Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱՄՆ նախագահը պարծենում է, որ ռմբակոծել և ոչնչացրել է Իրանի միջուկային արդյունաբերությունը։ Դե, շարունակեք այդպես մտածել, ասել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ, որից քիչ ժամանակ անց Իսլամական Հանրապետությունը ձեռնարկել է պատասխան հարձակում։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ է մտել դրա սրացումից ինը օր անց: Հունիսի 22-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են իրանական երեք խոշորագույն միջուկային օբյեկտների Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի վրա և ԱՄՆ նախագահի պնդմամբ դրանք ամբողջովին ոչնչացրել:
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացը փոխում է տարածաշրջանը, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Լյուքսեմբուրգում տեղի ունեցած տարածաշրջանային անվտանգության և կապի հարցերով նախարարական հանդիպման ժամանակ։
Կոսը նշել է, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ իրական հնարավորություն է բացվում Եվրոպան և Ասիան կապող առևտրային և տրանսպորտային ուղիները բացելու համար։ Նա ընդգծել է, որ փոխկապակցված ենթակառուցվածքների ստեղծումը երկրներին կտա ավելի մեծ ազատություն և հնարավորություններ առևտրի, էներգիայի աղբյուրների ընտրության և տվյալների փոխանցման համար և կամրապնդի Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունությունն ու բարգավաճումը։
ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը հերքել Է լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Զելենսկու հետ իր հանդիպման ժամանակ քննարկվել է Դոնեցկի ամբողջ շրջանը Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու հարցը՝ խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով։
ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ քննարկումը բացառապես վերաբերել է առաջնագծում հրադադարին։
«Ես ասացի՝ կանգ առեք առաջնագծում, գնացեք տուն, դադարեցրեք կռվելը, դադարեցրեք մարդկանց սպանելը։ Մենք դա չենք քննարկել։ Մենք կարծում ենք, որ նրանք պարզապես պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ առաջնագծում են։ Մնացածը շատ դժվար է քննարկել։ Եթե սկսվի այսպես. «Դուք վերցրեք սա, մենք՝ այն», կան չափազանց շատ տարբերակներ։ Ահա թե ինչու ես ասացի. թող նրանք հենց հիմա կանգ առնեն առաջնագծում, գնան տուն, դադարեցնեն մարդկանց սպանելը, և վերջ։
Ըստ նախագահի՝ Դոնբասում իրավիճակում պետք է մնա այնպես, ինչպես այս պահին կա։
«Թող այն մնա այնպես, ինչպես կա։ Այն արդեն բաժանված է։ Կարծում եմ՝ տարածքի 78%-ը արդեն օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Թող ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։ Այդ դեպքում ժամանակի ընթացքում կարող ենք ավելի մանրամասն քննարկել ինչ-որ բան»,- հավելել է նա։
ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր:
«Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:
Հորդորում ենք՝
• չբացել կցված ֆայլերը
• չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին
• անմիջապես ջնջել նման նամակները:
Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:
Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին»։
ՆԱՏՕ-ի արևելյան անդամները կարող են փորձել խափանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Բուդապեշտում: Նրանք կարող են թույլ չտալ ռուսական նախագահական ինքնաթիռն իր օդային տարածք մտնել։ Նման կարծիք է հայտնել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը, գրում է RIA Novosti-ն:
«Դա հնարավոր է։ Եթե ես լինեի նախագահ Պուտինը, հաստատ կթռչեի ռազմական ինքնաթիռների ուղեկցությամբ», - նշել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ Բուլղարիան կամ Ռումինիան ավելի հավանական տարբերակներ կլինեին Ռուսաստանի ղեկավարի ինքնաթիռը նրանց վրայով թռչելու համար։ Ընդ որում, Լեհաստանը դժվար թե մոտենար ՌԴ-ին նրա ղեկավարության բացասական վերաբերմունքի պատճառով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, Ուկրաինայի առաջնորդը այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում։
«Ես խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հիմա ճիշտ ժամանակն է իրավիճակը մղելու պատերազմի ավարտին և ամենակարևորը՝ լիարժեք օգտագործել բոլոր հնարավորությունները և ճիշտ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Պատերազմը սկսողի վրա ճնշումը դրա ավարտի բանալին է», - գրել է նա։
Զելենսկին ասել է, որ ինքը և Ֆրանսիայի առաջնորդը քննարկել են բոլոր առկա դիվանագիտական հարցերը և Կիևի վերջին շփումները գործընկերների հետ։
Նրանք համաձայնել են շուտով հանդիպել, հավելել է Ուկրաինայի նախագահը։
