Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Փաստ» օրաթերթը գրում է. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ։ Որոշմամբ սահմանված է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը, որի համաձայն՝ տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 12 տոկոսի չափով։ Ընդ որում, հետվճարի գումարը չի կարող գերազանցել 6000 դրամը։ Միևնույն ժամանակ, որոշմամբ սահմանված է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումն իրականացնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել կենսաթոշակների բարձրացումը դիտարկել անկանխիկ գործարքներից հետվճարի չափի ավելացման տարբերակով:
Այս միջոցառումն սկսվել է իրականացվել 2022 թվականի հուլիսից: 2025 թվականի օգոստոսին շահառուների թվի միջին ամսականը կազմել է 348433, իսկ մեկ շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝ 4085 դրամ։ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել են 11,8 մլրդ դրամ:
Ըստ կառավարության, կենսաթոշակառուների անկանխիկ եղանակով վճարումներից տրամադրվող հետվճարի չափի ավելացման տարբերակով կբարձրանան կենսաթոշակների չափերը՝ միջոցառման ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախագծով շահառուներին հնարավորություն է տրվում ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12 տոկոսն ավելացնել՝ սահմանելով 20 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ:
Նախագծի հեղինակները կարծում են, որ հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը կավելանան 3000-4000 դրամով։ Այդ նպատակի համար հարկ կլինի 2026 թվականին լրացուցիչ հատկացնել մոտ 14 մլրդ դրամ, մինչդեռ նույն չափով ընդհանուր կենսաթոշակների չափերն ավելացնելու դեպքում պետք է հատկացվեին կրկնակի ավելի շատ միջոցներ։
Որոշման նախագծի ընդունման դեպքում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի հաշվառմամբ կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 56000 դրամ, իսկ միջոցառման շահառուների թիվը կանխատեսվում է 412000 անձ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ (1:0)։
Մադրիդցիների կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 57-րդ րոպեին խփեց թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։
Լիգայի փուլի չորրորդ տուրում «Ռեալը» կհյուրնկալվի «Լիվերպուլին», իսկ «Յուվենտուսը» տանը կընդունի Լիսաբոնի «Սպորտինգին»։ Հանդիպումները կկայանան նոյեմբերի 5-ին։
Ֆրանսիացի զինվորականները պետք է պատրաստ լինեն երեք-չորս տարի հետո Ռուսաստանի հետ բախման։ Այս մասին կարծում է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնը, հայտնում է Le Monde թերթը, փոխանցում է rbc.ru-ն։
«Առաջին նպատակը, որը ես սահմանել եմ զինված ուժերի համար, երեք, չորս տարի հետո ցնցումների պատրաստ լինելն է»,-ասել է նա՝ բացատրելով երկրում «վերազինման ջանքերի» անհրաժեշտությունը։
Մանդոնը կարծում է, որ Մոսկվան «կարող է գայթակղվել շարունակել պատերազմը» Եվրոպայում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը «Եվրոպան ընկալում է որպես կոլեկտիվորեն թույլ»։
Միևնույն ժամանակ, գեներալը ընդգծել է, որ Ֆրանսիան «ունի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է ինքնավստահ լինելու համար»։
«Եթե մեր պոտենցիալ մրցակիցները, մեր հակառակորդները տեսնեն, որ մենք ջանքեր ենք գործադրում պաշտպանվելու համար, և որ մենք ունենք այս վճռականությունը, ապա նրանք կարող են ձեռնպահ մնալ [հարձակումից]»,-ասել է նա։
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը:
Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին տեղափոխող ուղղաթիռը Կերալայում վայրէջքի ժամանակ խրվել է չամրացված բետոնի մեջ, հաղորդում է Hindu թերթը։
Սկզբում ուղղաթիռը պետք է վայրէջք կատարեր Նիլաքկալում, սակայն անբարենպաստ եղանակային պայմանները ստիպել են վերջին րոպեին փոխել երթուղին։ Պաշտոնյաները բացատրել են, որ ուղղաթիռի վայրէջքի հրապարակը պատրաստ էր նախագահի ժամանումից ընդամենը մի քանի ժամ առաջ, իսկ բետոնե մակերեսը լիովին չէր կարծրացել խոնավ եղանակի պատճառով։
Հաղորդվում է, որ նախագահը չի տուժել և շարունակել է իր ճանապարհորդությունը նահանգով մեկ մեքենայով։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու հրշեջները փորձել են դուրս քաշել ուղղաթիռը։
Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է նաև Արցախի շրջափկամանը մասնակցած «էկոակտիվիստ» ոմն Դիլարա Էֆենդիևան։ Գրում է Civilnet-ը։
Fip.am-ը գրում է, որ Էֆենդիևան «Փաստերի ստուգման հարթակի» ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ 2022-ի դեկտեմբերին, երբ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիսները» արգելափակել էին այն ժամանակ ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը։
Էֆենդիևան անձամբ է որպես «էկոակտիվիստ» մասնակցել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակմանը։
Այդ օրերին ԼՂՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ:
Մինչդեռ, Էֆենդիևան 2022 թվականի դեկտեմբերին հրաապարակված տեսանյութում պնդում էր, թե իբր իրենք պատրաստ են միջանցք տալ՝ արցախցիների պատշաճ բուժօգնության համար։
Ավելին՝ այստեղ։
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի ուղղակի հրամանով գործող Թագավորական նավատորմը իր ջրերում ռուսական ռազմանավ է կալանել, հաղորդել է The Telegraph-ը։
«HMS Duncan ականակիրը և Wildcat ուղղաթիռը Հյուսիսային ծովում Ֆրանսիայի նավատորմի և հոլանդական NH90 ուղղաթիռի աջակցությամբ կալանել են Վիցե-Ծովակալ Կուլակով» հակասուզանավային մեծ նավը, ասվում է հայտարարության մեջ։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գործողությունն աննախադեպ էր, այն անցկացվել է ուրբաթից կիրակի՝ ՆԱՏՕ-ի միացյալ ռազմածովային ուժերի անմիջական հրամանատարության ներքո։ Սա առաջին դեպքն է, երբ բրիտանական ռազմածովային նավը գործել է Դաշինքի անմիջական հրամանատարության ներքո՝ ռուսական ռազմածովային նավերը վերահսկելու համար։
Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է նաև Արցախի շրջափկամանը մասնակցած «էկոակտիվիստ» ոմն Դիլարա Էֆենդիևան։ Գրում է Civilnet-ը։
Fip.am-ը գրում է, որ Էֆենդիևան «Փաստերի ստուգման հարթակի» ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ 2022-ի դեկտեմբերին, երբ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիսները» արգելափակել էին այն ժամանակ ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը։
Էֆենդիևան անձամբ է որպես «էկոակտիվիստ» մասնակցել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակմանը։
Այդ օրերին ԼՂՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ:
Մինչդեռ, Էֆենդիևան 2022 թվականի դեկտեմբերին հրաապարակված տեսանյութում պնդում էր, թե իբր իրենք պատրաստ են միջանցք տալ՝ արցախցիների պատշաճ բուժօգնության համար։
Ավելին՝ այստեղ։
ԱՄՆ-ը ուժեղացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Պատժամիջոցների ուժեղացման մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը․
«Առաջինը, ինչ կհայտարարենք, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների էական ուժեղացումն է»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Բուդապեշտում Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք գագաթնաժողովի չեղարկման մասին։ «Ես պարզապես ինձ ճիշտ չէի զգում։ Ես չէի զգում, որ կարող ենք հասնել այն ամենին, ինչ մեզ անհրաժեշտ էր։ Այդ պատճառով ես չեղարկեցի հանդիպումը։ Բայց մենք այն կունենանք ապագայում», - ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։ Նա հավելել է, որ Պուտինը պատրաստ է Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների, բայց մաքսիմալիստական պահանջներ է ներկայացնում։ «Մենք չենք ուզում, որ նա ամեն ինչ ունենա», - բացատրել է իր դիրքորոշումը Սպիտակ տան ղեկավարը։
Գագաթնաժողովի չեղարկմանը զուգահեռ Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» նկատմամբ։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա զգացել է, որ «ժամանակը եկել է»։ «Մենք բավականաչափ երկար սպասել ենք. կարծում էի, որ կարող ենք դա անել [Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար] Մերձավոր Արևելքից շատ առաջ», - ասել է Թրամփը։ Նա հույս է հայտնել, որ դրանից հետո Պուտինը «ավելի ողջամիտ կդառնա»։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես պետք է «ավելի ողջամիտ դառնա»։ «Ինչպես ասացի, տանգո պարելու համար երկուսն են պետք։ Հետո կիմանանք։ Այս երկուսը ատում են միմյանց, և դա բարդացնում է իրավիճակը», - եզրափակել է Թրամփը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) պարզաբանել է, որ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի դեմ պատժամիջոցները ուղղված են Ռուսաստանում գտնվող նրանց դուստր ձեռնարկություններին։ Ցանկում ներառված է 34 ընկերություն։ Սահմանափակումները ներառում են ԱՄՆ-ում ակտիվների արգելափակում։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության մասին՝ «աջակցելու նախագահ Թրամփի ջանքերին՝ դադարեցնելու» Ուկրաինայում պատերազմը։ Գերատեսչությունը նաև կոչ է արել «դաշնակիցներին միանալ» և «պահպանել այդ պատժամիջոցները»։ «Հիմա ժամանակն է դադարեցնել սպանությունները և անհապաղ հրադադար հայտարարել», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը։