Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հոլիվուդյան դերասաններ Թոմ Քրուզը և Անա դե Արմասը բաժանվել են ինը ամսվա հարաբերություններից հետո։ Գրում է The Sun-ը, փոխանցում է kino.mail.ru-ն:
«Թոմը և Անան միասին լավ ժամանակ էին անցկացնում, բայց նրանց հարաբերությունները որպես զույգ ավարտվեցին: Նրանք կմնան լավ ընկերներ, բայց այլևս չեն հանդիպի: Նրանք պարզապես հասկացել են, որ չեն կարող շատ հեռու գնալ և ավելի լավ է ընկերներ լինեն»,-հայտարարել է աստղերի շրջապատից ինսայդերը:
Թերթի աղբյուրը հավելել է, որ դերասանները կշարունակեն համատեղ աշխատել։
Նրա խոսքով՝ Անա դե Արմասն արդեն ընտրվել է Թոմ Քրուզի հաջորդ ֆիլմում նկարահանվելու համար։
Փետրվարին առաջին անգամ լուրեր տարածվեցին հայտնի մարդկանց սիրավեպի մասին։
Զույգին լուսանկարել են Վալենտինի օրը ժամադրության ժամանակ։ Մայիսի սկզբին զույգին նկարահանել են Լոնդոնում։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և Անվտանգության խորհրդի անդամ Ռամիզ Մեհտիևը պլանավորել էր Ռուսաստանի աջակցությամբ զավթել իշխանությունը Ադրբեջանում: APA-ի փոխանցմամբ՝ ծրագիրը ռուսական կողմը բացահայտել է Դուշանբեում նախագահների հանդիպման ժամանակ:
Մեհտիևը առաջարկել է իշխանության բռնի զավթումից հետո ստեղծել ժամանակավոր մարմին՝ անցումային շրջանի պետական խորհուրդ, որը կգլխավորեր ինքը: Մեհտիևը ռուսական կողմին նաև տեղեկություններ է փոխանցել այս խորհրդի պոտենցիալ անդամների մասին։
APA-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Մեհտիևի առաջարկի և նրա ցանցի գործունեության մասին։ Մոսկվան, ըստ երևույթին, հրաժարվել է Մեհտիևին աջակցելուց և պաշտոնապես տեղեկացրել է այդ մասին ադրբեջանական կողմին։
Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը չորս ամսով տնային կալանքի է ենթարկել Մեհտիևին, որը Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու փորձի, պետական դավաճանության և փողերի լվացման մեջ։
Ռեալիթի-շոուի աստղ և մոդել Քիմ Քարդաշյանը ցնցել է երկրպագուներին՝ խոստովանելով, որ չգիտի մթերքների գինը։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը, փոխանցում է gazeta.ru-ն:
Քիմ Քարդաշյանը Call Her Daddy փոդքասթի ժամանակ պնդել է, որ պատկերացում չունի, թե որքան են արժենում մթերքները։
Մոդելը հայտարարել է, որ իրեն կհետաքրքրի իմանալ, թե որքան արժե մեկ տուփ կաթը։
Երբ աստղին հարցրել են, թե տարեկան որքան գումար է նա ծախսում կոսմետիկ պրոցեդուրաների վրա, նա մտածել է եւ գումարը նշել 1 մլն դոլար։
Մոդելի խոստովանությունը ցնցել է համացանցի օգտատերերին։ «Չեմ կարող հավատալ, որ նա չգիտի կաթի փաթեթի գինը», «Քիմի խոստովանությունը, որ ինքը չգիտի կաթի փաթեթի գինը, միլիարդատիրոջ էներգիայի գագաթնակետն է»,-քննարկել են երկրպագուները X-ում:
Քիմ Քարդաշյանը փոդքասթում բացահայտել է նաև ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության հիմնական պատճառը։
Նա խոստովանել է, որ իրենց ամուսնության մեջ շատ բաներ կային, որոնց հետ ինքը չէր կարողանում հաշտվել։ Մոդելը նշել է, որ իրեն դուր չեն գալիս ռեփերի բացասական մեկնաբանությունները իր հարազատների մասին և նրանց անձնական կյանքի հրապարակային բացահայտումը։
Գործարար կինը նաև խորապես մտահոգված էր հուզական և ֆինանսական անկայունությամբ։ Քիմ Քարդաշյանը նախկինում հայտարարել էր, որ Քանյե Ուեսթը մի քանի ամիս չի շփվել իր երեխաների հետ։
Ադրբեջանը մտադիր է մինչև 2030 թվականը պաշտպանության և ազգային անվտանգության վրա բյուջետային ծախսերը կրճատել մինչև 7,969 միլիարդ մանաթ, ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջետային նյութերի։
Տեղեկատվության համաձայն, այս նպատակներով ծախսերը 2026 թվականին կանխատեսվում են 8,715 միլիարդ մանաթ։
Այսպիսով, պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026-2029 թվականների միջև կկրճատվեն 8.6%-ով: 2026 թվականին պետական բյուջեի այս բաժինը կկազմի 20.9%, իսկ մինչև 2029 թվականը այն կնվազի մինչև 18.4%:
Գերմանիան հաստատել է Թուրքիայի՝ 40 միավոր «Eurofighter» տիպի կործանիչների ձեռքբերման դիմումը։ Որոշումը բուռն արձագանք է առաջացրել Հունաստանում՝ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի Անկարա այցից առաջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գերմանական դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Բեռլինը տվել է դրական պատասխան՝ թույլ տալով վաճառքը ՆԱՏՕ-ի շրջանակում հավաքական պաշտպանության նպատակներով։
Հունական մամուլը կտրուկ է արձագանքել Գերմանիայի որոշմանը՝ քննադատելով Բեռլինին Թուրքիայի առջև «կանաչ լույս» վառելու համար։ Տեղական հրապարակումներում ընդգծվել է, որ այդ քայլը կարող է լարել տարածաշրջանի իրավիճակը։ Հունական «Tribune» օրաթերթը որոշումն անվանել է «դիվանագիտական պարտություն» Հունաստանի համար։
Գերմանիայի կառավարությունը դեռևս հուլիսին էր հաստատել Թուրքիայի նախնական դիմումը՝ «Eurofighter» կործանիչների ձեռքբերման վերաբերյալ, ինչը հաստատել էր կառավարական խոսնակ Շտեֆան Կոռնելիուսը։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ վարչապետ Նարենդրա Մոդին հավաստիացրել է իրեն, որ Հնդկաստանը կդադարի ռուսական նավթ գնել:
