ArmNews
Սեպտեմբերի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ՀՀ ԿԲ-ից տեղեկացնում եք, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 14:00-ից մինչև ժամը 18:00-ը տեխնիկական աշխատանքների կատարման պատճառով հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը:

«Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է՝ հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:

Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 383․5 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ:

Օգոստոսի 8-ից առաջ էլ, բայց օգոստոսի 8-ից հետո հատկապես ավելի ակնհայտ է դառնում, թե ինչ մեծ դեր ունի Կիկոսի մահը մեր սոցիալ հոգեբանության և մտածողության ձևավորման գործում։  Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչպե՞ս է գործելու «Թրամփի ուղին»։

«Հիմա ասենք, օրինակ, երբ հեռուստացույց միացնենք և հարցազրույցներին հետևենք, մենք տեսնում ենք Կիկոսի մահի ամենատարբեր վարկածներ,  նորանոր մշակումներ՝ «Բա որ գնացի մարդի, ունեցա որդի, անունը Կիկոս, գլխարկը պոպոզ, վեր ելավ ծառին, վեր ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան»։ Հիմնականում այս վերջին հատվածն է, նույնիսկ այն առաջին հատվածը կարճ են կապում, հիմնականում երբ որ միացնում ես, մեր ընդդիմությունը և ընդդիմությանը հարակից ուժերի հիմնական ասելիքը հետևյալն է՝ վայ Կիկոս ջան։ 

Դա մեծ փաստաթուղթ չէ, այնպես չի, որ հատորներով, մեզ անծանոթ լեզուներով, դա ընդամենը հինգ կետանոց փաստաթուղթ է, և այդ հինգ կետանոց փաստաթղթում գրված է հինգ արտահայտություն, որոնք առանցքային են ձեր բոլոր հարցերին ի պատասխան։ Որո՞նք են դրանք՝  տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն, փոխադարձություն։ Ասում են՝ էս մեկը սենց ասեց, էն մեկը սենց ասեց, Թուրքիայում դեսպանը սենց ասեց, Եվրոպայում որևէ մեկը սենց ասեց, Ռուսաստանում այսպես ասեցին, Ադրբեջանում այսպես ասեցին, Թուրքիայում այսպես ասեցին։ Հայաստանի այս մի փորձագետը սենց ասեց։ Ով ինչ ուզում է ասի, եթե այս հինգ տերմինի շրջանակից, թեկուզ մի միլիմետր դուրս է, դա իրականության հետ չի կարող որևէ կապ ունենալ։ Այն, ինչ որ այդ հինգ տերմինի գծած գծից ներս է, ամեն ինչ էլ քննարկելի է և հնարավոր է։ 

Ես նույնիսկ Վաշինգտոնում այդ հարցին պատասխանեցի, այ, իսկ որ այսպես լինի, ո՞նց կլինի, իսկ որ այնպես լինի, ո՞նց կլինի։ Մենք չենք կարող մոդելավորել բոլոր հնարավոր տարբերակները։ Մենք մոդելավորում ենք այն շրջանակը, ցանկացած տարբերակ պիտի մոտեցնենք այդ շրջանակին, այդ շրջանակի մեջ տեղավորվում է, կարող է տեղավորվի, չի տեղավորվում՝ ուրեմն դա ընդհանրապես քննարկելի էլ չի։

Մենք հիմա ոչ մի բան չենք քննարկում, որովհետև օգոստոսի 8-ից հետո այս թեմայով առարկայական որևէ քննարկում չի եղել, որովհետև մենք պայմանավորվել ենք, նախ այցերի իրադարձությունների խնդիր կա և մենք սեպտեմբերից կսկսենք քննարկումները ավելի առարկայական և ԱՄՆ–ի հետ իրենց մասով, Ադրբեջանի հետ էլ իրենց մասով։

Քանի որ ամենատարբեր վերսիաներ կարող են լինել Կիկոսի մահի նորանոր մշակումներ, բայց եթե Կիկոսի մահը տեղավորվի այս հինգ տերմինի շրջան, իսկ Կիկոսի մասը չի կարող տեղավորվել այն պարզ տրամաբանությամբ, որ ինքը Կիկոսի մահն է, ցանկացած բանաձև, որ տեղավորվի այս հինգ տերմինի մեջ մենք, մեզ համար քննարկելի է դա։

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է հրապարակել կանոնների նախագիծ, որով կսահմանափակվի օտարերկրյա ուսանողների՝ Միացյալ Նահանգներում մնալու տևողությունը, հաղորդում է Politico-ն։

1978 թվականից ի վեր օտարերկրյա ուսանողները, կամ F վիզա ունեցողները, կարող էին մնալ ԱՄՆ-ում իրենց կարգավիճակի ողջ ընթացքում, այսինքն՝ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք գրանցված էին լրիվ դրույքով ուսուցման մեջ։ Առաջարկվող կանոնը թույլ կտա օտարերկրյա ուսանողներին և փոխանակման ծրագրերի մասնակիցներին մնալ ԱՄՆ-ում այն ծրագրի տևողության ողջ ընթացքում, որին նրանք մասնակցում են, բայց ոչ ավելի, քան չորս տարի։ 

«Նախորդ վարչակազմերը չափազանց երկար են թույլ տվել, որպեսզի օտարերկրյա ուսանողները և վիզա ունեցող այլ անձինք գործնականում անսահմանափակ ժամանակ մնան ԱՄՆ-ում, ինչը անվտանգության ռիսկեր է ստեղծել, անհաշիվ ծախսեր է ստեղծել հարկատուների համար և անբարենպաստ վիճակում է դրել ԱՄՆ քաղաքացիներին», - հայտարարել է Ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչը։ «Առաջարկվող նոր կանոնը մեկընդմիշտ վերջ կդնի այս չարաշահմանը՝ սահմանափակելով որոշակի վիզաներ ունեցող անձանց ԱՄՆ-ում մնալու ժամկետը և թեթևացնելով դաշնային կառավարության բեռը՝ կապված օտարերկրյա ուսանողների և պատմության պատշաճ վերահսկողության ապահովման հետ»։

Եթե այս կանոնը վերջնականապես ընդունվի, ապա օտարերկրյա ուսանողները ստիպված կլինեն պարբերաբար գնահատում անցնել Ներքին անվտանգության նախարարությունում՝ ԱՄՆ-ում ավելի երկար մնալու համար։

Կիևում ռուսական հարվածներից հետո զոհերի թիվը հասել է 15-ի, որոնցից 4-ը երեխաներ են:

Այս մասին հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։

Նա հավելել է, որ զոհերի թվում կա 10 երեխա։

ՀԷՑ-ի գործով որևէ մեկը որևէ տեղ Հայաստանի Հանրապետությանը չի կարող հաղթել, այդ թեման վաղուց ավարտված թեմա է, և ՀԷՑ-ը պետք է ծառայի ՀՀ ժողովրդին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք Կառավարությունը պատրաստվո՞ւմ է իրականացնել ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային դատարանի որոշումը:

«Չի կարող, դա բացառված սցենար է, որ որևէ սցենարով ՀԷՑ-ը շարունակի չծառայել ՀՀ ժողովրդին։

Ո՞վէ ասել, որ կառավարությունն ընդունում է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է: Ո՞վէ հայտնել նման դիրքորոշում, ով դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի, գնա։ Բացարձակապես նման դիրքորոշում չի կարա լինի»,- ասաց Փաշինյանը:

Լրագրողիդիտարկմանը, որ կառավարությունն է հայտնել, Փաշինյանն ասաց.  «Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ»:

Փաշինյանն ասաց, որ Արբիտրաժային դատարանում կառավարությունը հաղթել է և իրենց դիրքորոշումները պնդել է:

Հիշեցենք, որ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդից հայտնել էին, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքել էր ՀԷՑ-ի մասին Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի որոշմանը:

Միաժամանակ, Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը մերժել է Սամվել Կարապետյանին ազատ արձակելու մասին հայցը։

Նման միջազգային գագաթաժողովներում ըստ էության շփումներ լինում են բոլորի հետ, բայց շփումների արդեն կոնկրետ ֆորմատը տեղում կերևա և նաև աշխատանքներ կլինեն, թե փոխադարձ ինչպիսի հետաքրքրություն կա, շփման ձևաչափի վերաբերյալ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Պեկինում ՇՀԿ սպասվող համաժողովի շրջանակներում հնարավոր հանդիպումներին։

«Բայց որ բոլորի հետ էլ կլինեն շփումներ, ես դրանում չեմ կասկածում»,– ասաց նա։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված փաստաթղթերը մինչ այս պահը չեն հրապարակվել, վարչապետն ասաց. « ինչ վերաբերվում է մտադրությունների հուշագրին, պիտի արձանագրեմ, որ դրանցից որևէ մեկը առնվազն ուղիղ չի վերաբերվում «Թրամփի ուղուն», այլ վերաբերվում է խաղաղության խաչմերուկին, միջուկային էներգետիկայի ոլորտում, րհեստական ինտելեկտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը։ Ուղղակի աշխատանքային պայմանավորվածության հարց է եղել և մենք աշխատանքային պայմանավորվածություն ենք ունեցել, որ կհրապարակենք բովանդակությունը, բայց ոչ տեքստը։ Բայց քանի որ հետաքրքրությունը մեծանում է մեր հանրության շրջանում, կարծում եմ, որ մենք առաջիկայում, քանի որ դա երկկողմ փաստաթուղթ է, ամերիկյան գործընկերների հետ համաձայնություն ձեռք կբերենք և կհրապարակենք նաև այդ փաստաթղթերը։