Counterpoint Research-ի տվյալներով՝ նոր iPhone 17-ի վաճառքները առաջին 10 օրում 14 տոկոսով գերազանցել են iPhone 16-ի ցուցանիշները։ Հետազոտությունը կատարվել է ԱՄՆ-ի և Չինաստանի շուկաներում, որտեղ պահանջարկը զգալիորեն աճել է հատկապես այն սպառողների շրջանում, ովքեր վերջին անգամ սմարթֆոն էին գնել COVID-19-ի ժամանակ՝ 2020 թվականին։
Մասնագետների խոսքով՝ հատկապես հաջող է հանդես եկել iPhone 17-ի հիմնական տարբերակը, որի վաճառքները տարեկան կտրվածքով աճել են 31 տոկոսով։ Նոր մոդելը ստացել է 120 հերց հաճախականությամբ էկրան, 256 գբ հիշողություն և արդիականացված տեսախցիկ, ինչը նպաստել է հետաքրքրության աճին։
Չնայած համեմատաբար ցածր վաճառքներին՝ iPhone Air-ի նոր տարբերակը ևս գերազանցել է նախորդ տարվա iPhone 16 Plus-ի ցուցանիշները և անսպասելիորեն դարձել է հիթ Չինաստանում։ Ընկերության ներսում, սակայն, ըստ The Elec-ի, որոշ ղեկավարներ դժգոհ են մոդելի արդյունքներից՝ նույնիսկ կրճատելով դրա արտադրությունը մոտ մեկ միլիոն սարքով։
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դժգոհություն է հայտնել Պուտինի Բուդապեշտ առաջիկա այցի կապակցությամբ, գրում է Reuters-ը:
«Ինչ վերաբերում է Բուդապեշտին, ապա տհաճ է... տեսնել, որ մի մարդ, որի նկատմամբ ՄՔԴ-ն ձերբակալման օրդեր է տվել, գալիս է եվրոպական երկիր», - լրագրողներին ասել է Կալլասը Լյուքսեմբուրգում կայանալիք Եվրոպայի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։
Սակայն, նա հավելել է, որ կարևոր է հաշվի առնել, թե արդյոք որևէ արդյունք կլինի։
Կալասը նշել է, որ Եվրամիությունը ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, բայց այս նպատակին հասնելու համար կարևոր է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։
«Ամերիկան բազմաթիվ հնարավորություններ ունի Ռուսաստանին ճնշելու և նրան բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար։ Եթե նրանք դա անեն, ապա, իհարկե, լավ կլինի, որ Ռուսաստանը վերջ դնի այս պատերազմին», - հավելել է նա։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն մեղադրել է Միացյալ Նահանգներին ձկնորսի սպանության մեջ՝ ամերիկյան իշխանությունների պնդմամբ, թմրանյութեր տեղափոխող նավակի վրա հարձակման ժամանակ։ Այս մեղադրանքը Թրամփին դրդել է հայտարարել Կոլումբիային տրամադրվող օգնության կրճատման և նրա ապրանքների վրա նոր մաքսատուրքերի սահմանման մասին, հաղորդել է The New York Times-ը։
Ի պատասխան՝ Թրամփը մեղադրել է Պետրոյին թմրանյութերի արտադրությունը զսպելու համար բավարար միջոցներ չձեռնարկելու մեջ՝ նրան անվանելով «թմրավաճառ»՝ «Ամերիկայի համար նոր տեսլականով»։ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի օգնության վճարումները Կոլումբիային, որը երկար ժամանակ եղել էր աշխարհում թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան օգնության խոշորագույն ստացողներից մեկը։ Ավելի ուշ նա Air Force One-ում լրագրողներին ասել է, որ երկուշաբթի օրը կհայտարարի կոլումբիական ապրանքների վրա նոր սակագների մասին։
Ռուսական զորքերը Կուրսկի հատվածում անօդաչու թռչող սարքերի պակաս ունեն և անձնակազմ են կորցնում ռազմաճակատի Լիման հատվածում: Այդ ընթացքում, Կուրսկի շրջանում հյուսիսկորեացի զինվորները սովորում են կռվել ժամանակակից պայմաններում, հաղորդում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW):
Հոկտեմբերի 19-ին ռուսական զորքերը շարունակել են հարձակողական գործողությունները Սումիի մարզի հյուսիսում, բայց առաջընթաց չեն արձանագրել։
Մարտերը շարունակվել են Կուրսկի և Սումիի մարզերում, մասնավորապես՝ Սումի քաղաքից հյուսիս՝ Անդրեևկայի, Ալեքսեևկայի և Կոնդրատովկայի մոտ։
Ռուսական Հյուսիսային զորախմբի հետ կապված ռուսական միլբլոգերներից մեկը հոկտեմբերի 19-ին հայտարարել է, որ Կուրսկի մարզում գործող ռուսական 1-ին մոտոհրաձգային գնդի բժշկական անձնակազմը վատ է պատրաստված, ի վիճակի չէ որակյալ բժշկական օգնություն ցուցաբերել և ունի ցածր մարտական արդյունավետություն։
Նա նաև պնդել է, որ Հյուսիսային Կորեայի զորքերը Կուրսկի մարզում՝ ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմում ակտիվորեն փորձարկում են Հյուսիսային Կորեայի զենքերը, այդ թվում՝ հրթիռային համազարկային կրակի համակարգերը։ Դա արվում է ժամանակակից պատերազմի մասին օգտակար գիտելիքներ ձեռք բերելու համար։
Ռուսական զորքերը նաև շարունակել են հարձակողական գործողությունները Խարկովի մարզի հյուսիսում, սակայն հաստատված առաջընթաց չեն գրանցել։
Ռուսական զորքերը հարձակվել են Խարկովից հյուսիս-արևելք՝ Վոլչանսկի, Վոլչանսկի խուտորների և Տիխոյի մոտ։ Հյուսիսային զորախմբի հետ կապված ռուսական ռազմական բլոգերներից մեկը պնդել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հակագրոհ են ունեցել Տիխոյի մոտ։