Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են համացանցի միջոցով խաբեության մասին։
«Կրկին հիշեցնում ենք՝ զգուշացեք համացանցում Ձեր կողմից տեղադրված ապրանքի վաճառքի հայտարարությունով Ձեր հետ կապ հաստատած «գնորդների» ծուղակներից։
Եթե Ձեզ հետ կապնվել են հեռահաղորդակցման հավելվածի միջոցով («Whatsapp», «Viber», «Telegram» և այլն) և առաջարկում են Ձեր կողմից վաճառվող ապրանքը գնելու, գումարը իբր Ձեր բանկային քարտին փոխանցելու կամ վաճառվող ապրանքի առաքման համար էլեկտրոնային պայամանագիր կնքելու համար տրամադրել Ձեր բանկային քարտի տվյալները, այդ թվում նաև SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը՝ լուսանկարների տեսքով կամ «գնորդի կողմից» ուղարկված հղումով մուտքագրելով անձնական և բանկային քարտի տվյալները ՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ:
Արդյունքում այս եղանակով հանցագործները ձեռքբերելով բոլոր անհրաժեշտ տվյալները՝ հափշտակում են Ձեր բանկային հաշվում առկա գումարները:
Խուսափելու համար հափշտակության զոհ դառնալուց՝
Իսկ եթե արդեն իսկ դարձել եք նմանատիպ հանցագործության զոհ՝
Համացանցում Ձեր անվտանգության ապահովումը սկսվում է Ձեր զգոնությունից»,– նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Նիդեռլանդները կհայտարարի Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի համար ևս 90 միլիոն եվրոյի աջակցության փաթեթ տրամադրելու մասին։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելիս հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։
«Մեր աջակցությունն Ուկրաինային առավել քան երբևէ կարևոր է։ Մենք գրեթե ամեն օր տեսնում ենք Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հզոր օդային հարձակումներ։ Ուկրաինացիները նախորդ շաբաթվա վերջին ինձ ասացին, որ առաջիկա ձմեռը լինելու է ամենադժվարը, և ես կարծում եմ, որ մենք պետք է ապահովենք Ուկրաինայի համար աջակցության շարունակական հոսք։ Եվ Նիդեռլանդները անում է ավելին, քան երբևէ։ Մի քանի օր առաջ ես հայտարարեցի 200 միլիոն եվրոյի աջակցության մասին։ Այսօր ես կհայտարարեմ թե՛ հետախուզական, թե՛ հարվածային անօդաչու թռչող սարքերի համար ևս 90 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի մասին», – նրա խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։
Բրեկելմանսի խոսքով՝ կարևոր է փոխել «հիմնական դինամիկան, քանի որ (ՌԴ նախագահ) Պուտինը հիմա զգում է, որ ամեն օր հաղթում է՝ շարունակելով ռուսական ագրեսիան Ուկրաինայում, և մենք պետք է ապահովենք, որ Պուտինի համար գինը բարձրանա»։
«Սա նշանակում է կայուն հոսք, ինչպես նաև երկարաժամկետ պարտավորություն Ուկրաինայի նկատմամբ ռազմական աջակցության հարցում, ինչպես երկկողմանի, այնպես էլ այլ միջոցներով, ինչպիսիք են սառեցված ակտիվները։ Մենք պետք է աջակցենք Ուկրաինային խորը հարվածային կարողություններով, որպեսզի Ռուսաստանի համար ծախսերը մեծանան, բայց մենք նաև պետք է համոզվենք, որ պատժամիջոցները խստացնելով, Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելով՝ Պուտինը զգա, որ չի կարող այսպես շարունակել, և որ մենք, ի վերջո, կհաղթենք Ուկրաինայի հետ միասին»,- նշել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով՝ Նիդեռլանդները կաջակցի Ուկրաինային հեռահար Tomahawk հրթիռների տրամադրման հարցում։
«Դա պետք է որոշի Միացյալ Նահանգները, բայց եթե Միացյալ Նահանգները որոշի տրամադրել Tomahawk հրթիռներ, մենք անպայման կաջակցենք դրան», – շեշտել է Բրեկելմանսը։
ՆԱՏՕ-ի զինվորականները չպետք է խոցեն դաշինքի օդային տարածք ներխուժած ռազմական ինքնաթիռները, եթե դրանք անմիջական սպառնալիք չեն ներկայացնում: Աս մասին Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Այնուհանդերձ, նա ընդունել է, որ որոշակի իրավիճակներում հնարավոր հակառակորդի ինքնաթիռները խոցելու կարիք կլինի:
