Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Գործադիրը հավանություն է տվել նաև «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին:
Նախագծի նպատակն է թվայնացնել օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը, միաժամանակ ավելի դյուրին և արդյունավետ դարձնել օտարերկրացիների հաշվառման վարչարարության իրականացումը, հստակեցնել կացության կարգավիճակների տեսակներն ու կացության կարգավիճակ տալու վարույթի իրականացման մեխանիզմները և լուծում տալ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրների։
Հաշվի առնելով վերջին շրջանում դեպի ՀՀ ուղղված աշխատանքային միգրացիոն հոսքերի ակտիվությունը և այդ հոսքի կանոնակարգման անհրաժեշտությունը, նախագծում անդրադարձ է կատարվել նաև օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքային վիզայի տրամադրման հետ կապված հարցերին։
Մասնավորապես առաջարկվում է՝ ձևավորել օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների կառավարման էլեկտրոնային միասնական համակարգ, որին հասանելիություն կունենան գործընթացներում ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինները և որի տվյալների շտեմարանից կկարողանան օգտվել բոլոր շահագրգիռ մարմինները՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։
Նախատեսվում է ապահովել ՀՀ-ում օրինական բնակվող օտարերկրացիների նույնականացումը՝ սահմանելով օտարերկրացուն ՀՀ կողմից տրվող բնակության օրինականությունը հաստատող փաստաթղթերի հասկացությունը և սահմանափակելով օտարերկրացու կողմից միաժամանակ մեկից ավելի բնակության օրինականությունը հաստատող փաստաթուղթ ունենալու հնարավորությունը, ինչն էլ կբացառի օտարերկրացու կողմից տարբեր անհատական տվյալներով հանդես գալու և չարաշահումներ թույլ տալու դեպքերը։
Առաջարկվում է նաև պարզեցնել ՀՀ կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգը՝ թվայնացնելով դիմումների ներկայացման և քննարկման գործընթացները։ Դա հնարավորություն է տալու օտարերկրացուն խուսափել անհարկի հերթերից և կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնել բացառապես առցանց եղանակով, նույն եղանակով էլ ստանալ տեղեկատվություն իր դիմումի ընթացքի վերաբերյալ։
Օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային միասնական հաշվառման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովել ոլորտում պետության լիազորությունների արդյունավետ իրականացումը, կառավարելիության բարելավումը։ Միաժամանակ, ապահովել կացության կարգավիճակ տալու համար հիմք հանդիսացած հանգամանքների նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը։
Օտարերկրացիներին մատուցվող որոշ ծառայությունների համար պետական տուրքի սահմանումը, այդ թվում՝ դիմումների քննարկման համար պետական տուրքի գանձումը, կացության կարգավիճակների արտոնությունների քաղաքականության վերանայումը թույլ կտա որոշակիորեն փոխհատուցել այդ ծառայությունների մատուցման համար պետության կողմից կատարվող ծախսերը և ավելացնել ՀՀ պետական բյուջեի եկամուտները։
Չինացի պետական գործակալներն ամենօրյա ռեժիմով սպառնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը, հայտարարել է MI5-ի տնօրեն Քեն ՄըքՔալումը, հայտնել է BBC News-ը։
Իր ելույթում նա նշել է, որ MI5-ն անցյալ շաբաթ «օպերատիվ միջամտություններ» է ձեռնարկել՝ կասեցնելու համար ազգային անվտանգությանն առնչվող Չինաստանի գործունեությունը։ Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայում Չինաստանի օգտին ենթադրյալ լրտեսության գործի փակման շուրջ սկանդալը՝ Քենն ասել է, որ MI5-ը կասեցրել է ենթադրյալ գործունեությունը, և որ «հիասթափեցնող է, երբ դատական հետապնդումները տապալվում են»։
Կառավարությունը և Թագավորական դատախազությունը (CPS) հարցեր են առաջացնում գործի փակման առնչությամբ։
Անցյալ ամիս Թագավորական դատախազությունը դադարեցրել է գործը՝ որոշելով, որ ապացույցները չեն վկայում, որ Չինաստանը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար։
Սակայն Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Մեթյու Քոլինզի՝ չորեքշաբթի ուշ երեկոյան հրապարակված ցուցմունքը, հստակ ցույց է տալիս, որ չինացիները «լրտեսական գործողություններ են իրականացնում Մեծ Բրիտանիայի դեմ», ինչը հարցեր է առաջացնում կառավարության և դատախազների շրջանում, թե ինչու չեն հարուցվել հետապնդումներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցկայքում գրառում է արել՝ նշելով, որ մեկնարել է իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը․
«Ես հենց հիմա խոսում եմ նախագահ Պուտինի հետ։ Զրույցը շարունակվում է, այն երկար է։ Ես, ինչպես նաև Պուտինը, կներկայացնեմ դրա բովանդակությունը զրույցի ավարտին»,- գրել է նա։
Օսակայի համալսարանի հետազոտողները առաջին անգամ կարողացել են վերականգնել սպերմատոգենեզը գենետիկական անպտղությամբ կենդանիների մոտ՝ օգտագործելով մՌՆԹ-ն (մեսենջեր ՌՆԹ) անմիջապես ամորձու հյուսվածքին հասցնելու տեխնոլոգիան։ Բեկումնային փորձի արդյունքները, news.am-ի փոխանցմամբ, հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։
Հետազոտության ընթացքում գիտնականները անպտուղ լաբորատոր մկների ամորձիների մեջ ներարկել են լիպիդային նանոմասնիկներ, որոնք պարունակում էին Pdha2 գենի մՌՆԹ (մեսենջերային ՌՆԹ), որը անհրաժեշտ է սպերմայի նորմալ արտադրության համար: Ընդամենը երեք շաբաթ անց հյուսվածքում հայտնվել են հասուն սաղմնային բջիջներ: Այս բջիջների միջոցով հետազոտողները կարողացել են կենսունակ սերունդ ստանալ ICSI (ներակնային սպերմայի ներարկում) մեթոդով:
Մատրիցային (կամ տեղեկատվական) ՌՆԹ-ն մոլեկուլ է, որը «հրահանգներ» է փոխանցում ԴՆԹ-ից դեպի բջջային մեխանիզմներ, որոնք պատասխանատու են սպիտակուցների սինթեզի համար։ Տվյալ դեպքում մՌՆԹ-ն ժամանակավորապես փոխարինել է բացակայող կամ չաշխատող գենետիկական հրահանգը, ինչը թույլ է տվել գործարկել սպերմատոզոիդների ձևավորման համար անհրաժեշտ սպիտակուցների արտադրությունը։ Ընդ որում, մՌՆԹ-ն չի ներառվել գենոմի մեջ և փոփոխություններ չի առաջացրել ԴՆԹ-ում, ինչը հաստատվել է գենետիկական անալիզով։
Հեղինակների խոսքերով՝ տեխնոլոգիան կարող է հիմք հանդիսանալ գենետիկորեն պայմանավորված տղամարդու անպտղության նոր թերապիայի համար։ Հեռանկարում մեթոդը կարող է հարմարեցվել մարդկանց մոտ պտղաբերությունը վերականգնելու համար, ովքեր տառապում են, օրինակ, ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայով՝ սպերմատոգենեզի խանգարման ամենածանր ձևերից մեկով։
Ռուսական РБК-ն գրում է, որ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հրաժարական կտա պաշտպանության փոխնախարարի պաշտոնից։
Ֆոմինը պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից: 2022 թվականին նա Ուկրաինայի հետ բանակցային խմբի անդամ է եղել։ 2025 թվականին նրան կրկին ընդգրկել են բանակցողների կազմում։
Պաշտպանության նախարարությունում Ֆոմինը վերահսկում է միջազգային ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: РБК-ի տեղեկություններով ՝ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում նրան կփոխարինի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վասիլի Օսմակովը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարը չի նշանակում, որ ինքը մտադիր չէ հասնել պաղեստինյան զինյալ խմբավորումների նկատմամբ վերջնական հաղթանակի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
«Մենք, անկասկած, կհասնենք այս պատերազմի բոլոր նպատակներին», - ասել է նա՝ ելույթ ունենալով 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակման հիշատակի արարողության ժամանակ։
Նեթանյահուն նշել է, որ պայքարը դեռ չի ավարտվել, և ինքը մտադիր է «հասնել վերջնական հաղթանակի» և Գազայի հատվածում սպանված բոլոր իսրայելցի պատանդների աճյունները վերադարձնել իրենց ընտանիքներին։
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Իսրայելի վարչապետը նաև ընդգծել է, որ «մենք դեռևս լուրջ մարտահրավերների ենք բախվում մեր թշնամիների կողմից, որոնք ցանկանում են վերազինվել»։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ ներկայում կան զգալի հնարավորություններ հարևան արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու համար։
Հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է ողջ մնացած բոլոր 20 իսրայելցի պատանդներին, որի դիմաց իսրայելական բանտերից ազատ է արձակվել գրեթե 2000 բանտարկյալ։
Հունաստանի խորհրդարանը ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մասնավոր հատվածի գործատուներին երկարաձգել աշխատանքային ժամերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Պահպանողական կառավարությունը հայտարարել է, որ օրինագիծը, որը թույլ է տալիս գործատուներին պարտադրել 13-ժամյա աշխատանքային օր՝ գործող 8 ժամից ավելի, նպատակ ունի աշխատաշուկան դարձնել ավելի ճկուն և արդյունավետ։
Սակայն աշխատողները, որոնք այս առաջարկը համարում են իրենց իրավունքները ոտնահարելուն ուղղված քայլ, այս ամիս երկու գործադուլ են իրականացրել:
«Երբ Եվրոպայի մնացած մասը քննարկում է աշխատանքային ժամերը կրճատելու հարց, Հունաստանում մենք այն ավելացնում ենք», – ասել է 41-ամյա բարմեն Թեմիս Լիտրասը:
Ըստ ԵՄ տվյալների՝ Հունաստանն արդեն իսկ ունի Եվրոպայի ամենաերկար աշխատանքային շաբաթներից մեկը՝ մոտ 40 ժամ, Գերմանիայում շաբաթվա կտրվածքով աշխատանքային ժամը միջինում 34 ժամ է, Նիդեռլանդներում՝ 32:
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայի հետ պատերազմը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով թեմային ծանոթ աղբյուրին։
Զանգը կկայանա Թրամփի՝ Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ընդունելուց մեկ օր առաջ։
Թրամփը և Զելենսկին կքննարկեն Ուկրաինայի կողմից հեռահար «Տոմահավկ» հրթիռներ ստանալու հնարավորությունը։
Հունաստանի խորհրդարանը ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մասնավոր հատվածի գործատուներին երկարաձգել աշխատանքային ժամերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Պահպանողական կառավարությունը հայտարարել է, որ օրինագիծը, որը թույլ է տալիս գործատուներին պարտադրել 13-ժամյա աշխատանքային օր՝ գործող 8 ժամից ավելի, նպատակ ունի աշխատաշուկան դարձնել ավելի ճկուն և արդյունավետ։
Սակայն աշխատողները, որոնք այս առաջարկը համարում են իրենց իրավունքները ոտնահարելուն ուղղված քայլ, այս ամիս երկու գործադուլ են իրականացրել:
«Երբ Եվրոպայի մնացած մասը քննարկում է աշխատանքային ժամերը կրճատելու հարց, Հունաստանում մենք այն ավելացնում ենք», – ասել է 41-ամյա բարմեն Թեմիս Լիտրասը:
Ըստ ԵՄ տվյալների՝ Հունաստանն արդեն իսկ ունի Եվրոպայի ամենաերկար աշխատանքային շաբաթներից մեկը՝ մոտ 40 ժամ, Գերմանիայում շաբաթվա կտրվածքով աշխատանքային ժամը միջինում 34 ժամ է, Նիդեռլանդներում՝ 32:
Կիևը չի ցանկանում բանակցել և արձագանքել աշխատանքային խմբերի ստեղծման առաջարկներին, ինչպես նաև ռուսական կողմից ներկայացված փաստաթղթերի նախագծերին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կիևի ռեժիմը չի ցանկանում երկխոսություն սկսել, չի ցանկանում բանակցել մեր կողմից առաջարկված երեք աշխատանքային խմբերի ստեղծման միջոցով և չի ցանկանում վերլուծել ու արձագանքել մեր կողմից ներկայացված փաստաթղթերի նախագծերին, որոնք մենք փոխանցել ենք իրենց», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նա նաև նշել է, որ Կիևը շարունակում է «կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու փորձերը»։
«Կիևի ռեժիմն ամեն կերպ ենթարկվում է եվրոպական երկրների սադրանքներին՝ հակամարտությունը շարունակելու համար», – լրագրողներին ասել է Պեսկովը։Նրա խոսքով՝ եթե հնարավոր լինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը տեղափոխել քաղաքական և դիվանագիտական ուղի, ապա դա կարվի։
Հուլիսին Ստամբուլում կայացած բանակցությունների երրորդ փուլի ժամանակ ռուսական կողմը առաջարկել էր Ուկրաինային ստեղծել երեք աշխատանքային խումբ՝ մարդասիրական, ռազմական և քաղաքական հարցերի ավելի կոնկրետ քննարկման համար։