Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384.50 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.61 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.69 դրամ:
Ռուբիոն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը քիչ ժամանակ ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար2 րոպեի ընթերցումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ն ընդամենը մի քանի օր ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար։
Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
«Իսրայելցիները սկսել են այնտեղ (Գազա) գործողություններ իրականացնել: Այսպիսով՝ մենք կարծում ենք, որ շատ կարճ ժամանակահատված ունենք, որի ընթացքում կարող է համաձայնագիր կնքվել։ Մենք այլևս չունենք ամիսներ, հավանաբար, ունենք օրեր և, միգուցե, մի քանի շաբաթ», – նշել է Ռուբիոն Իսրայելից Կատար մեկնելուց առաջ։
Նա ընդգծել է, որ Կատարը մնում է միակ պետությունը, որը կարող է միջնորդել Գազայում հրադադարի հասնելու հարցում՝ չնայած նախորդ շաբաթ Դոհայում Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ուղղված հարվածին։«Ակնհայտ է, որ նրանք (ՀԱՄԱՍ) պետք է որոշեն՝ արդյոք ցանկանում են դա անել նախորդ շաբաթ տեղի ունեցածից հետո, թե ոչ։ Բայց մենք ցանկանում ենք, որ նրանք իմանան, որ եթե աշխարհում կա մի երկիր, որը կարող է օգնել վերջ դնել դրան բանակցությունների միջոցով, դա Կատարն է», – ընդգծել է Ռուբիոն։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում չէր բացառել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ ուղղված հարվածներն այլ երկրներում: ՀԱՄԱՍ-ին Դոհայում թիրախավորելու վերաբերյալ Նեթանյահուն նշել էր, որ «Իսրայելը շարունակում է հստակեցնել Կատարին հասցված հարվածի վերջնական արդյունքները»։
ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չպետք է վիզաներ տրամադրի այն մարդկանց, ովքեր տոնում են քաղաքական սպանությունները, իսկ եթե այդպիսի անձինք արդեն գտնվում են երկրում, նրանց վիզաները պետք է անվավեր ճանաչվեն։ Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք չպետք է վիզաներ տրամադրենք մարդկանց, ովքեր գալիս են Միացյալ Նահանգներ և զբաղվում այնպիսի բաներով, ինչպիսիք են սպանությունները և, առավել ևս, դրանցով ուրախացողները։ Իսկ եթե նրանք արդեն այստեղ են, մենք պետք է չեղարկենք նրանց վիզաները»,- նշել է Ռուբիոն։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը չպետք է ընդունի այն անձանց, ովքեր պատրաստվում են իրենց բացասական և քայքայիչ վարքագծով վտանգ ներկայացնել երկրի համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները միջազգային ջրերում ոչնչացրել են վենեսուելական նավ, որը, նրա խոսքով, թմրանյութեր էր տեղափոխում։
Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
Թրամփը հայտարարել է, որ «թմրանյութեր տեղափոխող կարտելներին» հասցված հարվածի հետևանքով սպանվել է 3 մարդ։ «Հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Վենեսուելայից այս հաստատված թմրաահաբեկիչները գտնվում էին միջազգային ջրերում՝ դեպի ԱՄՆ տեղափոխելով անօրինական թմրանյութեր (ամերիկացիներին թունավորող մահացու զենք):
Թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող չափազանց վայրագ այս կարտելները սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և ԱՄՆ կենսական շահերի համար: Հարվածի արդյունքում սպանվել է 3 տղամարդ ահաբեկիչ:
Այս հարվածի ժամանակ ԱՄՆ զինված ուժերի ոչ մի անդամ չի տուժել», – գրել է ԱՄՆ նախագահը:Նա զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհետապնդի ցանկացածին, ով թմրանյութեր կտեղափոխի Միացյալ Նահանգներ։
Այնուհետև Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի գրանցված ապացույցներ և փաստեր, որ տվյալ նավը պատկանում էր թմրաահաբեկչական խմբերի։
Թրամփի հայտարարությունից առաջ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ Կարակասը կպաշտպանի իրեն ԱՄՆ-ի «ագրեսիայի» դեմ։ BBC-ի փոխանցմամբ՝ Մադուրոն նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անվանել է «մահվան և պատերազմի տիրակալ»։ Վենեսուելայի նախագահը հայտարարել է նաև, որ կառավարությունը «լիովին կիրագործի ինքնապաշտպանվելու իր իրավունքը»։
Երկու երկրի միջև լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Կարիբյան ծովի հարավում ռազմանավեր տեղակայեց՝ դա պատճառաբանելով թմրանյութերի դեմ պայքարի գործողություններով։ Օրեր առաջ Վենեսուելայի մոտ ԱՄՆ-ն հարված է հասցրել ևս մեկ նավի՝ սպանելով 11 մարդու։ Ըստ Վաշինգտոնի՝ նավը թմրանյութեր էր տեղափոխում։
Եվրամիությունն ի հեճուկս Թրամփի պահանջների, մտադիր չէ բարձրացնել Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը։ Դրա մասին գրում է Le Monde-ը։
«Դա չի նշանակում, որ մենք չպետք է միջոցներ ձեռնարկենք, բայց առայժմ ոչ մի չափազանց մաքսատուրք»,- պարբերականի հետ զրույցում հայտարարել է եվրոպացի դիվանագետը։
Ըստ աղբյուրի՝ Թրամփն իր պահանջներով տպավորություն է ստեղծում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա, բայց եվրոպացիները՝ ոչ։
Եվրոպացի պաշտոնյան պարզաբանել է, որ ԵՄ-ի նպատակը Ռուսաստանի տնտեսության դեմ խիստ պատժամիջոցներն են, որոնք ուղղված են Մոսկվայի հետ ուղղակի կամ անուղղակի առևտրին, և ոչ թե «մեր սեփական տնտեսության հետագա թուլացմանը», հաղորդում է BBC-ն։
Մեկ այլ աղբյուր հավելել է, որ Թրամփը հասկանում է, որ «չի կարող Չինաստանի դեմ միայնակ պայքարել և մեզ հետ միասնական ճակատի կարիք ունի»։
Բրյուսելը միաժամանակ մտադիր չէ Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանել, քանի որ դա չի բխի ԵՄ շահերից, Le Monde-ին ասել է եվրոպացի պաշտոնյան։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Reuters-ին և Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը լրացուցիչ մաքսատուրքեր չի սահմանի Չինաստանի նկատմամբ՝ Պեկինին ռուսական նավթ գնելուց կանխելու համար, եթե եվրոպական երկրները խիստ մաքսատուրքեր չսահմանեն Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ։
«Ակնկալում ենք, որ եվրոպացիները հիմա կանեն իրենց մասը, և մենք առանց եվրոպացիների առաջ չենք շարժվի»,- ասել է նա։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ «մեծածավալ պատժամիջոցներ» կկիրառի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունները դադարեցնեն ռուսական նավթ գնելը և Չինաստանի նկատմամբ 50-100% մաքսատուրքեր սահմանեն։
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանները «Galeria Frame» վաճառասրահից (Մադրիդ, Իսպանիա) ձեռք են բերել բացառիկ հնատիպ «Երկրային դրախտի քարտեզը»: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների բաժինը։
