Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.67 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.73 դրամ:
UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ինսայդեր Արիել Հելվանիի հետ շփման ժամանակ խոսել է խառը մենամարտերում իր ապագայի մասին: Մասնավորապես, իռլանդացին կրկին հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Սպիտակ տանը կայանալիք UFC մրցաշարին: Այս մասին փոխանցում է championat.com-ը։
«Ես կվերադառնամ Սպիտակ տան մրցաշարին։ Ես վայելում եմ այս ամենը, բայց ես ոչ մի պատրանք չունեմ...
Իմ վերադարձը խառը մարտարվեստ իմ գլխավոր նպատակն է։ Ես կցանկանայի մենամարտել Չենդլերի հետ...
Շուտով ինչ-որ լավ բան է լինելու»,-ասել է Մաքգրեգորը Հելվանիի տեսանյութում, որը հասանելի է ինսայդերի սոցիալական ցանցերի էջում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ UFC մրցաշարը Սպիտակ տանը կկայանա 2026 թվականի հունիսի 14-ին։
Իրեն հարգող ոչ մի երկիր երբեք ճնշման տակ ոչինչ չի անում, իսկ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ են, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Խոսելով Թրամփի հետ հանդիպումը հետաձգելու մասին նա շեշտել է, որ սխալ կլինի Բուդապեշտի գագաթնաժողովին մոտենալ առանց նախապատրաստության։
Պուտինը նշել է, որ համաշխարհային էներգետիկ հաշվեկշիռը հաստատված է, և դրա խաթարումը չի բխում երկրների շահերից, որոնք փորձում են դա անել։ Հնարավոր չէ փոխարինել համաշխարհային շուկայում առկա ողջ ռուսական նավթը։ Միայն մի մասը, բայց դա ժամանակ և զգալի ներդրումներ է պահանջում։
«Ռուսաստանի էներգետիկ ոլորտը վստահ է, չնայած պատժամիջոցների պատճառով որոշակի կորուստներ կլինեն», – ասել է Պուտինը։
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը անեքսիայի չի ենթարկի Արևմտյան ափը։
«Մի անհանգստացեք Արևմտյան ափի համար։ Իսրայելը ոչինչ չի անելու Արևմտյան ափի հետ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մտահոգված է, որ Քնեսեթի օրինագիծը կարող է խաթարել իր խաղաղության ջանքերը։
Հիշեցնենք, որ վերջերս Իսրայելի խորհրդարանը նախնական ընթերցմամբ հաստատել է Իսրայելի ինքնիշխանությունը Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի վրա տարածող օրինագիծը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի ձերբակալությունից մոտ երկու օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները նաեւ ԿԳՄՍ նախարարություն են այցելել:
Նախարարությանը մոտ գտնվող մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացվել է, որ իր կողմից ղեկավարվող հոգաբարձուների խորհուրդը համալսարանում լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, ու կա պայմանագիր, որտեղ առկա է Անդրեասյանի ստորագրությունը:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Անդրեասյանը խուճապի է մատնվել, կանչել է ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին, քարտուղարին՝ հասկանալու համար, թե ինչ պայմանագրի մասին է խոսքը: Երկար ժամանակ քննարկում է եղել, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները հեռացել են նախարարի աշխատասենյակից: Իսկ արդեն երկու օր անց Անդրեասյանի ամենամտերիմ ընկերուհի Սրբուհի Գեւորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալում է, ինչից հետո գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք խափանման միջոցն է կիրառվում:
Ուշագրավ է, որ նախարար Ժաննա Անդրեասյանը, լինելով Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, մինչեւ հիմա ոչ մի կարգավիճակ չունի այս գործի շրջանակում: Նա անգամ վկա չէ: Մինչդեռ որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արմեն Աշոտյանը մոտ 3 տարի կալանքի տակ մնաց:
Ավելին՝ Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից փորձում էր նախօրեին «մաքրել» իրեն այս գործից, այն պարագայում, երբ նրա կողմից երաշխավորված Սրբուհի Գեւորգյանն ամեն հարցում իր հետ է ճշտումներ արել, ու դա գիտեն իրավապահները:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին,Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար: Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։
Իսկ ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ, սկանդալով հայտնի Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ռուսական ռազմական ինքնաթիռներն այսօր երեկոյան խախտել են Լիտվայի օդային տարածքը, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր X հարթակում։
«Սա միջազգային իրավունքի և Լիտվայի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։ Սա ևս մեկ անգամ հաստատում է եվրոպական օդային պաշտպանության պատրաստվածության ամրապնդման կարևորությունը։ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը կկանչի Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներին՝ բողոքելու այս անզգույշ և վտանգավոր վարքագծի դեմ», - ասել է Լիտվայի նախագահը։
Ճապոնական PorMedTec ստարտափը նախատեսում է մինչև 2027 թվականը ֆերմա բացել կլոնավորված խոզեր բուծելու համար, որոնք կօգտագործվեն մարդու օրգանների փոխպատվաստման նպատակով։ Այս մասին հայտնում է Nikkei Asia-ն։
PorMedTec-ը, ամերիկյան eGenesis կենսատեխնոլոգիական ընկերության հետ համագործակցությամբ, կստեղծի կլոնավորված կենդանիներ՝ օգտագործելով սովորական խոզերի բջիջները։ Կենսանյութը գենետիկորեն կմոդիֆիկացվի՝ ապագա բուժառուի իմունային համակարգի կողմից օրգանների մերժման ռիսկը նվազեցնելու համար։
Ֆերման տեղակայված կլինի Օսակայում և տարեկան կարտադրի մոտ 100 խոզ։ Երբ կենդանիները հասնեն ցանկալի չափի, նրանք կտեղափոխվեն բժշկական կենտրոններ՝ օրգանների հավաքագրման նպատակով։ Ֆերմայում կօգտագործվեն ժամանակակից սարքավորումներ, այդ թվում՝ արհեստական բանականությամբ հագեցած տեսախցիկներ՝ խոզերի մարմնի ջերմաստիճանը և այլ կենսաբանական պարամետրերը վերահսկելու համար։
Nikkei Asia-ն նշում է, որ մարդկանց օրգանների փոխպատվաստումների համար խոզի օրգանների օգտագործումը հնարավոր է, քանի որ դրանք չափսերով նման են մարդու օրգաններին։
2024 թվականի փետրվարին Տոկիոյի Մեյձի համալսարանը, որի նախագիծն է PorMedTec-ը, հայտարարեց, որ ստարտափը և eGenesis-ը Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ ստեղծել են մարդու օրգանների փոխպատվաստման համար կլոնավորված երեք խոզ։ Նոյեմբերին ճապոնական ընկերությունը առաջին անգամ հաջողությամբ խոզի երիկամ փոխպատվաստեց կապիկին։ 2025 թվականի սեպտեմբերին eGenesis-ը հայտարարեց, որ հիվանդը, որը նախկինում երիկամ էր ստացել գենետիկորեն մոդիֆիկացված խոզից, ռեկորդային յոթ ամիս է ապրել՝ առանց դիալիզի կարիք ունենալու։
Երբ Գերմանիայի Ստորին Սաքսոնիայից մի ֆերմեր 2017 թվականին վերցրեց իր մետաղական դետեկտորը և զբոսանքի դուրս եկավ Բորսում գյուղի դաշտերով, նա պատկերացում անգամ չուներ, որ կկատարի տարածաշրջանում հռոմեական դարաշրջանի ամենամեծ հայտնագործություններից մեկը, հաղորդում է Live Science-ը։
Գետնի տակ, մակերևույթից ընդամենը մի քանի սանտիմետր ներքև, դետեկտորը ազդանշան է տվել, և տղամարդը փորել է հողը՝ իսկական գանձարան գտնելով. հարյուրավոր արծաթե մետաղադրամներ, ոսկե մատանի, ձուլակտորներ և մեկ թանկարժեք ոսկե մետաղադրամ։ Այս ամենը գետնի տակ էր մնացել մոտ երկու հազար տարի։
Հնագետների կարծիքով, գտածոն թվագրվում է վաղ հռոմեական ժամանակաշրջանին՝ այն ժամանակին, երբ գերմանական հողերը սահմանակից էին Հռոմեական կայսրությանը և բուռն իրադարձությունների վայր էին՝ առևտրային կապեր, ռազմական արշավներ և մշակութային փոխանակում։ Գանձը ներառում է մոտավորապես 450 արծաթե դենար, մի քանի արծաթե ձուլակտոր, ոսկե սոլիդուս և զարդեր՝ չափազանց հազվագյուտ համադրություն մեկ գտածոյի համար։
Սակայն պատմությունը լույս աշխարհ եկավ միայն 2025 թվականին՝ հայտնագործությունից ութ տարի անց։ Այս ամբողջ ընթացքում գանձը իր պատահական «տիրոջ» տանն է եղել. նա ոչ մեկին չի պատմել գտածոյի մասին՝ վախենալով իրավական խնդիրներից։
Գերմանիայում առանց արտոնագրի մետաղական դետեկտորով հնությունների որոնումը մշակութային ժառանգության օրենքների խախտում է համարվում։ Երբ տղամարդը վերջապես խոստովանել է, հնագետներն ու ոստիկանությունը պաշտոնական հետաքննություն են սկսել, և գտածոյի վայրը հետազոտվել է ու փաստաթղթավորվել։
Հնագետներն ընդգծում են, որ գանձի արժեքավորությունը միայն նյութական արժեքի մեջ չէ։ Շատ ավելի կարևոր է համատեքստը. որտեղ են հայտնաբերվել առարկաները, ինչ խորությամբ և ինչպես են դրանք դասավորված։ Յուրաքանչյուր մանրուք օգնում է հասկանալ, թե ինչու է թաքցվել գանձը. գուցե ռազմական արշավներից մեկի ժամանակ կամ դրանից հետո տեղի ունեցած անհանգիստ տարիներին։ Թաքցնելու պատճառով համատեքստի կորուստը իսկական ողբերգություն է գիտության համար։
Չնայած խախտմանը՝ տղամարդը չի պատժվել. վաղեմության ժամկետը լրացել էր։ Ավելին, նա ավարտել է մետաղական դետեկտորի շահագործման պաշտոնական ընթացակարգերի ուսուցումը և այժմ հնագետներին օգնում է դաշտային նախագծերում։ Այսպիսով, անօրինական «գանձի որսորդի» պատմությունն անսպասելիորեն ավարտվել է զղջմամբ և համագործակցությամբ։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Tesla-ն նախատեսում է ստեղծել մեկ միլիոն Optimus մարդանման ռոբոտներից բաղկացած բանակ, իսկ լիարժեք արտադրությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի վերջին։ Այս մասին հաղորդում է Wired-ը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Ինձ առաջին հերթին մտահոգում է այն, թե որքանով կարող եմ վերահսկել Tesla-ի քվեարկությունը. եթե ես կառուցեմ ռոբոտների այս հսկայական բանակը, ապագայում ինչ-որ պահի կհայտնվեմ կասեցվածների շարքում... Եթե մենք կառուցենք ռոբոտների այս բանակը, կարող եմ գոնե էապես ազդել դրա վրա:
Ոչ թե վերահսկել, այլ ուժեղ ազդեցություն ունենալ ... ինձ հարմար չէ ստեղծել ռոբոտների այդ բանակը, եթե չունեմ ուժեղ ազդեցություն»,-Մասկի խոսքը մեջբերում է պարբերականը Tesla-ի ներդրողների հետ հանդիպումից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N 2488-Ա/2 հրամանով լրացումներ և փոփոխություններ են կատարվել ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի «2025 թվականի ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների՝ «Հոգեբանություն» ուղղությամբ, կամավոր ատեստավորման ժամանակացույցը հաստատելու մասին» N 2035-Ա/2 հրամանում:
Լրացումները և փոփոխությունները վերաբերում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանը. ըստ այդմ՝ ամրագրվել են օրերը, ժամերը և քննական կենտրոնները:
Հրամանով հաստատված քննական կենտրոնները վերաբերում են նաև մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորմանը: Նշյալ խմբի ատեստավորման ժամի մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
Նշենք, որ քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկություն ատեստավորման մասնակիցները կստանան նաև matyan.emis.am կամ at.emis.am կայքերի միջոցով՝ կախված նրանից, թե որ հարթակով են գրանցվել։