The Times of India պարբերականը նշում է, որ ըստ գերատեսչության՝ Հնդկաստանի ներմուծման քաղաքականությունը որոշելիս «առաջնահերթություն է տրվում հնդիկ սպառողների շահերի պաշտպանությանը»:
Ըստ ԱԳՆ խոսնակի՝ էներգակիրների կայուն գինը և անխափան մատակարարումները Հնդկաստանի էներգետիկ քաղաքականության երկու նպատակներն են:
«Սա ներառում է էներգիայի մեր աղբյուրների ընդլայնում և դիվերսիֆիկացում այնպես, որ դրանք համապատասխանեն շուկայական պայմաններին», – նշել է գերատեսչության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը:
Պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը հետաքրքրություն է ցուցաբերել Հնդկաստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու գործում, այժմ քննարկումներ են ընթանում:
Թրամփը հայտարարել էր, որ Մոդին խոստացել է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումը, ինչի պատճառով Սպիտակ տունն ավելի վաղ բարձրացրել էր Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը:
ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովող գազաէներգետիկ ենթակառուցվածքին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի տարածքում քաղաքացիական թիրախների նկատմամբ Ուկրաինայի ահաբեկչական հարձակումներին ի պատասխան՝ ՌԴ ԶՈւ–ն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել ցամաքային, օդային և ծովային տեղակայման հեռահար բարձր ճշգրտություն ունեցող զենքով, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային աերոբալիստիկ հրթիռներով, ինչպես նաև հարվածային անօդաչուներով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆինլանդիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը դիմել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և հրավիրել նրան այցելել Ֆինլանդիա՝ հանդիպել ազատ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և մասնակցել իր ընտրած ցանկացած ցույցին։
Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարությանը և կազմակերպության մասնակից պետություններին՝ Վալտոնենի՝ կառավարության դեմ բողոքի ակցիային մասնակցելու կապակցությամբ, ինչի պատճառով վարչապետ Իրակլի Կոբախիձեին հրաժարվել է Վալտոնենի հետ հանդիպելուց:
Բնակչության շրջանում համացանցային հարթակների թիրախավորմամբ քաղաքացիների համակարգչային տվյալներն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելու միջոցով հարձակման դեպքերը վերջին ժամանակահատվածում ստացել են տարածում։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:
«Մասնավորապես՝ բնակչությունից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ապօրինի տիրանալու, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցներին, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու, իրենց ծառայողական լիազորություններից բխող գործողություն կամ անգործություն կատարելուն հարկադրելու և այդ կերպ տեղեկություններ ստանալու դիտավորությամբ, տարբեր պաշտոնատար անձանց անվամբ հերթական բացված տարբեր ինտերնետային հաղորդակցման հավելվածներով (հատկապես WhatsApp հավելվածով) տարվում է տարաբնույթ, իրականությանը չհամապատասխանող գրագրություն։
Նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք դրսևորել զգոնություն։
Նմանատիպ դեպքերը գտնվում են ՀՀ ԱԱԾ մշտադիտարկման տիրույթում, և ենթադրյալ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու և օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար իրականացվում են համապատասխան միջոցառումներ»,- նշված է հայտարարության մեջ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը և կազմակերպության անդամ պետություններին՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի` հոկտեմբերի 14-ին Թբիլիսիում կայացած հանրահավաքին այցելելու կապակցությամբ։ Այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի այցի կապակցությամբ և բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը և մասնակից պետություններին։
ԵԱՀԿ քարտուղարությանը ուղարկված նոտայում նախարարությունը նշում է, որ Վրաստան կատարած պաշտոնական այցից բացի, նախարար Վալտոնենը միացել է փողոցում մարդկանց փոքր խմբի կողմից անցկացված հակակառավարական հանրահավաքին և հայտարարություն է արել, որը փորձ է միջազգային հանրությանը մոլորեցնել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ», – Վրաստանի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Վրաստանի ԱԳՆ-ից նշել են, որ նմանօրինակ գործողությունները հակասում են ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ոգուն և կարող են համարվել գործող նախագահի մանդատի ակնհայտ չարաշահում։
Վրացական լրատվամիջոցը փոխանցում է նաև, որ Ներքին գործերի նախարարությունը տուգանել է ԵԱՀԿ գործող նախագահին՝ Թբիլիսիում հանրահավաքին մասնակցելու ժամանակ ճանապարհն անօրինական փակելու համար։
Օրենքի համաձայն, ցուցարարներին թույլատրվում է փակել ճանապարհը միայն այն դեպքում, եթե նրանք չեն կարող տեղավորվել հետիոտնային գոտում:
Այս խախտման համար տուգանքը կազմում է 5000 լարի (մոտավորապես 1800 դոլար):Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը, քանի որ նա մասնակցել է Թբիլիսիում անցկացվող հանրահավաքին։