Բայց ես գիտեմ նաև, որ որոշակի փորձագիտական և պատգամավորական շրջանակներում կա հետաքրքրություն այդ թեմայի վերաբերյալ, ես հանձնարարել եմ, որ հետաքրքրվող փորձագետները կամ որոշակի շրջանակի փորձագետներ, և Ազգային ժողովի ցանկացած պատգամավոր կարող է ծանոթանալ այդ տեքստի բովանդակությանը, որի մեջ ասեմ որևէ գաղտնիք չկա։ Այդ փաստաթղթերը իրենք իրենց էությամբ և բովանդակությամբ գաղտնի չեն, իրենց վրա գաղտնի գրիֆ չկա, դա աշխատանքային փաստաթուղթ է։ Ես կարծում եմ որ առաջիկայում մենք կհրապարակենք, և կոչ եմ անում բոլոր դավադրությունների տեսությունների բանաձևումը սկսած մեր գործընկերներին, արագացնել այդ պրոցեսը, որպեսզի իրենք իրենց բոլոր սպասումները արդարանան այն պահին, երբ որ այդ հուշագրերը կհրապարակվեն»,– հայտարարեց նա։

Գիտեք՝ ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու օրենքի ընդունումից հետո, ես հայտարարել եմ, որ Եվրամիության և ԵԱՏՄ անդամակցումը միաժամանակ հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալուն։

«Երբ գա այդ կետը, որ ընտրությունը վերջնական լինի ու անխուսափելի, մենք կկայացնենք համապատասխան որոշում:

Եթե մենք սա հայտարարում ենք պաշտոնական մակարդակում, ուրեմն հնարավոր է դուրս գալը: Հնարավոր է  ցանկացած սցենար, դա կապված է այդ թվում մեր ժողովրդի արտահայտած կամքի հետ, մեր ընթացիկ իրավիճակների հետ և բանակցային գործընթացների հետ և իրադրության ու հնարավորությունների և այլընտրանքների վերլուծության մեր արդյունքների և հեռանկարների հետ»,- ասաց նա:

Նախ արձանագրենք, որ պարոն Օ’բրայենը նախագահ Թրամփի պաշտոնավարման արդյունքում զրկվել է իր բարձրաստիճան աշխատանքից, և նա հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան անել։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8–ի փաստաթղթերով Ադրբեջանը մեծապես շահեց, քանի որ ստացավ իր ուզածը, իսկ Հայաստանը հայտնվում է խոցելի վիճակում։ 

«Այս դիրքորոշումից արդեն պարոն Օ'բրայենի ասածը մի կողմից շատ տարօրինակ է, մյուս կողմից էլ բացարձակապես տարօրինակ չէ։ Եթե պարոն Օբրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ ցավոք Հայաստանը ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում։ Ես ուզում եմ հիշեցնել 2023 թվականի իրադարձությունները, ես ուզում եմ հիշեցնել 2022 թվականի իրադարձությունները, 2021 թվականի իրադարձությունները և պիտի ասեմ, որ մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ Միացյալ Նահանգների այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար։

Պարոն Օ'Բրայենը մի մարդ է, որը այդ ամենի արդյունքում զրկվել է իր աշխատանքից և նրա էմոցիոնալ գնահատականները ես չեմ պատրաստվում մեկնաբանել։ Եթե ինքը աշխատանքից զրկվել է դա ինքը պետք է ինքնահայեցմամբ զբաղվի և ոչ թե իր աշխատանքը կորցնելու մեղքը փորձի բարդել Հայաստանի Հանրապետության վրա։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը իր նորանկախ պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է։ 1991 թվականից մինչև այսօր մենք ավելի պակաս խոցելի վիճակում չենք եղել, և թերևս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային և քաղաքական նրբությունները նկատելու հմտությունների պակասն է, որ պարոն Օ' Բրայանին թույլ չի տվել շարունակել իր աշխատանքը Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտում»,– հայտարարեց Փաշինյանը։

Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը սեպտեմբերին պատմական նշանակություն ունեցող հանդիպում կունենան, որը հզոր խթան կհաղորդի երկրների միջև կապերին, TASS-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը։

Ֆոտո

Իրանի նախագահը հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք

Փաշինյանի, Խաչատուրյանի ու Սիմոնյանի կողմից ծաղկեպսակներ են բերվել «Եռաբլուր»

Թրամփը հայտարարել է, թե կանգնեցրել է «Կամբոջայի և Հայաստանի միջև» պատերազմը

Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում. եղանակի տեսություն

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկի և 2 արծաթ են նվաճել միջազգային մրցաշարում

Կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի․ ԱՄՆ դեսպանատուն

Մեծ Բրիտանիայի վարչապետը կհայտարարի Պաղեստինը ճանաչելու մասին

Անահիտ Ավանեսյանը, ըստ նախանական արդյունքների, չի ընտրվել ՔՊԿ վարչության կազմում

Լուկաշենկոն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ

Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում

Մտադիր են դպրոցներում վերացնել վեցօրյակը և հանգստյան օրերի տնային առաջադրանքները

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը

Վստահ եմ՝ ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին․ Պուտինը՝ Փաշինյանին

Կան մնայուն արժեքներ․ դրանցից գլխավորը Հայաստանի անկախությունն ու մեր պետականության վերականգնումն է․ Լևոն Տեր-Պետրոսյան