Նշվում է, որ Սբ Էջմիածնի գանձերի համալրումը տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օրհնությամբ և Ռոզա Հովհաննիսյանի բարերարությամբ։
«Երկրային դրախտի քարտեզը»
«Քարտեզը (հեղինակ՝ Հայր Անտուան Օգյուստան Կալմե, փորագրանկարիչ՝ Պիտեր Ստարկման) տպագրվել է 1729 թ., որպես ներդիր մաս է կազմել «DICTIONARIUM HISTORICUM, CRITICUM, CHRONOLOGICUM, GEOGRAPHICUM, ET LITERALE SACRAE SCRIPTURAE, Cum figuris Antiquitates Judaicas repraesentatibus» երկհատոր աշխատության»,– ասված է հաղորդագրության մեջ: Քարտեզը ներառում է նաև Հայաստանի տարածքն ու անվանումը։
Էջմիածնից հայտնում են, որ քարտեզը նորոգումից հետո կներառվի թանգարանային մշտական ցուցադրության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հաջորդ շաբաթ Նյու Յորքում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Պետքարտուղարի խոսքով՝ նման շփումը հնարավոր կլինի ուկրաինական պատվիրակության ԱՄՆ այցի և միջազգային օրակարգի քննարկումների շրջանակներում։
Ռուբիոն նշել է, որ նման հանդիպումը թույլ կտա կողմերին անմիջականորեն փոխանակվել դիրքորոշումներով հիմնական հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Վաշինգտոնի և Կիևի փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանի մասնակցությամբ աշխատակցի ամուսնուն առևանգելու և նրան ծեծի ենթարկելու ենթադրյալ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը): Կատարվում է նախաքննություն», -Tert.am-ին հայտնել են ՔԿ-ից:
Շերոն Սթոունը կրկին ապացուցել է, որ մնում է սեքսուալության իսկական խորհրդանիշ։ Mugler նորաձևության տան նոր գովազդային արշավի համար 67-ամյա դերասանուհին նկարահանվել է սադրիչ կերպարներում։
«Հիմնական բնազդ» ֆիլմի աստղը հայտնվել է սև ամբողջական կերպարով և կեցվածք է ընդունել միայն ներքնազգեստով՝ տղամարդու հետ։ Նա պառկել է նրա ոտքերի մոտ՝ ոտքերը բացած, իսկ Շերոնը՝ երկար ձեռնոցներով, ձեռքերը դրել է նրա ազդրերին։
Mugler-ի նոր վերամշակված արխիվային հավաքածուն ոգեշնչված է 90-ականների թրիլերների մթնոլորտով և ապրանքանիշի արխիվային ցուցադրություններով։
Սթոունը ցուցադրում է պաշտամունքային ուրվագծեր, այդ թվում՝ 1998/1999 թվականների աշուն-ձմեռ հավաքածուի կոստյում՝ գծավոր բաճկոն և ճեղքով կիսաշրջազգեստ։
Mugler-ը առաջին անգամ այդքան մեծ մասշտաբով վերադառնում է Manfred Thierry Mugler-ի ժառանգությանը՝ վերանայելով իր պաշտամունքային կերպարներից 24-ը։ Նորաձևության տունը նշել է. «Իր սեռական էներգիայի միջոցով Սթոունը ցուցադրում է Մագլեր կնոջ բազմակողմանիությունը»։
Հիշենք, որ 1992 թվականին դերասանուհին քայլել է Մագլերների ցուցադրության ժամանակ։ Եվ հիմա, տասնամյակներ անց, նա կրկին ուշադրության կենտրոնում է և ապացուցում է, որ տարիքը նշանակություն չունի գայթակղության իսկական խորհրդանիշի համար։
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույց է ունեցել Քաթարին հարվածելուց մեկ ժամ առաջ, հայտնում է Axios-ը։
Հաղորդվում է, որ Իսրայելի վարչապետի զանգը տեղի է ունեցել Վաշինգտոնի ժամանակով առավոտյան 8:00-ին, իսկ Դոհայում պայթյունները որոտացել են 8:51-ին:
Հիշեցնենք՝ հարվածի հետևանքով զոհվել են ՀԱՄԱՍ-ի հինգ անդամներ և անվտանգության ծառայության մեկ աշխատակից: Կազմակերպության ղեկավարները, իսրայելական հետախուզության տվյալներով, հասցրել են լքել շենքը մինչև պայթյունները: