Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևի նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը: Այս մասին «ՌԻԱ» Նովոստի-ին հայտնել են դատարանից։
Մեհտիևը, որն այժմ 87 տարեկան է, 1995-2019 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
«Ռամիզ Մեհտիևի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ չորս ամիս ժամկետով։ Մեհտիևը քրեական պատասխանատվության է ենթարկվել առանձնապես ծանր հանցագործությունների համար։
Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 278.1 (պետական իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացում) հոդվածներով», - հայտնել է դատարանը։
Պակիստանի զինված ուժերը կրակ են բացել ի պատասխան Աֆղանստանին սահմանակից Խայբեր-Պախտունխվա հյուսիսարևմտյան նահանգի Կուրրամ շրջանի անցակետերի վրա հարձակման, հաղորդում է PTV-ն՝ հղում անելով երկրի զինված ուժերին։
«Հրաձգություններ են բռնկվել զինյալների դիրքերում, և թալիբները նահանջել են՝ թողնելով բազմաթիվ զոհեր», - նշվում է հաղորդագրության մեջ։
Երեկ երեկոյան աֆղանական Tolo News լրատվական կայքը հաղորդել է, որ Աֆղանստանի Խոստ նահանգի Զազայի Մայդան շրջանում աֆղանական և պակիստանյան ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց թիմը 5 լավագույնների շարքում է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կանանց հավաքականը կիսել է 4-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Առաջնությանը մասնակցել է 36 թիմ:
Հայաստանի կանանց հավաքականի կազմում հանդես են եկել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը:
Տղամարդկանց հավաքականը զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը: Ընդհանուր մասնակցել է 40 թիմ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են եկել Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը:
Կանանց առաջնությունում հաղթող է դարձել Լեհաստանի հավաքականը, իսկ տղամարդկանց առաջնությունում՝ Ուկրաինայի հավաքականը։
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը սկսվել է Ռուսաստանի օգնությամբ, այս մասին Հայաստանի Անկախության օրվա առթիվ այսօր Մոսկվայում կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է Գալուզինը։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Մոսկվայում 2022 թվականի հունվարին։
«Մենք աջակցում ենք կողմերի արագ հաշտեցմանը և պատրաստ ենք շարունակել աջակցել այս ուղղությամբ մեր հայ և թուրք գործընկերների ջանքերին»,-նշել է Գալուզինը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Գազայի կարգավորման հարցը, հայտարարել է, որ աշխատանքը չի ավարտվել, և որ խաղաղության ծրագրի երկրորդ փուլը սկսվում է «հենց հիմա»։
«Բոլոր 20 պատանդները վերադարձել են և իրենց լավ են զգում, ինչպես և սպասվում էր։ Մենք ազատվել ենք այդ բեռից, բայց աշխատանքը չի ավարտվել. զոհվածների մարմինները չեն վերադարձվել, ինչպես խոստացվել էր։ 2-րդ փուլը սկսվում է հենց հիմա», - գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Գազայի հատվածում իրավիճակը սրվել էր Իսրայելի և Համասի միջև մի շարք հարձակումներից հետո։ Եգիպտոսը, ԱՄՆ–ի միջնորդությամբ, ավելի վաղ նախաձեռնել էր հրադադար հաստատելու նպատակով բանակցությունները։ Հրադադարի նախորդ համաձայնագիրը, որն ստորագրվել էր մի քանի ամիս առաջ, բազմիցս խախտվել էր։ Նոր փաստաթուղթը, ըստ կողմերի, ուղղված է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը և մարդասիրական իրավիճակի կայունացմանը։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կհյուրընկալվի Իռլանդիայի հավաքականին։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Հանդիպումը կմեկնարկի ժամը 22:45-ին։
Հավաքականները խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
Հայաստան․
Հենրի Ավագյան, Էրիկ Փիլոյան, Սերգեյ Մուրադյան, Ստյոպա Մկրտչյան, Կամո Հովհաննիսյան, Ուգոչուկվու Իվու, Նաիր Թիկնիզյան, Էդուարդ Սպերցյան, Ժիրայր Շաղոյան, Տիգրան Բարսեղյան (ավագ), Հրանտ-Լեոն Ռանոս։
Իռլանդիա․
Բելգիայում համընդհանուր գործադուլը խաթարել է հասարակական տրանսպորտի գործունեությունը, դադարեցվել է բազմաթիվ ավտոբուսային գծերի գործունեությունը: Երկրի երկու խոշորագույն օդանավակայաններում չեղարկվել են բոլոր արտագնա չվերթները: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ՝ ի պատասխան արհմիությունների կոչի: Ցուցարարները դեմ են Բարտ դը Վևերի կոալիցիոն կառավարության կողմից նախատեսվող խնայողության միջոցառումների օրինագծին: Ցուցարարները կարծում են, որ կառավարության գործողությունները հիմնականում կվնասեն խոցելի խմբերին: Արհմիությունները վրդովված են առաջարկվող կենսաթոշակային բարեփոխմամբ, գիշերային հերթափոխի վարձատրությունը կրճատելու ծրագրով և գործազրկության նպաստների չափով:
Ցույցերը մեծ մասամբ խաղաղ են, սակայն Բրյուսելում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են տասնյակ մարդկանց։ Մի քանիսը վիրավորվել են և տեղում ստացել բժշկական օգնություն։
Ակնկալվում է, որ բողոքի ցույցերը կմեծացնեն ճնշումը Բարտ դե Վևերի կոալիցիոն կառավարության վրա, որը նախօրեին չի կարողացել բյուջետային խնդիրներում գալ համաձայնության։
Բելգիայի բյուջեի դեֆիցիտը 2024 թվականի վերջին կազմել է 4.5%, իսկ պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 100%-ը։ Սա խախտում է ԵՄ կանոնները, որոնք պահանջում են անդամ պետություններից պահպանել իրենց բյուջետային դեֆիցիտը 3%-ից ցածր, իսկ պարտքի մակարդակը՝ ՀՆԱ-ի 60%-ից ցածր։
Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես այդ երկրի ներքին հարց, ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Գերատեսչությունը երկրի նոր ղեկավարին անհետաձգելի խնդիրների լուծման գործում հաջողություն է մաղթել։
«Հայտնի է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը Պերուի Հանրապետության Կոնգրեսի կողմից իմպիչմենտի արդյունքում նախագահ Դինա Բոլուարտեն հեռացվեց իշխանությունից։ Այդ որոշումը հաստատել է օրենսդիրների ճնշող մեծամասնությունը՝ երկրում մոլեգնած հանցավորության և բռնության պայմաններում հասարակական անվտանգությունն ապահովելու կառավարության անկարողության պատճառով։
Ըստ Պերուի Սահմանադրության՝ Կոնգրեսի նախագահ Խոսե Խերին ստանձնել է նախագահի պաշտոնը և կղեկավարի երկիրը մինչև հաջորդ տարվա ապրիլի 12-ի նախագահական ընտրությունները։
Պերուի Հանրապետությունը Ռուսաստանի վաղեմի գործընկերներից մեկն է Լատինական Ամերիկայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները թևակոխել են 160-ամյա սահմանը)։ «Մոսկվան պաշտպանում է ոչ կոնյուկտուրային, արտաքին ազդեցությունից զերծ երկկողմ հարաբերությունների բնույթը՝ հիմնված հավասարության և ինքնիշխանության, պրագմատիզմի և ազգային շահերի փոխադարձ հաշվի առնելու, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հարգանքի վրա»,- հայտարարության մեջ ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Թուրք անկախ լրագրող և բնապահպան-ակտիվիստ Հաքան Թոսունը, որն օրեր առաջ ենթարկվել էր հարձակման մահացել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լրագրողը երկու օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, բայց նրա կյանքը չի հաջողվել փրկել։
Հոկտեմբերի 10-ին Թոսունից 24 ժամ լուր չստանալուց հետո, ընտանիքի անդամները և լրագրող ընկերները սոցիալական ցանցերում գրառումներ էին կատարել՝ նշելով որ նա փնտրվում է։
Ավելի ուշ պարզվել է, որ Թոսունը հարձակման է ենթարկվել՝ ստանալով գլխի շրջանում հարված ու նրան գտել են անգիտակից վիճակում՝ ճանապարհին ընկած։ Հարազատների կարծիքով՝ հարձակումը դիտավորություն է եղել։
Դեպքից հետո տեսանութ է հրապարկվել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու մարդ մոտոցիկլետով մոտենում և հարվածում լրագրողին ու արագ փախչում դեպքի վայրից։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է երկու անձ։
Հոկտեմբերի 13-ից 14-ը, Հայաստան-Նիդերլանդներ Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի տնտեսական համագործակցությանը և ենթակառուցվածքներին վերաբերող կետերի իրականացումն ապահովելու նպատակով, կայացել է ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալների համատեղ այցը Նիդերլանդների Թագավորություն:
ՀՀ շահագրգիռ գերատեսչություններից կազմված պատվիրակությունը Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարության արտաքին տնտեսական հարաբերությունների գլխավոր տնօրինության, Նիդերլանդների ներդրումների միջազգային կազմակերպության, գյուղատնտեսության, ձկնորսության, պարենային անվտանգության և բնապահպանության նախարարության, ջրային գործընկերության, CBI – զարգացող (գործընկեր) երկրներից ներմուծումների խթանման կենտրոնի, Միջազգային ներդրումների գործակալության ներկայացուցիչների և այլ գործընկերների հետ:
Այցի ընթացքում կողմերն արդյունավետ քննարկումներ են ունեցել ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքների շուրջ՝ նախանշելով գործուն քայլեր։
Անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական համագործակցությանը, զբոսաշրջության, տրանսպորտի, կիբերանվտանգության, առևտրի և ներդրումների ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակի, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների միջոցով գյուղատնտեսական համագործակցությանը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին, ջրային ռեսուրսների կառավարմանը: