Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
23-ամյա չեչենուհի Այշատ Բայմուրադովան, որը փախել էր ընտանեկան բռնությունից և ապաստան էր գտել Հայաստանում, սպանվել է Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում։
Ռուսական «Մեդուզա» կայքն անդրադարձել է սպանությանը՝ գրելով, որ Այշատը Հայաստան էր տեղափոխվել՝ փորձելով ազատվել հարազատների հսկողությունից։ Նա Երևանում զբաղվում էր տներ մաքրելով՝ ապրուստի միջոց վաստակելու համար։ Իրավապաշտպանների խոսքով՝ բազմաթիվ կանայք Հյուսիսային Կովկասի հանրապետություններից գալիս են Երևան նույն պատճառով՝ փրկվելով ընտանիքի կամ համայնքի ճնշումներից։
Նշվում է, որ Բայմուրադովան վարում էր բաց ինստագրամյան էջ, որտեղ ստանում էր սպառնալիքներ թե՛ ռուսերեն, թե՛ չեչեներեն։ Նրան մեղադրում էին «ավանդույթները խախտելու» մեջ՝ հիշեցնելով նախկինում սպանված կանանց ճակատագրերը։
Իրավապաշտպան Լիդիա Միխալչենկոն կայքի հետ զրույցում նշել է, որ Այշատը, ամենայն հավանականությամբ, խեղդամահ է արվել, իսկ սպանությունը ցուցադրական բնույթ է կրել՝ որպես նախազգուշացում այն կանանց, որոնք փորձում են փախչել Հյուսիսային Կովկասից։ Նրա խոսքով՝ հանցագործները, հնարավոր է, վերադարձել են Ռուսաստան։
Միխալչենկոն ընդգծել է, որ նման իրավիճակներում գտնվող աղջիկները պետք է խստորեն պահպանեն տեղեկատվական անվտանգության կանոնները՝ փակ պահեն սոցիալական ցանցերի հաշիվները և սահմանափակեն շփումները։
Հոկտեմբերի 23-ին հաղորդվել էր 13-ամյա Հասմիկ Ասլանյանի անհետ կորելու մասին։
Նա հայտնաբերվել է և ներկայացվել Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հանգամանքները պարզվում են։
ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը պատրաստ է իր երեխաների մկրտությունը վստահել կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանին։
«Ես էստեղից հայտարարում եմ, որ տեր Արամի կողքին եմ, ես խոստանում եմ, որ երբ էս ամեն ինչը ավարտվի ու սրբապիղծները դուրս շպրտվեն եկեղեցուց՝ ես իմ երեխաներին տանելու եմ ու խնդրելու եմ, որ Տեր Արամը կնքի»,-հայտարարեց նա։
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իր տիկնոջ հետ այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կալվածոց տեսուչ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը։
«Այսօր պատիվ ունեցա Երուսաղեմի հայ պատրիարքի անունից Ս. Հարության տաճարում դիմավորելու ԱՄՆ փոխնախագահ տիար Ջեյ Դի Վենսին և տիկնոջը ու հայկական բաժնում ներկայացնելու Հայ եկեղեցու և Երուսաղեմի հայոց պատրիարքության մասին հակիրճ տեղեկություն»,- գրել է նա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում պաշտոնական այցով գնտվում է Բրյուսելում:
Բրյուսելում Անտոնիու Կոշտայի հետ լրագրողների հարցերին պատասխանելիս Զելենսկին հայտարարել է, որ նույնիսկ պատժամիջոցները նախկինում անհնար էին թվում, բայց որոշում կկայացվի նաև «Տոմահավկ»-երի վերաբերյալ:
«Ոչ մի տարածքային զիջում», - հայտարարել է Զելենսկին Բրյուսելում:
Նշենք, որ շրջանառվում է Դոնբասը Ռուսաստանին զիջելու հարցը, ինչը պիտի քննարկվեր նաև վերջերս չեղարկված Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ:
«Հրադադարը հնարավոր է, բայց անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա», - հավելել է Զելենսկին Sky News-ի լրագրողի հարցին պատասխանելիս։
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Սարգիս Մ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մոտ 100 մետր առաջ ընթանալով հայտնվել ձորում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Քիչ նշանակում է ավելի լա՞վ։ Էմիլի Ռատակովսկու համար, անշուշտ, այդպես է։
34-ամյա մոդելը և դերասանուհին Beyond Noise ամսագրի նոր շապիկի աստղն է, որը հայտնվել է սև-սպիտակ բաց ֆոտոսեսիայում, որտեղ գլխավոր դերը ոչ թե հագուստն է, այլ... Gucci գոտին։

Շապիկին Ռատակովսկին նստած է աթոռակի վրա, փաթաթված մորթյա վերարկուով իր մերկ մաշկի վրա և հազիվ է ծածկում իրեն։ Այնուամենայնիվ, համարի ներսում պատկերները ավելի համարձակ են։ Լուսանկարներից մեկում Էմիլին կեցվածք է ընդունել միայն կաշվե ձեռնոցներով, սև ներքնազգեստով և Gucci-ի ֆիրմային ձիապոչ գոտիով, որի արժեքը 2450 դոլար է։ Աքսեսուարը, որը պատկերում է խորհրդանշական ձիու պոչը, նրա գոտկատեղի շուրջ միակ հագուստն է։

Մնացած լուսանկարները ոչ պակաս բաց են. թափանցիկ բոդիները առանց տաբատի, կաշվե կրծկալները՝ գոտիներով, և ցանցե վերնաշապիկները ընդգծում են բարձր նորաձևության ոճով լուսանկարահանման զգայականությունը։

Լուսանկարիչ Լարիսա Հոֆմանը կարողացել է հավասարակշռություն գտնել գայթակղության և նորաձևության արվեստի գեղագիտության միջև։
Էմիլին իր Instagram-ի էջում հրապարակել է ևս մեկ լուսանկար, որտեղ նա նստած է մերկ, ծնկները կրծքին մոտ, պրոֆիլում, ցուցադրելով վստահություն և ներքին ուժ։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ում գործարկվել է նոր «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ»։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Նոր համակարգը հնարավորություն է տալիս գործատուներին ստեղծել և էլեկտրոնային եղանակով ստորագրել աշխատանքային պայմանագրեր, աշխատանքի ընդունման ու պայմանագրի լուծման հրամաններ և համաձայնագրեր։ Համակարգում բոլոր փաստաթղթերը կարող են ձևավորվել երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Միաժամանակ, աշխատողները համակարգ կարող են մուտք գործել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ի միջոցով՝ իրենց հետ կնքված փաստաթղթերը դիտելու և ստորագրելու համար։
2026թ․ հունվարի 1-ից ՀՀ–ում ուժի մեջ կմտնի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքը, և ծառայության ժամկետը նախկին 24-ի փոխարեն կդառնա 18 ամիս։
Որոշ փորձագետներ կարծում են, որ սա ՔՊ–ի կողմից արված նախընտրական քայլ է։
