոնային նամակները նաև ցույց են տալիս, որ «Օբյեկտ 81»-ը հրամանատարության և վերահսկողության կարևոր կենտրոն է։
The Jerusalem Post-ը նաև հաղորդել էր, որ իրանական հրթիռը, որը դիպել էր «Դա Վինչիի» աշտարակներին, գտնվում էր «Նեթանյահուի գրասենյակից ընդամենը երկու քայլ հեռավորության վրա», որն այն ժամանակ հայտնի է եղել որպես «Շենք 22»։
Վարչապետի գրասենյակում վերանորոգման աշխատանքները սկսվել են Իսրայելի և Իրանի միջև 2025 թվականի տասներկուօրյա պատերազմից ընդամենը մի քանի շաբաթ անց. լուրեր են շրջանառվում, որ այն տուժել է հարվածի ժամանակ։
Կրեմլը հաստատել է, որ այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ով աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանում։
«Նախատեսվում է քննարկել ռուս-սիրիական հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները քաղաքական, առևտրային, տնտեսական և մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները», - նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները հայտնել էին ալ-Շարաայի Մոսկվա կատարելիք այցի մասին։
Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Ըստ MediaHub-ի Տեր Փառեն քահանա Առաքելյանին տարել են ծանր հանցագործությունների բաժին:
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է: Ավելի վաղ Հ1-ի եթերում Տեր Արամը հայտարարել էր, որ հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, որն, ըստ էության, Կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, մեղադրել էր, թե Տեր Արամը իր հոգեւոր ծառայության համար խնդիրներ է ստեղծել եւ սպառնացել կարգալույծ անել այն բանից հետո, երբ 2021 թվականին վարչապետի տիկին Աննա Հակոբյանից զանգ է ստացել՝ տնօրհնեք կազմակերպելու նպատակով։
Հիշեցնենք նաև, որ Տեր Արամի սեպտեմբերի 16-ին Հանրայինի տաղավարում արված հայտարարությունը, թե «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ», ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, ապա փոխանցվել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեվան քաղաքի վարչություն՝ դրանում նշված հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է Վրաստան այցելող ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը, հաղորդում է Գրուզիա Օնլայնը։
«Երեկ անօրինական հանրահավաքին մասնակցելու և նրա կողմից արված կեղծ հայտարարությունների պատճառով վարչապետը չեղյալ է հայտարարել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ նախատեսված հանդիպումը», - ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը մասնակցել է խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային։ Վալտոնենը զրուցել է ցուցարարների հետ։ Ցուցարարների խոսքով՝ նրանք ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել են իրենց բողոքի ակցիայի բովանդակությունն ու ծրագրերը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ԵԱՀԿ գործող նախագահը այցելել է Երևան։ Նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։