Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«УАЗ»-ը որոշել է դադարեցնել էկոլոգիապես անբարենպաստ շարժիչներով «Բուխանկա» մեքենաների արտադրությունը։
Ուլյանովսկի ավտոմոբիլային գործարանը այլևս չի արտադրի իր ամենագնացները, որոնց շարժիչները համապատասխանում են Եվրո 2 արտանետումների չափանիշին: Տեղեկությունը հաստատել է ընկերության մամուլի ծառայությունը։
«Եվրո 2-ին համապատասխանող մոդելները հանվել են մոդելների շարքից. մեր բոլոր մոդելները ներկայումս համապատասխանում են ավելի էկոլոգիապես մաքուր Եվրո 5 չափանիշին: Եվրո 2-ին համապատասխանող մեքենաների արտադրությունը վերսկսելու ծրագրեր չկան», - հայտարարել է «УАЗ»-ի մամուլի ծառայությունը։
Ուլյանովսկի ավտոմոբիլային գործարանի կողմից Եվրո 2-ին համապատասխանող շարժիչներով մեքենաների իր տեսականիից հանելու մասին հայտարարվել է 2025 թվականի հոկտեմբերի կեսերին: 2024 թվականին արտադրված մեքենաների, այդ թվում՝ Եվրո 2 շարժիչներով մեքենաների մասին տեղեկատվությունը անհետացել է UAZ-ի պաշտոնական կայքից: Գնման համար հասանելի են միայն 2025 թվականի մոդելները՝ 115,000-155,000 ռուբլի (5.9-9.4%) ավելի բարձր գնով, քան նախորդ տարվա մոդելները։
Եվրո-5 շարժիչով Patriot ամենագնացի մեկնարկային գինը 1.84 միլիոն ռուբլի է։ «УАЗ» Pickup-ի գինը սկսվում է 1.86 միլիոն ռուբլուց, Hunter SUV-ի բազային տարբերակը՝ 1.65 միլիոն ռուբլի, իսկ Expedition-ի գործարանային կարգաբերումը 1.96 միլիոն ռուբլի է: «Буханка»-ն հասանելի է 1.57 միլիոն ռուբլով:
«Ըստ TBC Capital-ի կանխատեսման՝ հոկտեմբերին գնաճը Վրաստանում կգերազանցի 5%», – նշվում է ընկերության հրապարակած մակրոտնտեսական հաշվետվության մեջ։
Վերջինի համաձայն՝ չնայած սեպտեմբերյան տվյալներով տարեկան գնաճի աճին, ամսական դինամիկայում նկատվում է գնաճի նվազման միտում։ TBC Capital-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ գնաճին ազդող գործոններից է սեպտեմբերին ինտերնետի սակագնի հերթական նվազումը՝ ամսական 15.6%-ով։ Այս գործոնը մոտ 0.15 տոկոսային կետով նվազեցրել է ինչպես ամսական, այնպես էլ տարեկան գնաճը։
Ի հակադրություն, տարվա սկզբին ծխախոտի գների աճը (+0.2 տոկոսային կետ) և մարտ-ապրիլ ամիսներին հացի գնի բարձրացումը (+0.6 տոկոսային կետ) շարունակում են պահպանել բարձր ճնշում տարեկան գնաճի վրա։ Ըստ տվյալների՝ վերջին օրերին հացի գինը կրկին մի փոքր աճել է, ինչն անդրադարձել է հոկտեմբերյան գնաճի վրա։TBC Capital-ի կանխատեսման համաձայն՝ հոկտեմբերին գնաճը կգերազանցի 5%-ը, իսկ մնացած երկու ամիսների ընթացքում, բազային էֆեկտի հաշվառմամբ, կսկսի նվազել և տարվա վերջում կկազմի շուրջ 4.5%։
Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա ներկայիս կանխատեսմամբ գնաճը կմնա ավելի բարձր՝ 4%-ից, մինչև հացի գների բարձրացման բազային էֆեկտի ավարտը, որից հետո այն կդանդաղի և տարվա վերջին կհասնի նպատակային մակարդակին։
B24.am
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով հոկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը»։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Ոստիկանության մասին», «Փրկարար ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում։
Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, Հայաստանի արտակարգ իրավիճակների կանչերի համակարգը գործում է ամենօրյա ռեժիմով (գործում են արտակարգ իրավիճակների ազգային հեռախոսահամարները՝ 101, 102 և 103, ինչպես նաև 112 և 911 հեռախոսահամարները), սակայն այն ունի զգալի թույլ կողմեր, և առանց լուրջ վերակազմավորման հնարավոր չէ բարձրացնել կանչերի արձագանքման և մշակման համակարգի կամ ճգնաժամային արձագանքման գերատեսչությունների համագործակցության արդյունավետությունը: Գործող համակարգի հիմնական թերություններից է այն, որ մեծ թվով արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամարները հանգեցնում են նրան, որ օգնության կարիք ունեցողների համար կարող է դժվար լինել արագ կողմնորոշվել, թե որ շտապ կանչի համարով պետք է զանգահարել կոնկրետ դեպքում, իսկ սխալ համարով զանգահարելը կարող է հանգեցնել օգնության հետաձգման։ Կարող են լինել նաև իրավիճակներ, երբ անձն, անհրաժեշտությունից ելնելով, զանգեր է կատարում միևնույն միջադեպի առնչությամբ մի քանի շտապ կանչերի հեռախոսահամարներով, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնող իրավիճակ է, որը պետք է բացառել։ Մեկ այլ խնդիր է նաև տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող և միմյանցից անկախ գործող կարգավարական կենտրոնների միջև ոչ արդյունավետ հաղորդակցությունը այն իրավիճակներում, երբ մի քանի ծառայություններ պետք է միաժամանակ արձագանքեն ճգնաժամին (օրինակ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում)։
Նախագծերով նախատեսվում է ՆԳՆ կազմում գրասենյակի կարգավիճակով օպերատիվ կառավարման կենտրոնի (ՕԿԿ) և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՓԾ ՃԿԱԿ) միավորման գործընթաց, որի արդյունքում կստեղծվի միասնական զանգերի կենտրոն։ Երկու կենտրոնի միավորման արդյունքում ահազանգերի ընդունման համար կգործարկվի «112» հեռախոսահամարը, որի ներքո կմիավորվեն երկու մարմինների՝ ոստիկանության և փրկարար ծառայության հեռախոսահամարները («1-02», «1-01», «911»)։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի կիսապաշտպան Արդա Գյուլերի հասցեին՝ ընդգծելով, որ նա մի օր կնվաճի «Ոսկե գնդակը»։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
«Երբ ես Լևերկուզենի «Բայերում» էի, ուզում էի, որ Արդա Գյուլերը իմ թիմում լինի, քանի որ նա յուրահատուկ տաղանդ ունի։ Հիմա, երբ ես մարզում եմ «Ռեալը», ուրախ եմ, որ նա խաղում է իմ թիմում։
Արդան «Ռեալ Մադրիդի» ապագան է, և մի օր նա կնվաճի «Ոսկե գնդակը»։ Նրա քիմիան Մբապեի հետ օրեցօր ավելի է լավանում»,- ասել է Ալոնսոն։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա Գյուլերը մասնակցել է 11 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է 3 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։
Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հոկտեմբերի 20–ին, ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ հրմշտոց ու քաշքշուկ է եղել ոստիկանների ու քաղաքացիների միջեւ։ Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիներին։
ՔԿ–ից հայտնում են, որ կատարվող քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև վարչական շենքի մուտքերի մոտ և վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանը, հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, որի ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նաև վերջիններիս նկատմամբ։
2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) հատկանիշներով:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրն ունի այնպիսի առաջադեմ սպառազինություն, որի գոյության մասին շատերն անգամ չգիտեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
«Մենք Չինաստանից շատ առաջ ենք ռազմական բոլոր ոլորտներում, բացի նավաշինությունից, բայց այնտեղ էլ շուտով կհասնենք նրանց»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը, Չինաստանի մասին խոսելիս, նաև նշել էր, որ 2026 թվականի սկզբին պատրաստվում է այցելել այնտեղ։
Հայաստանի առանձին շրջաններում և Երևանում այսօր կարճատև անձրև կգա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, հոկտեմբերի 22-ին ցերեկը նույնքան կբարձրանա»,– ասված է հաղորդագրությունում։
Առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +16-ից +18, գիշերը` +7-ից +9 աստիճանի սահմաններում։

Այսօր մեկնարկող Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Դրանով նախատեսվում է, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել ոչ թե երեքից, ինչպես գործող օրենքում է, այլ՝ երկուսից։ Ընդ որում, հանվում է նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր ունենալու պահանջը։
Օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։
Մի շարք լրագրողական կազմակերպություններ (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երևանի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ, «Հայաստան» հանրային լրագրության ակումբ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ) դեմ են արտահայտվել նախագծին՝ շեշտելով, որ նախաձեռնության հիմքում ոչ թե ֆինանսական, կառավարչական, որակական կամ գործառնական խնդիրներ են, այլ ակնհայտորեն քաղաքական կոնտեքստն է՝ հետզհետե սրվող առճակատումը իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև, որի հետ էլ, ինչպես հայտնի է, սերտորեն փոխկապակցված է «Շողակաթ» հեռուստաընկերությունը։
Նշենք, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են փոփոխություն կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։ ՔՊ–ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3–ից դարձնելով 2։ Նշենք, որ հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթը» և «Լուրեր» լրատվական ալիքը։
Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին առաջին անգամ հրավեր է ստացել Պորտուգալիայի մինչև 16 տարեկանների հավաքականից։ Այս մասին հաղորդում է այդ երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի կայքը, փոխանցում է championat.com-ը։
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի որդին կխաղա ֆեդերացիաների գավաթի խաղարկությունում: Անթալիայում ընթացող մրցաշարում պորտուգալացիները կմրցեն Թուրքիայի, Անգլիայի և Ուելսի նույն տարիքի հավաքականների հետ:
Ռոնալդու կրտսերը հանդես է գալիս «Ալ Նասրի» պատանեկան թիմում։