ArmNews
Նոյեմբերի 06, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ռուսաստանի իշխանությունները մեծացրել են ճնշումը WhatsApp-ի և Telegram-ի վրա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

«Ռոսկոմնադզոր»-ը ընդունել է, որ Ռուսաստանի տասնյակ շրջաններում Telegram և WhatsApp հաղորդագրությունների հավելվածների աշխատանքի խափանումները պատահական չեն, այլ հենց իր գործողությունների արդյունքն է։ Օգոստոսի վերջից ի վեր նշված ծառայություններում զանգերը արգելափակվել են, և այժմ սահմանափակումները տարածվում են դրանց հիմնական գործառույթների վրա, ինչը նշանավորում է թվային գրաքննության հաստատման նոր փուլը։

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի մի քանի շրջանների՝ հիմնականում հարավի օգտատերերը սկսեցին զանգվածաբար բողոքել Telegram և WhatsApp հաղորդագրությունների հավելվածների ծառայության խափանումներից: Երկու օր անց «Ռոսկոմնադզոր»-ը հաստատեց, որ մասամբ սահմանափակում է իրենց ծառայությունը՝ հանցագործների դեմ պայքարելու համար: 

Սահմանափակումն արդեն ազդել է Ռուսաստանի 34 շրջանների վրա, որտեղ բնակվում է գրեթե 93 միլիոն մարդ՝ երկրի բնակչության ավելի քան 60%-ը։ Սահմանափակումներն ընդգրկել են մասնավորապես Մոսկվան և Մոսկվայի մարզը, Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի, Սվերդլովսկի և Նովոսիբիրսկի մարզերը, ինչպես նաև Թաթարստանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TIME հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դադարեցրեց պատերազմը Գազայում, քանի որ «աշխարհը պատրաստվում էր կասեցնել նրան»։

«Նա ստիպված էր դադարեցնել, քանի որ աշխարհը պատրաստվում էր կասեցնել նրան։ Գիտեք, ես տեսնում էի, թե ինչ էր կատարվում... Իսրայելը դառնում էր շատ ժողովրդական։ Եվ հենդ դա նկատի ունեի, երբ ասացի «խաղաղություն»։ Կան բազմաթիվ ուժեր, այսինքն՝ ուժեր տարածաշրջանից դուրս»,- ասել է Թրամփը։

 

Բելգիան, որտեղ գտնվում է Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների մեծ մասը, չի աջակցի Եվրամիության նախաձեռնությանը՝ օգտագործելու այդ միջոցները Ուկրաինային աջակցելու համար, եթե ԵՄ մյուս անդամ պետությունները չկիսեն հնարավոր ռիսկերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում։ 

«Մենք ուզում ենք, որպեսզի լինի ռիսկերի լիարժեք բաշխում, քանի որ դրանք մեծ են։ Մենք ցանկանում ենք երաշխիքներ, որ եթե գումարը անհրաժեշտ լինի վերադարձնել, յուրաքանչյուր մասնակից պետություն կկատարի իր ներդրումը», - ասել է դը Վեվերը։

Նա հավելել է, որ մի շարք երկրներում, բացի Բելգիայից, կան ռուսական սառեցված հսկայական գումարներ, սակայն այդ երկրների ներկայացուցիչները լռում են այդ մասին։ «Եթե մենք գործենք, ապա կգործենք միասին։ Սա եվրոպական համերաշխություն է»,- ընդգծել է Բելգիայի վարչապետը։

Քաղաքական գործիչը շեշտել է, որ առաջ շարժվելը հնարավոր կլինի միայն լիովին ողջամիտ պահանջները բավարարելու պարագայում։ «Հակառակ դեպքում ես քաղաքական և իրավական առումով եվրոպական և ազգային մակարդակներում կանեմ ամեն ինչ՝ այս որոշումը կանխելու համար»,- եզրափակել է Բելգիայի վարչապետը։

Opta-ի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչ և կրկին հաշվարկել թիմերի՝ 2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու թարմացված հնարավորությունները։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Ըստ հաշվարկների՝ լիգայի փուլի երրորդ տուրից հետո «Արսենալը» պահպանել է մրցաշարը հաղթելու ամենամեծ շանսերը։ «Զինագործների» հաղթանակի հավանականությունը աճել է 3 տոկոսով և այժմ կազմում է 21.13 տոկոս։

Մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ն բարձրացել է երկրորդ տեղ՝ 14.03 տոկոսով, «Լիվերպուլը» երրորդն է՝ 12.31 տոկոսով։ Այս անգամ ևս լավագույն հնգյակում են նաև «Մանչեսթեր Սիթին»՝ 12.12 տոկոս, և «Բավարիան»՝ 9.33 տոկոս։

Վեցից տասներորդ տեղերը զբաղեցնում են «Բարսելոնան»՝ 5.65 տոկոս, «Ռեալ Մադրիդը»՝ 5.48 տոկոս, «Չելսին»՝ 5.43 տոկոս, «Ինտերը»՝ 4.91 տոկոս և «Նյուքասլը»՝ 3.51 տոկոս։

Նշենք, որ լիգայի փուլի երրորդ տուրից հետո միայն հինգ թիմ ունեն 100 տոկոսանոց արդյունք՝ ՊՍԺ-ն, «Բավարիան», «Ինտերը», «Արսենալը» և Մադրիդի «Ռեալը»։

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ խստացնում է երկրի օդային տարածքի վերահսկողությունը այն բանից հետո, երբ երկրի արևմուտքում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ, պայթել է «անհայտ ծագման» անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Kazinform-ը։ 

Պայթյունը տեղի է ունեցել Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքից մոտ 180 կմ արևմուտք գտնվող տարածքում։ 

Նախարարությունը չի հստակեցրել, թե ինչ ծագում ունի անօդաչուն՝ նշելով, որ խորհրդակցություններ են ընթանում արտասահմանյան գործընկերների հետ, ովքեր հնարավոր է կապ ունենան դրոնի հետ։ 

ՊՆ-ից տեղեկացրել են, որ պետական ​​մարմինների հետ համագործակցությամբ իրականացվում են քննչական գործողություններ՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թել Ավիվ է ժամանել երկօրյա այցով։ Նախատեսվում են հանդիպումներ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և պաշտպանության նախարար Կացի հետ։ 

Քննարկվելու է Թրամփի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի իրականացումը, որը ներառում է ՀԱՄԱՍ-ի զինաթափումը, մարդասիրական օգնությունը և Գազայի հատվածի վերակառուցումը։

Տեղեկացրել էինք, որ  դատավոր Ժորա Չիչոյանը   Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրել գրավը և որպես խափանման միջոց կիրառել կալանք:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը քիչ առաջ  պարզաբանեց՝ ինչ գործով են ազատազրկում Համբարձումյանին։

«Քրեական գործը 2018 թվականին հարուցված գործն է՝ կապված այդ տարվա ապրիլին Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այդ գործով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 250-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ «զինված խուլիգանություն»։ Նա կալանավորվել էր, ապա 2018 թվականի աշնանը կիրառվել էր գրավ։ Գործը 6 տարի՝  2019-ից սկսած, դատարաններում էր և այսօր ունեցավ իր այսպես ասած՝ ավարտը»,- ասաց Աթանեսյանը։

Փաստաբանը շեշտեց՝ այս ամբողջ ընթացքում նշված գործով դատարանում քննված ոչ մի վկա մեղադրական ցուցմունք չի տվել Համբարձումյանի դեմ․

«Բայց դա չխանգարեց դատավորին՝ կայացնել մեղադրական վերդիկտ»։

Աթանեսյանը նշեց նաև՝ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ այս դեպքով կիրառելի էր համաներումը, սակայն դատավորը վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանքը։

ՀՀԿ–ն խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը։ Նման հայտարարություն են արել կուսակցությունից․

«Գործող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգը երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին այսօր հերթական բացահայտ կամակատարության ռեկորդն է սահմանել։

Մասիս խոշորացված համայնքի ղեկավար, խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանին կամակատար դատարանը 7 տարուց ավելի վաղեմություն ունեցող գործով կայացրեց այնպիսի դատավճիռ, որով երկարատև անազատության դատապարտելով Դավիթ Համբարձումյանին, փորձում է խոչընդոտել վարչապետին անվստահություն հայտնելու մեկնարկած սահմանադրական գործընթացը։

Տվյալ զարհուրելի դրսևորումը Հայաստանում խորացող ավտորիտարիզմի, ժողովրդավարական հետընթացի, ազգային կառույցների ու գործիչների, ժողովրդի քվեն ստացած և ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդումների շարքում հերթականն է, որով փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.

Խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը։

Իր աջակցությունն է հայտնում Դավիթ Համբարձումյանին, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալներին և քաղհալածյալներին։

Կրկին արձանագրում է, որ երկրի դատական համակարգը կախյալ է և քաղաքականացված։

Հայտարարում է, որ բոլոր սահմանադրական միջոցներով շարունակելու է աննահանջ պայքարը գործող ռեժիմի դեմ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վասիլ Ասլանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հինգշաբթի հայտարարել է, որ հաջորդ տարի կառաջադրվի երկրորդ ժամկետով, հաղորդում է Associated Press գործակալությունը։

«Ես դառնում եմ 80 տարեկան, բայց կարող եք վստահ լինել, որ ես ունեմ նույն եռանդը, ինչ 30 տարեկանում։ Եվ ես մտադիր եմ առաջադրվել նաև չորրորդ ժամկետով Բրազիլիայում»,- Ինդոնեզիա կատարած պաշտոնական այցի ժամանակ լրագրողներին ասել է Լուլան։

Բրազիլիայի առաջնորդը ճանապարհորդում է Ասիայով։ Ինդոնեզիա կատարած այցից հետո, որտեղ նա հանդիպել է նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ, Լուլան կմեկնի Մալայզիա՝ Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիայի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Բրազիլական լրատվամիջոցները հայտնել են, որ նա, ինչպես սպասվում է, կիրակի օրը Մալայզիայում առաջին անգամ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ այս ամսվա սկզբին տեղի ունեցած հաշտեցման հեռախոսազրույցից հետո։

Երկու առաջնորդները, ինչպես սպասվում է, կքննարկեն Բրազիլիայի նկատմամբ Թրամփի սահմանած 50-տոկոսանոց առևտրային սակագինը։ Բրազիլիայի սահմանադրությունը նախագահներին թույլ է տալիս պաշտոնավարել միայն երկու անընդմեջ ժամկետով։ Լուլան պաշտոն վերադարձավ 2023 թվականին՝ 13 տարի պաշտոնավարելուց հետո, և պահպանում է կրկին առաջադրվելու իրավունքը։

Մինչև 2022 թվականին Ժաիր Բոլսոնարոյին հաղթելը և երրորդ ոչ անընդմեջ ժամկետի համար պայքարելը, Լուլան հայտարարել էր, որ դա կլինի իր վերջին քարոզարշավը՝ իր տարիքի և այն պատճառով, որ համոզված էր, որ երկիրը քաղաքական նորացման կարիք ունի։ Սակայն, իր ներկայիս ժամկետի սկզբում նա սկսեց ակնարկել, որ կարող է կրկին առաջադրվել։

2023 թվականի փետրվարին նախագահը հայտարարեց, որ կարող է վերընտրվել 2026 թվականին՝ հավելելով, որ իր որոշումը կախված կլինի երկրի քաղաքական իրավիճակից և իր առողջությունից։ Լուլան, որը բրազիլական ձախերի գերիշխող դեմք է, երկրի՝ 40 տարի առաջ Բրազիլիայի ժողովրդավարության վերադարձից ի վեր ամենաերկար ծառայած նախագահն է։

Բրազիլացի քաղաքական գործիչներից ոմանք մտահոգություն են հայտնել Լուլայի տարիքի և առողջական խնդիրների վերաբերյալ։ Անցյալ տարվա վերջին նա լոգարանում ընկնելուց հետո շտապ վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունահոսության պատճառով։ Ընդսմին, Լուլան պնդում է, որ դեռևս առողջ և եռանդուն է, հաճախակիորեն սոցիալական ցանցերում մարզումների տեսանյութեր է տարածում։ Լուլան 2026 թվականի ընտրությունների բոլոր հարցումներում ներկայում առաջատարն է, չնայած ընտրողների մոտ կեսը նշում է, որ դժգոհ է նրանից։

Ֆոտո

ԱՄՆ-ում կառավարությունն արդեն 36 օր չի աշխատում. շաթդաունը ռեկորդ է սահմանել

Նա կոշտ և շատ խելացի մարդ է․ Թրամփը՝ Սի Ծինփինի մասին

Երևանում ամուսինը uպանել է կնոջը

Վրաստանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ինքնիշխանությանն աջակցելու համար

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԱՄՆ-ն հրթիռներ կտեղակայի Եվրոպայում, որոնք 6-7 րոպեում կհայտնվեն ՌԴ-ի կենտրոնական հատվածում. ՌԴ ՊՆ

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան