Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին` Մխիթար Մարգարյանը քիչ առաջ հիվանդանոցում մահացավ: Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ երեկ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Մխիթար Մարգարյանը: Ըստ կայքի, վերջինս փորձել էր ինքնասպան լինել՝ ինքն իր վրա կրակելով ատրճանակից: Ըստ որոշ տեղեկությունների, ատրճանակը եղել է Արցախի նախագահներից մեկի պարգևատրումը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներկայացնում ենք քաղաքագետ Աղվան Պողոսյանի վերլուծական հոդվածը՝ «Փաստի» համար:
Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսին, ինչը քաղաքական ուժերին մոտ վեց ամիս ժամանակ է տալիս նախապատրաստական աշխատանքներն առավել ակտիվացնելու համար:
Մինչ հայաստանյան քաղաքական դաշտը մտնում է նախընտրական փուլ, իշխանություններն սկսել են քաղաքական ճնշումների նոր փուլ՝ ձերբակալելով գործարար Սամվել Կարապետյանին, իրականացնելով հակաեկեղեցական արշավներ և հարուցելով քրեական գործեր ընդդիմադիր տարբեր գործիչների դեմ, ինչի վառ օրինակ է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ ստեղծվում է տպավորություն, որ իշխանությունները երկիրը տանում են դեպի անկայունություն, ինչն էլ սպառնում է ներքին և արտաքին անվտանգությանը:
2026 թվականի ընտրություններում Հայաստանի առջև ծառացած հնարավոր մարտահրավերները գնահատելու համար կարելի է ուշադրություն դարձնել այն պետությունների փորձին, որոնք նույնպես հանդիսանում են Արևմուտքի և Արևելքի միջև աշխարհաքաղաքական պայքարի թիրախ: Հայաստանը Եվրոպական միության «Արևել յան գործընկերության» ծրագրի անդամ է Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին: Այս բոլոր երկրները տարբեր աստիճանի ներգրավված են երկկողմանի հակամարտությունների մեջ: Առավել արդիական օրինակներից է Մոլդովան, որտեղ ընդդիմությունը բախվել է Մայա Սանդուի գլխավորած իշխող կուսակցությանը: Վերլուծելով Մոլդովայի ընտրությունները՝ փորձագետները հաճախ օգտագործում են «քաղաքական տեխնոլոգիա» հասկացությունը՝ զուգահեռներ անցկացնելով սփյուռքի վրա հիմնված այն մարտավարության հետ, որը կիրառվել է նաև Լեհաստանում։ Ինչո՞ւ է այս երկիրն այդքան հետաքրքիր Արևմուտքին։ Պատճառը պարզ է՝ այն սահմանակից է Ուկրաինային և կարող է դառնալ զենքի մատակարարման կարևոր լոգիստիկ կենտրոն: Մեկնաբանելով Մոլդովայի ընտրությունների արդյունքները՝ Բելառուսի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսեյ Բել յաևը նշել է, որ ընտրությունները բացահայտեցին խոր տարբերություններ «Մոլդովան երկրի ներսում» և «Մոլդովան սփյուռքում» հասկացությունների միջև: Սփյուռքի զգալի հատվածը, որը բնակվում է Եվրոպայում և ունի երկքաղաքացիություն, ապահովեց եվրոպամետ ուժերի հաղթանակը: Քննադատության է ենթարկվել նաև Ռուսաստանում և Արևմուտքում ընտրատեղամասերի անհամաչափ բաշխումը, որը սահմանափակում էր Ռուսաստանում գտնվող մոլդովացիների քվեարկելու հնարավորությունը:
Սակայն այս ամենը բարենպաստ չի անդրադառնում մոլդովացիների վրա։ Ստորև՝ Մոլդովայի ընտրությունների արդյունքների հնարավոր բացասական հետևանքները:
Տնտեսական անկում. Մոլդովան համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը, որտեղ բնակչության զգալի մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, չնայած այն հանգամանքին, որ երկրում ռազմական գործողություններ չեն իրականացվում: Դա հիմնականում պայմանավորված է իր արտադրանքի՝ հատկապես ռուսական շուկաների կորստով:
Ռումինականացում և ինքնիշխանության կորուստ. Ռումինիայի քաղաքացի Մայա Սանդուն աջակցում է միութենական տրամադրություններին, ինչը կարող է հանգեցնել Մոլդովայի աստիճանական ռումինականացմանը և ինքնիշխանության կորստի սպառնալիքին:
Մոլդովան դիտվում է որպես հակառուսական աշխարհաքաղաքական նախագծի մի մաս, որտեղ նրան վերապահված է «արևմտյան շահերը Ռուսաստանի Դաշնության դեմ առաջ մղելու հենահարթակի» դերը՝ հատկապես Մերձդնեստրի հարցում: Արևմուտքը կարող է հպարտանալ «Արևել յան գործընկերության» ծրագրում իր ձեռքբերումներով: Ուկրաինայի փորձը խոսուն է: Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները դարձան Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման դրսևորումներից մեկը, որտեղ Մոլդովան ծառայում է որպես աշխարհաքաղաքական շահերի իրականացման դաշտ:
Արևմտյան ազդեցության գերակայություն. Բազմաթիվ փաստեր և հայտարարություններ են վկայում Մոլդովայի քաղաքական գործընթացների վրա Արևմուտքի զգալի, եթե ոչ գերիշխող ազդեցության մասին: Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի խոսքերով. ներկայում Ռուսաստանը չունի այդ ազդեցությանը հակազդելու համարժեք լծակներ: Ավելին, ընդդիմության համախմբվելու անկարողությունը և նրա պասիվությունը վկայում են լավ մշակված քաղաքական մեխանիզմներին դիմակայելու դժվարության մասին: Նման քաղաքականության գինը մոլդովացիների համար մնում է հարցական։
Մոլդովայի խորհրդարանական վերջին ընտրություններն անցկացվեցին արտաքին ուժեղ ազդեցության ներքո, որը, ըստ որոշ փորձագետների և քաղաքական գործիչների, գերազանցապես արևմտյան էր: Սա կարող է վկայել «Արևել յան գործընկերության» ծրագրի արդյունավետության մասին, որի դրամաշնորհներն ու սոցիալական նախագծերը դանդաղ, բայց հետևողականորեն մասնակից երկրների հասարակություններում սերմանում են պառակտումներ և անհամաձայնություններ իրենց մերձավոր և խոշոր գործընկերների հետ:
Վերադառնալով Հայաստանում սպասվող ընտրություններին՝ կցանկանայի նշել, որ պետությունը կարող է բախվել լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են հասարակության պառակտումը և տնտեսական ճգնաժամը՝ եվրոպացի առաջնորդների կողմից իրենց «ամուր ընտանիքում» ընդունվելու անվերջանալի խոստումների ներքո։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի` իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխին, ամեն դեպքում, սեւ ամպեր են կուտակվում: Բանն այն է, որ ՔՊ-ական մի «կորիզ» որոշել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի եւ պրոռեկտորի առնչությամբ չարաշահումների թեման քննարկել ՔՊ-ում ու ամեն բան անել՝ ապացուցելու, որ առանց Անդրեասյանի գիտության նրա մտերիմ ընկերուհի Սրբուհի Գեւորգյանը որեւէ քայլի չէր գնա:
Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ակաները Նիկոլ Փաշինյանին փորձում են հասկացնել, որ Անդրեասյանը, լինելով բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը, սարսափելի քայլեր է արել` դեմ գնալով Փաշինյանի հորդորին, այն է՝ կաշառքը, չարաշահումները բացառել գերատեսչություններում:
Առաջիկայում ՔՊ-ում բարձրաձայնվելու է Ժաննա Անդրեասյանի հարցը, ու բարձրաստիճան ՔՊ-ականներն արդեն իրենց ներսում նոր նախարար են գտել, որի մասին կներկայացնենք առաջիկայում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում, հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։
Հիվանդանոց տեղափոխված Մարգարյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: ՆԳՆ-ից հայտնեցին՝ նախնական տեղեկություններով՝ անձը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով ինքն իրեն:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել և կա վիրավոր։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրմանն ուղղված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Քննարկմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ինչպես նաև IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à.r.l. ֆրանսիական կոնսորցիումի կողմից հիմնադրված «ՀայՓաս» ՓԲԸ աշխատանքային խումբը՝ գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի գլխավորությամբ։
Նախարար Արփինե Սարգսյանը հաստատել է նույնականացման քարտի վերջնական տեսքը՝ ներառյալ ֆոնային գեղարվեստական լուծումները, անվտանգային բաղադրիչները և տվյալների դաշտերը։ Ողջ աշխատանքը կատարվել է համապատասխան ICAO ստանդարտով։
«ՊիկսԱրտ» ընկերության մասնագետները, որոնք խորհրդատվություն են տրամադրում անձնագրերի ձևավորման գործընթացում, ներկայացրել են վիզաների էջերի վիզուալների տարբեր կոնցեպտուալ մոտեցումներ։
«ՀայՓասի» գործընկերները ներկայացրել են ինչպես ընթացիկ, այնպես էլ արդեն իսկ արված աշխատանքները, մասնավորապես.
քննարկվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գլխամասային գրասենյակի շինարարական աշխատանքների ընթացքը․ նույն շենքում տեղակայվելու է նաև մասնավոր գործընկերոջ աշխատակազմը, տվյալների կենտրոնը, իրականացվելու է անհատականացման և տպագրական աշխատանք,
անդրադարձ է կատարվել տարածքային գրասենյակների աշխարհագրական ցանցին և արդիականացման ծրագրերին։ Ըստ նախատեսված ծրագրի՝ Երևանում քաղաքացիների համար մատչելի և բանուկ հատվածներում հիմնված երկու ընդարձակ գրասենյակները հագեցած կլինեն մոդեռն տեխնիկայով՝ կենսական տվյալների հավաքագրման «բոլորը մեկում» ինքնասպասարկման սարքերով, կահավորված սպասասրահներով և միջազգային ստանդարտի գրասենյակային այլ պայմաններով,
ևս 21-22 գրասենյակներ կբացվեն մարզերում՝ նույնանման կահավորանքով և վերազինմամբ։ Ներկայացված լուծումները կներդրվեն նաև ՄՔԾ գրասենյակներում,
ներկայացվել են փաստաթղթերի անվտանգային և տեխնոլոգիական լուծումները,
ընդգծվել է ոլորտը կարգավորող իրավական դաշտում համապատասխան փոփոխությունների իրականացման հրատապությունը։
Իրականացվող միջոցառումները միտված են կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից, անվտանգ և քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցմանը։
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ում չի աջակցել Կիևի հակառուսական հայտարարությանը։ Փաստաթղթի տեքստի համաձայն՝ միացող պետությունները աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում և պահանջում են ռուսական զորքերի անհապաղ դուրսբերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարությանը միացել է 45 երկիր, այդ թվում՝ Ավստրալիան, Վրաստանը, Կանադան, Նոր Զելանդիան, ինչպես նաև մի քանի եվրոպական պետություն՝ Գերմանիան, Ֆրանսիան, Սլովակիան։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է այցելել Իրաք։ Ինչպես տեղեկանում է քրդական Rudaw պարբերականից, այս մասին նա ասել է Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ես իսկապես պլանավորում եմ այս տարի այցելել Իրաք», – նշել է նա։
Մակրոնը վերահաստատել է իր աջակցությունն Իրաքի ինքնիշխանությանը և անդրադարձել Իրաքում նոյեմբերին կայանալիք օրենսդիր մարմինների ընտրություններին։
«Ես երբեք չեմ միջամտի երկրի ընտրություններին, բայց ես մեծ համակրանք ունեմ Իրաքի նկատմամբ և կարծում եմ, որ վարչապետը հիանալի օրակարգ է ներկայացրել իր երկրի համար», – ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Փարիզն «Իրաքի ինքնիշխանության մեծ կողմնակից է»։
«Եվ ես կարծում եմ, որ ամբողջ տարածաշրջանում անկայունության այս պահին Իրաքի կայունացումը, Իրաքի ինքնիշխանության լիակատար հարգանքն ամբողջ տարածաշրջանի կայունության շատ կարևոր հենասյուն է», – նշել է նա։
Նախագահ Մակրոնը նաև խոսել է Սիրիայում վերջին զարգացումների մասին՝ քրդերի գլխավորությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) և Դամասկոսի միջև մարտին ստորագրված կարևորագույն համաձայնագիրը որակելով որպես «շատ կարևոր քայլ դեպի առաջընթաց»։
Իրաքը խորհրդարանական ընտրություններ կանցկացնի նոյեմբերի 11-ին։
2021 թվականին Իրաքի և Ֆրանսիայի կառավարությունները համատեղ կազմակերպել են Բաղդադի առաջին համաժողովը՝ տարածաշրջանային համագործակցությունը քննարկելու նպատակով միավորելով Մերձավոր Արևելքի պետությունների ղեկավարներին։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համարում է, որ կատարել է Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունները։ Կազմակերպության տելեգրամյան ալիքում ունեցած ելույթի ընթացքում այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հազեմ Քասեմը:
«ՀԱՄԱՍ-ը կատարել է առաջին փուլն ավարտելու համար բոլոր պայմանները, ազատ է արձակել պատանդներին և փոխանցել է մահացածներից մի քանիսի մարմինները։ Ներկայում աշխատում ենք մնացած դիերը վերադարձնելու ուղղությամբ», – նշել է նա։
Քասեմը հավելել է, որ համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումը սկսելու համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ բանակցություններ անցկացնել միջնորդների հետ, քանի որ համաձայնագրի երկրորդ փուլն ուղղակիորեն առնչվում է խնդիրների, որոնք մանրամասն քննարկման կարիք ունեն:
Հոկտեմբերի 6-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ վերսկսել էին Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման անուղղակի բանակցությունները: Հոկտեմբերի 9-ին հակամարտող կողմերը ստորագրել էին խաղաղության ծրագրի առաջին փուլի իրականացման համաձայնագիրը, որը ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Գազայում հրադադար հաստատելու համաձայնագիրը ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 10-ին:
Հոկտեմբերի 13-ի առավոտյան ՀԱՄԱՍ-ը և նրա դաշնակիցներն ազատ էին արձակել իսրայելցի 20 պատանդների և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցների միջոցով իսրայելական կողմին էին փոխանցել չորս սպանվածների դիեր: Իսրայելի իշխանությունները դժգոհել էին, որ վերադարձվել է 28 աճյուններից միայն չորսը:
Վերջին 11 օրերի ընթացքում Իսրայելին փոխանցվել են ընդհանուր առմամբ 14 սպանվածների մարմիններ, որոնցից դատաբժշկական փորձագետներին հաջողվել է նույնականացնել միայն 13-ը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսին:
«Հաջողությամբ իրականացվել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» բյուջետային աջակցության ծրագիրը։ Ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված հիմնական կատարողական ցուցանիշները վերաբերում էին՝ դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունների ու վերջիններիս շրջանակներում հաղորդակցության ծրագրերի իրականացման հարցում էական առաջընթացի ապահովմանը, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը, ներառյալ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի արդյունավետ գործունեության ապահովմանը, դատախազների և քննիչների բարեվարքության ստուգումների իրականացմանը, պատիժը պայմանականորեն չկիրառելու գործիքակազմի ընդլայնմանը»,-ասված է արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Դաունինգ սթրիթ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և «Կամեցողների կոալիցիայի» մյուս առաջնորդների հետ հանդիպման համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սթարմերը գրկախառնությամբ ողջունել է Զելենսկուն, երկու ղեկավարները մի քանի խոսք են փոխանակել և լուսանկարվել, որից հետո մտել են վարչապետի նստավայր։
Սթարմերին և Զելենսկուն այնուհետև կմիանան Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Հանդիպմանն առցանց ձևաչափով կմիանա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Այս հանդիպման ավարտից հետո տեղի կունենա «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը, որին առցանց ձևաչափով կմիանան ևս 20 ղեկավարներ։
Մինչև Լոնդոն գալը Զելենսկուն Վինձորի ամրոցում ընդունել է Չարլզ 3-րդ թագավորը։