«Եթե թռչող սարքը սպառնալիք է ներկայացնում, ապա մեր զինվորականներն ունեն այդ սպառնալիքը վերացնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու իրավասություն»,- նշել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի շնորհավորել իր ռուս գործընկերոջը ծննդյան օրվա կապակցությամբ: Լրագրողների հարցին՝ արդյոք նա ստացել է Սպիտակ տան ղեկավարից որևէ հաղորդագրություն, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական է պատասխանել։
Պուտինն իր ծննդյան օրը նշել է մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 7-ին: Նա դարձավ 73 տարեկան:
Ըստ ռուսական գործակալությունների՝ այս տարի Պուտինը պատերազմի սկզբից ի վեր ստացել է ռեկորդային թվով՝ 19 շնորհավորանք օտարերկրյա առաջնորդներից:
Պակիստանը և Աֆղանստանը համաձայնության են եկել 48 ժամով դադարեցնել կրակը՝ երկու երկրների սահմանին վերջին օրերին տեղի ունեցած բախումներից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Պակիստանի ԱԳ նախարարությունը։
Նշվում է, որ հրադադարը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին՝ Աֆղանստանի թալիբան վարչակարգի խնդրանքով։
«Պակիստանի կառավարությունը և աֆղան թալիբների ռեժիմը փոխադարձ համաձայնությամբ որոշել են առաջիկա 48 ժամում դադարեցնել կրակը։ Այս ընթացքում կողմերը անկեղծ ջանքեր կգործադրեն՝ կառուցողական երկխոսության միջոցով գտնելու այս բարդ, բայց լուծելի խնդրի դրական լուծում»,– ասված է հայտարարության մեջ։
Վերջին օրերին Պակիստանի և Աֆղանստանի սահմանային շրջաններում տեղի են ունեցել զինված բախումներ, ինչի հետևանքով երկու կողմերն էլ ունեցել են զոհեր և վիրավորներ։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հրամայել է երեք ամսվա ընթացքում պատրաստել ազգային սահմանադրության առաջին նախագիծը։ Այս մասին Ժնևում ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված լրագրողների ասոցիացիայի համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի հատուկ բանագնաց և նախկին վարչապետ (2019-2024) Մուհամմադ Շտայեն։
«Ես նաև սահմանադրության մշակմամբ զբաղվող հանձնաժողովի անդամ եմ։ Նախագահը մեզ երեք ամիս է տվել Պաղեստինի սահմանադրության առաջին նախագիծն ավարտելու համար։ Այժմ մենք Պաղեստինի ինքնավարությունը կվերափոխենք Պաղեստինի Պետության», – նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Բանագնացի խոսքով՝ իրավիճակը Գազայի հատվածում շարունակում է անկայուն մնալ՝ չնայած հրադադարի մեկնարկին։
«Մենք ավելի քան գոհ ենք, որ, ինչպես գիտեք, հրադադար է կնքվել, և մենք հույս ունենք, որ այն կայուն կլինի», – ասել է նա ՝ շեշտելով, որ իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։Շտայեն նաև նշել է, որ պարենային օգնությունը դեռևս լիովին չի հասել Գազա։
Ավելին, Գազա մուտքի ոչ բոլոր կետերն են բաց։Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի է ունեցել խաղաղության գագաթնաժողով՝ նվիրված Գազայի հատվածում հրադադարի և այնտեղ պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակմանը:
Հանդիպման ընթացքում Եգիպտոսի նախագահը, ԱՄՆ-ի, Թուրքիայի նախագահները և Կատարի էմիրը ստորագրել են պաղեստինյան անկլավում հրադադարի մասին հռչակագիր։
Աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Բելգիայի թագուհի Մաթիլդան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի նախակրթարան: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Բելգիայի թագուհին և ԿԳՄՍ նախարարի տեղակալը զրուցել են նախակրթարանի սաների և մանկավարժների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով և ուսումնական գործընթացի կազմակերպմամբ: Ծաղկունքի նախակրթարանն ունի 13 սան: Այն հիմնովին վերանորոգված է, հագեցած խաղահրապարակներով, նոր գույքով ու դիդակտիկ պարագաներով:
Ծաղկունքում գործող նախադպրոցական այլընտրանքային ծառայությունը հիմնվել է 2022 թվականին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում:
Բելգիայի թագուհին հետաքրքրվել է երեխաների՝ վաղ տարիքից կրթական համակարգում ընդգրկվածության ցուցանիշով՝ ընդգծելով, որ այն համահունչ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է այդ ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները և նշել, որ այս առումով ցուցանիշները բարելավվել են՝ շնորհիվ ՀՀ կառավարության կողմից իրականացվող 500 մանկապարտեզների կառուցման, վերանորոգման ծրագրի: Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ ընթացիկ տարվա ավարտին նախադպրոցական համակարգում երեխաների ընդգրկվածության ցուցանիշը կկազմի 85 տոկոս:
Անդրադարձ է եղել նաև համընդհանուր ներառական միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների առկայության, ինչպես նաև մանկավարժների վերապատրաստման ծրագրերին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հայտնել է՝ տարեցտարի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի մեծ թվով երեխաներ են ընդգրկվում նախադպրոցական կրթության համակարգում: Նա նաև տեղեկացրել է՝ վերակառուցվող և նորակառույց բոլոր հաստատություններում ներառական միջավայրի ապահովումը պարտադիր պահանջ է:
Արաքսիա Սվաջյանը նաև ներկայացրել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ տեղեկացնելով, որ 2023 թվականի հունվարից ՀՀ բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների, ինչպես նաև նախակրթարանների երեխաները պետական բյուջեի միջոցների հաշվին տաք սնունդ են ստանում: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ ծրագրի դրական ազդեցությունն արդեն զգալի է ՀՀ մարզերի դպրոցականների շրջանում․ երեխաները վերանայում են իրենց սննդակարգը՝ գիտելիք ստանալով ճիշտ և առողջ սնվելու վերաբերյալ։
Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում նախկին «Ազով» գումարտակի զինծառայողներից կազմված 3-րդ հարձակողական բրիգադի զինվորները սկսել են զբաղվել մարդկանց և ավտոմեքենաների առևանգմամբ, հայտնել է տեղական ակտիվիստ Ռոման Դովբենկոն, գրում է Страна.ua-ն։
Նրա խոսքով՝ զինվորականները, որոնք գործուղվել էին օգնելու զինկոմիսարիատին, «սկսել են զբաղվել անօրինականությամբ»՝ բռնի ուժով պահելով քաղաքացիներին նկուղներում և պահանջելով փրկագին՝ նրանց զորակոչից ազատելու համար։ Մի տղամարդու նրանք նույնիսկ թափել են այրվող հեղուկով և ստիպել մերկ վազել փողոցով։
Ավելի վաղ, գերված «ազովցի» Դմիտրի Լիսոկոբիլկոն հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին «անհամապատասխան է երկրի ղեկավարությանը»՝ ասելով, որ «նրան ընտրել են պարզապես զվարճության համար»։ Իսկ ԴԺՀ խորհրդական Իգոր Կիմակովսկին հայտարարել էր, որ «Ազով» ստորաբաժանումը փախել է Կրասնոարմեյսկ քաղաքից՝ կիսով չափ ոչնչանալով դուրսբերման ընթացքում։
Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ Հայաստանը World Travel Awards 2025 մրցանակաբաշխության շրջանակում առաջադրվել է որպես Աշխարհի առաջատար մշակութային ժառանգության ուղղություն (World’s Leading Heritage Destination 2025)։
«Այս նշանակալի առաջադրումը բարձր գնահատական է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը, պատմական հուշարձաններին և դարավոր ավանդույթներին, որոնք շարունակում են ոգեշնչել աշխարհի հազարավոր զբոսաշրջիկներին։
Քվեարկությունը բաց է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 26-ը։
Քվեարկեք Հայաստանի օգտին և աջակցեք մեր երկրին այս կարևոր միջազգային ճանաչումը ստանալու գործում։
Քվեարկել կարելի է այստեղ:
Եկե՛ք միասին ցույց տանք աշխարհի՛ն Հայաստանի գեղեցկությունն ու ոգին»,- ասված է հաղորդագրությունում:
Կատարի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ հանդես կգա աշխարհի առաջնությունում։
Խուլիեն Լոպետեգիի գլխավորած թիմն ասիական գոտու ընտրական մրցաշարի չորրորդ փուլի երկրորդ տուրում 2-1 հաշվով հաղթել է Արաբական Միացիալ Էմիրությունների հավաքականին և A խմբում գրավել առաջին տեղը։
ԱՄԷ-ն 3 միավորով երկրորդ տեղն է զբաղեցրել և կմասնակցի Ասիայի գոտու հատուկ փլեյ-օֆֆին, որտեղ կմրցի Սաուդյան Արաբիայի կամ Իրաքի հավաքականի հետ։ Այդ հանդիպման հաղթողը կնվաճի միջմայրցամաքային փլեյ-օֆֆի ուղեգիր։