ArmNews
Սեպտեմբերի 19, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները՝ էականորեն շեղվելով իր իսկ ներկայացրած և խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին՝ հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։

Այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման բոլոր մակարդակներում: Այդ քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել ազգային անվտանգության, պետական ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական և ազգային կյանքի բոլոր ոլորտներում, լրջագույն խնդիրներ առաջացնելով Հայաստանի Հանրապետության համար՝ վտանգի տակ դնելով նաև երկրի ապագան:

1. Ազգային անվտանգություն.
ռազմավարության ձախողում և կապիտուլացիա

 

Ազգային անվտանգության համակարգը հիմնովին խարխլվել է՝ ի ցույց դնելով գործող իշխանության անպատասխանատվությունը, անկարողությունը, կեղծավորությունն ու հրաժարումը ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված նպատակներից, արժեքներից, կանոններից, ինչը հանգեցրել է ծանրագույն հետևանքների ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Արցախի անվտանգության ապահովման, ռազմական սպառնալիքների զսպման և չեզոքացման գործում.

• Արցախի կորուստը։

Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախյան հակամարտության՝ տասնամյակների բանակցային գործընթացի ձեռքբերումների ոչնչացում, արդյունքների զրոյացում և սեփական զրոյական կետից մեկնարկած բանակցային գործընթացի ձախողում, արկածախնդրության հետևանքով սանձազերծված պատերազմ, Արցախի Հանրապետության ճանաչում Ադրբեջանի կազմում, իր բնօրրանում էթնիկ զտման ենթարկված, Արցախից բռնի տեղահանված արցախայության խնդիրների նկատմամբ ՀՀ կառավարության անտարբեր վերաբերմունք և անգործություն:

Այս ամենը ՀՀ կառավարության ղեկավարի կողմից իրականացված ձախողված ռազմական և դիվանագիտական քաղաքականության ուղղակի հետևանքն է:

• Ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրը:

ՀՀ կառավարությունը չի ցուցաբերել անհրաժեշտ վճռականություն և պետական մտածողություն՝ հայ ռազմագերիներին, ինչպես նաև պատանդի կարգավիճակում Բաքվի բանտերում անմարդկային պայմաններում, մարդու հիմնարար իրավունքների խախտումներով, շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերությունից վերադարձնելու հարցում։ Ավելին՝ կառավարությունը ցուցաբերել և ցուցաբերում է հանցավոր անգործություն այս հարցում: Սա անուղղակի մեղսակցություն է Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումներին։

• ՀՀ տարածքային ամբողջականության խաթարում:

ՀՀ տարածքային ամբողջականությունը հայտնվել է լրջագույն սպառնալիքի տակ՝ Հայաստանի սահմանների նկատմամբ պարբերաբար ոտնձգությունների և ադրբեջանական զինված ուժերի շարունակական ներխուժումների հետևանքով։

2021 թվականից սկսած՝ թշնամական ուժերը բազմիցս խախտել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, գրավել տարածքներ ՀՀ սահմանամերձ շրջաններում, և դա կատարվել է ՀՀ կառավարության բացահայտ անգործության ու անփութության պայմաններում։

Կառավարությունը ոչ միայն չի ապահովել երկրի ինքնիշխան տարածքի պաշտպանությունը, այլև պաշտոնական մակարդակով հրաժարվել է տարածքային վերահսկողությունը վերականգնելու հանձնառությունից, ինչը փաստացի լեգիտիմացնում է օկուպացիան։

Ավելին՝ բազմիցս արված հայտարարությունները, որ ՀՀ տարածքում օտար զինված ուժերի ներկայությունը «վիճարկելի սահմանների խնդիր» է, կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի գոյությունը:

Սա պետական ինքնիշխանության թուլացման և տարածքային ամբողջականության խաթարման անհերքելի վկայություն է։

• Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի տապալումը

Ըստ կառավարության ծրագրի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը կոչված է ծառայել Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը և պետք է լիներ կառավարության առաջնահերթությունների շարքում: Այս տարիներին կառավարության իրականացրած քաղաքականությունը տրամագծորեն հակառակ է իր ծրագրին: Կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն չի դիտարկում որպես առաջնահերթություն, այլ ամբողջությամբ հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։

2. Արտաքին քաղաքականություն՝ արկածախնդրություն և զիջում

Գործող կառավարության վարած արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանի միջազգային հեղինակությունը զգալիորեն վնասվել է, միջազգային ասպարեզում երկրի դիրքերը էապես թուլացել են։

• Միակողմանի զիջումներ:

Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ մղվող՝ միակողմանի զիջումների վրա հիմնված դիվանագիտությունը, որը քողարկվում է «խաղաղության դարաշրջանի» և «խաղաղության խաչմերուկի» կեղծ հռետորաբանությամբ, իրականում աղերս չունի կայուն, երաշխավորված, երկարաժամկետ, արժանապատիվ խաղաղության հաստատման հետ: Այս քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանին հերթական պահանջների առաջադրմանը և պարունակում է նոր ագրեսիայի վտանգ:

Հայաստանը կորցրել է իր երբեմնի ամուր դիրքերը բանակցային գործընթացում, իսկ միջազգային դերակատարները հայկական շահերը սկսել են ընկալել որպես երկրորդական՝ խուսափելով Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություններին հստակ արձագանքելուց:

• Դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացում և մեկուսացում:
Հայաստանի հարաբերությունները, ՀՀ գործող իշխանությունների անհեռատես քաղաքականության հետևանքով, վատթարացել են ավանդական ռազմավարական դաշնակիցների և գործընկերների հետ՝ առանց բավարար և կենսունակ այլընտրանքային անվտանգության համակարգերի ձևավորման։ Անկայուն տարածաշրջանում Հայաստանը հայտնվել է խոցելի և մեկուսացված վիճակում:

3. Նահանջ ժողովրդավարությունից և մարդու իրավունքների համատարած խախտումներ

Կառավարությունը համակարգված կերպով և անթաքույց քանդում է ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում.

• Քաղաքական բանտարկյալների առկայություն։

Արդարադատության գրոտեսկային ընկալումներով գործող իշխանությունները դատական համակարգը հարմարեցրել են իրենց քաղաքական հակառակորդներին՝ քաղաքացիական ակտիվիստներին, քաղաքական գործիչներին, իշխանությանը ակտիվ քննադատողներին և այլախոհներին հետապնդելու, թիրախավորելու, անհիմն ազատազրկելու համար:

Ակնհայտորեն մերժվում է այլակարծությունը: Խաթարված է ժողովրդավարական ինստիտուտների անկախությունն ու արդյունավետությունը, ինչը հանգեցրել է իրավական պետության սկզբունքի աղճատմանը, հիմնարար ազատությունների սահմանափակմանն ու քաղաքական հետապնդումների աճին: Քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումների առկայությունը, ինչպես նաև քաղաքական բանտարկյալների վերաբերյալ փաստացի վիճակագրությունը, վկայում են օրենքի ընտրովի կիրառման և արդարադատության գործառույթի քաղաքականացման մասին։ Այս երևույթները բացահայտ հակասում են Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ ազատության, արդար դատաքննության և իրավահավասարության սկզբունքներին, և ակնհայտորեն վկայում են Հայաստանի՝ ժողովրդավարությունից նահանջի ու ավտորիտարիզմի մասին:

• Հիմնարար ազատությունների սահմանափակում։

Հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խոսքի, հավաքների և մամուլի ազատության վրա իշխանության կողմից համակարգված հարձակում է տեղի ունենում, որն արտահայտվում է լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքների, բռնության և քաղաքական դրդապատճառներով դատական հայցերի միջոցով: Այն ուղեկցվում է այդ ազատությունների սահմանափակումը խրախուսող պետական հռետորաբանությամբ:

Հրահանգավորված կերպով քաղաքացիական խաղաղ հավաքների անօրինական սահմանափակումներ են տեղի ունենում ՝ հաճախ կիրառելով անհամաչափ ուժ և բռնաճնշումներ:

Սա կաշկանդում է հանրային դիսկուրսը և հակասում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և ՄԱԿ-ի համապատասխան հռչակագրերին։

4. Ծաղկող կոռուպցիա և հովանավորչություն

Կոռուպցիան ոչ միայն չի վերացվել, այլ նույնիսկ չի էլ նվազել. այն վերաբաշխվել է «հեղափոխական» էլիտայի ներկայացուցիչների միջև:

Կոռուպցիայի դեմ կառավարության պայքարը իմիտացիա է, որի ներքո կոռուպցիան դարձել է համակարգային, համատարած և անպատիժ: Թափանցիկության խոստումների ներքո, գործող վարչակազմը ստեղծել է աննախադեպ կոռուպցիայի միջավայր, որտեղ շահութաբեր պետական պայմանագրերը և արտոնությունները տրամադրվում են օլիգարխների և հավատարիմների շրջանակին: Նախկինում հռչակված հակակոռուպցիոն հանձնառությունները՝ հիմնված թափանցիկության, օրենքի գերակայության և ինստիտուցիոնալ վերահսկողության վրա, փաստացի վերածվել են ձևականության, իսկ իրական կյանքում Հայաստանը առերեսվում է կոռուպցիայի և հովանավորչության նոր որակի՝ կենտրոնացված, անպատիժ և քողարկված համակարգի հետ։

Այս հանգամանքները խոչընդոտում են ՀՀ կառավարման համակարգի զարգացմանը, խաթարում տնտեսության ազատ մրցակցային հիմքերը և լրջագույն սպառնալիք են Հայաստանի պետականության ինստիտուցիոնալ կայունության համար։

• Հաշվետվողականության բացակայություն։

Բարձրաստիճան պաշտոնյաները գործում են անպատժելիորեն, մինչդեռ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները օրենքները զենք են դարձել քաղաքական հակառակորդների դեմ, այլ ոչ թե օգտագործվում են կաշառակերության դեմ իրական պայքարի համար։

Ստեղծված իրավիճակը վկայում է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների թերի կիրառման, այլ նաև այն մասին, որ պետական վերահսկողության մարմինները դարձել են քաղաքական ազդեցության գործիք՝ զուրկ ինստիտուցիոնալ անկախությունից։

• Կադրային քաղաքականությունը վերից վար հիմնված է ոչ թե արժանիքների, այլ ծառայամտության վրա, ինչն առավել բարոյազրկում և կազմաքանդում է պետական կառավարման համակարգը։ Սա խաթարել է պետական կառույցների արդյունավետությունը, նվազեցրել քաղաքացիների վստահությունը պետական ծառայության նկատմամբ և խորացրել պետական համակարգի բարոյալքվածությունը։

5. Տնտեսության անկում և սոցիալական հուսահատություն

Երկրի սոցիալ-տնտեսական կառուցվածքը ձևախեղվել է.

• ՀՀ-ում սոցիալ-տնտեսական իրավիճակը վերջին տարիներին բնութագրվում է կառավարման անարդյունավետությամբ, տնտեսական ռազմավարության բացակայությամբ և սոցիալական անհավասարության խորացմամբ։
Տնտեսությանն ու սոցիալական համակարգին ուղղված պետական քաղաքականությունը չի ապահովում կայունություն, ներառական աճ կամ բնակչության կենսամակարդակի էական բարելավում, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում առաջացել են խորքային կառուցվածքային խնդիրներ։

Տնտեսությունը կաթվածահար է անապահովության, զանգվածային արտագաղթի և ներդրողների վստահության փլուզման պատճառով: Կառավարությունը չունի տնտեսական կայունացման կամ աճի համար որևէ հետևողական ծրագիր և հստակ ռազմավարություն, ինչը հանգեցնում է աղքատության և գործազրկության փաստացի աճի։

Չնայած մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին՝ տնտեսական իրականությունն այլ է և բնութագրվում է բնակչության մեծ մասի գնողունակության շարունակական անկմամբ, գործազրկության և աղքատության խորացմամբ,ինչպես նաև արտագաղթի բարձր տեմպերով, որոնք պայմանավորված են աշխատանքի, սոցիալական պաշտպանության և ապագայի հեռանկարի բացակայությամբ։

• Մարդասիրական ճգնաժամ։

Պետությունը՝ ի դեմս գործող կառավարության, լրջորեն ձախողել է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 140,000 մեր հայրենակիցների սոցիալական պաշտպանվածությանը, հումանիտար աջակցմանը և երկարաժամկետ ինտեգրման քաղաքականությանը միտված ծրագրերը։ Չկան ամբողջական ռազմավարական մոտեցումներ և տեղային համակարգված ծրագրեր, որոնք կապահովեն նրանց կենսապահովման նվազագույն պայմանները, աշխատանքի և կրթության հասանելիությունը, բժշկական և սոցիալական ծառայությունները։ Այս իրավիճակը ոչ միայն խորացնում է փախստականների մարդկային ողբերգությունը, այլև ցույց է տալիս պետության անպատրաստ լինելը ազգային ճգնաժամերին համարժեք արձագանքելու առումով։

Բոլոր ուղղություններով այս համապարփակ ձախողումը պատահական չէ: Այն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, որոշումների և անձնական վարքագծի ուղղակի արդյունքն է:

Նրա հանցավոր սխալները հանգեցրին Արցախի կորստին: Նրա անփույթ դիվանագիտությունը անտեսում է մեր ռազմագերիների առկայությանը: Նրա ավտորիտար հակումները բերեցին իր այլախոհների բանտարկությանը: Նրա վարչակազմը խթանեց կոռուպցիայի նոր մակարդակ: Նրա տնտեսական անարդյունավետ կառավարումը լրջագույն տնտեսական խնդիրների առջև է կանգնեցրել Հայաստանի Հանրապետությանը։

Հետևաբար, մենք հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը։ Նրա շարունակական պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։
Կառավարության աղետալի գործունեությունը պետական կառավարման բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, տնտեսություն և սոցիալական ապահովություն, ցույց է տալիս նրա հիմնարար անգործունակությունը և տեսլականի բացակայությունը։ Այս ձախողումների ազդեցությունը վտանգում է հայկական պետականության ապագան։

Ուստի, մենք հայտարարում ենք, որ այս պահին ազգային արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումը Ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործըթնացն է, որը ենթադրում է հետևյալ քայլերի հերթականությունը.

1. Վարչապետին անվստահություն հայտնելու գաղափարի շուրջ պատգամավորների կոնսոլիդացիա։

2. Ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում, որի գերակայությունները պետք է լինեն՝

• կայունացնել ազգային անվտանգության իրավիճակը,

• վերականգնել օրենքի գերակայությունը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և երաշխավորել ժողովրդավարական ազատությունները,

• վերականգնել հանրային համերաշխության մթնոլորտը,

• կազմակերպել ազատ, արդար և մրցակցային խորհրդարանական ընտրություններ,

• կասեցնել Հայաստանի միջազգային հեղինակության անկումը,

• զերծ պահել երկիրը տնտեսական ցնցումներից,

• միջազգային հարթակներում առաջ մղել ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը։

Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։

Փոփոխությունների ժամանակը հիմա է՝ նախքան վերահաս և հնարավոր է՝ կործանարար նոր աղետները:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն

Հայաստանը «Միսս Տիեզերք 2025» մրցույթում կներկայացնի ամերիկաբնակ մոդել, գեղեցկության մրցույթների մասնակից ու դափնեկիր Փեգի Գարաբեկյանը։ 30-ամյա մոդելի համար Հայաստանը միջազգային այս հարթակում ներկայացնելը արդեն մեծ հաղթանակ է: Այս մասին նա պատմեց NEWS.am STYLE-ի հետ զրույցում, ինչպես նաև կիսվեց մրցույթի նախապատրաստական փուլի և մեծամասշտաբ բեմում իր հաղորդագրության մասին։ 

««Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթին մասնակցելը միշտ հեռավոր երազանք էր թվում, գրեթե անհասանելի, քանի որ գիտեի, թե որքան դժվար է դառնալ «Միսս Տիեզերք» համակարգում տիտղոսակիր։ Եվ հետո, այս տարի, Աստված ինչ-որ բան վառեց իմ մեջ։ Ես զգացի Նրա ներկայությունը, որն ինձ առաջնորդում էր, ասում էր, որ սա իմ ժամանակն է։ Ես լրացրի հայտը, պրոդյուսերական թիմն ընդունեց ինձ որպես պատվիրակ, և սկսվեց իմ ճանապարհը դեպի թագը»,-պատմում է Փեգին։  

Մոդելի մրցույթային ճանապարհորդությունը սկսվել է 2015 թվականին, երբ նա ներկայացրեց Հայաստանը «Միսս Ասիա ԱՄՆ» մրցույթում։ «Հիմա, ուղիղ մեկ տասնամյակ անց, ես կրկին պատրաստ եմ կրել Հայաստանի անունը, բայց այս անգամ որպես «Միսս Տիեզերք Արմենիա 2025»։ Այնքան ակնհայտ է, որ Աստված ինձ տանում էր հենց այս պահին։ Անհնարին երազանքը հնարավոր դարձավ Նրա շնորհիվ, և ես հասա իմ ամենամեծ մրցույթային կարիերայի նպատակին՝ դառնալ «Միսս Տիեզերք Արմենիա»»,-հավելում է նա։ 

«Միսս Տիեզերք Հայաստան» կազմակերպությունը անցկացնում է քասթինգներ և ունի ֆրանշիզներ ամբողջ աշխարհում՝ Հայաստանից մինչև Ասիա և Միացյալ Նահանգներ, պատմում է Փեգին։ «Իմ մրցույթը տեղի ունեցավ Կալիֆոռնիայում՝ պատվիրակների և արտադրական թիմի հետ փակ շոուի ժամանակ, ինչը փորձը դարձրեց շատ անձնական և յուրահատուկ։ Անկեղծ ասած, անկախ նրանից՝ կստանայի թագը, թե ոչ, գիտեի, որ արդեն հաղթել եմ։ «Միսս Տիեզերք Արմենիա»-ի համար մրցելը երազանք էր, որի համար տարիներ շարունակ աշխատել եմ, և պարզապես այդ փուլին հասնելը նշանակում էր, որ ես իրականացրել էի այդ երազանքը։ Արդյունքը պարզապես լրացրեց այդ հաղթանակը»։ 

Փեգիի հաջորդ քայլը Թաիլանդում «Միսս Տիեզերք» մրցույթին նախապատրաստվելն է, որը, մեր պատվիրակի խոսքով, «աներևակայելի, բազմակողմանի ճանապարհորդություն է, որը պահանջում է անսասան կարգապահություն և նվիրվածություն»։ Դրան զուգահեռ, Փեգին կենտրոնանում է այն ​​կազմակերպությունների վրա, որոնք պայքարում են երիտասարդ աղջիկների և կանանց համար իրական փոփոխությունների շուրջ՝ նրանց համար, ովքեր զրկված են իրենց ամենահիմնական մարդկային իրավունքներից։ «Խոսքն այն կանանց մասին է, որոնց լռեցնում են՝ զրկում են խոսելու, ազատ մտածելու, կրթություն ստանալու, աշխատելու և պարզապես արժանապատվորեն ապրելու իրավունքից։ Շատ հաճախ նրանք տառապում են լռության մեջ, և մեր պարտականությունն է լինել այն ձայնը, որը նրանց թույլ չեն տալիս ունենալ։ Ես ուշադրություն եմ հրավիրում այնպիսի կազմակերպությունների վրա, ինչպիսին է «Նադիայի նախաձեռնությունը», որոնք քաջաբար պայքարում են այս ազատությունները վերականգնելու համար, և ես հանձնառու եմ օգտագործել իմ հարթակը՝ լույս սփռելու նրանց պայքարի վրա և մղելու կայուն փոփոխությունների»։ 

Անդրադառնալով իր մյուս ուղերձին՝ Փեգին հավելում է,-«Իմ ուղերձը Քրիստոսի հանդեպ լիակատար հավատքն է։ Երբ դուք ձեր երազանքները, ձեր վախերը, ձեր մարտահրավերները, ձեր հաղթանակները՝ ձեր ամբողջ էությունը, դնում եք Աստծո ձեռքերում, դուք սկսում եք տեսնել, թե որքան հրաշալի կերպով է Նա գործում։ Նա ամեն ինչ կարգի է բերում կատարյալ ժամանակին, և դուք հասկանում եք, թե ինչու են իրերը տեղի ունենում այնպես, ինչպես տեղի են ունենում։ Ես ականատես եմ եղել Աստծո ողջ զորությանն ու իմաստությանը իմ սեփական ճանապարհորդության ընթացքում, և իմ կյանքը Նրա ներկայության վկայությունն է։ Իմ ուղերձն է լռեցնել աշխարհի աղմուկը, և ձեր սիրտը, միտքը, հոգին ամբողջությամբ վստահել Նրան, քանի որ երբ ձեր հավատքը դրված է միայն Քրիստոսի վրա, Նա կգործի անհավանական հրաշքներ»։ 

Հայաստանի այս տարվա ներկայացուցիչը վստահ է՝ մրցութային փորձառությունը նրան կօգնի ևս մեկ հարթակում հաջողելու գործում․ «Ինչպես տուն կառուցելը, առաջին քայլը ամուր հիմք դնելն է, և դա պահանջում է ժամանակ, էներգիա և համառություն։ Վերջին տասնամյակի ընթացքում յուրաքանչյուր մրցույթ, յուրաքանչյուր մարտահրավեր և յուրաքանչյուր դաս այդ հիմքի վրա դրված ևս մեկ աղյուս է եղել։ Միասին դրանք կառուցել են անսասան հիմք, որը պատրաստել է ինձ հենց այս պահի համար։ Աղյուս առ աղյուս ես դարձել եմ այն ​​կինը և մրցակիցը, որն այսօր կամ։ Եվ չնայած ես ջանք եմ թափել, գիտեմ, որ, վերջիվերջո, Աստծո ամենակարող ձեռքն էր, որը առաջնորդում էր յուրաքանչյուր քայլս և ուղղորդում ինձ «Միսս Տիեզերք» մրցույթի բեմում մրցելուն»։ 

«Միսս Տիեզերք 2025» մրցույթը կկայանա նոյեմբերի 25-ին՝ Թաիլանդում:

Սյունե Առաքելյան

98-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգի նախապատրաստական ​​աշխատանքները արդեն իսկ լիարժեք ընթացքի մեջ են։ Աշխարհի տարբեր երկրներ իրենց հայտերը ներկայացնում են օգոստոսի կեսերից, իսկ սեպտեմբերի կեսերին մրցակցությունը հատկապես լարված է դարձել։ 

Deadline-ի՝ սեպտեմբերի 15-ի դրության տվյալներով՝ 48 ֆիլմ արդեն մասնակցում է մրցույթին, իսկ հոկտեմբերի 1-ի ներկայացման վերջնաժամկետին սպասվում է 80-90 ֆիլմ։ Համեմատության համար նշենք, որ 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցել է 86 երկիր, որոնցից 15-ը ընդգրկվել են կարճ ցուցակում, իսկ հինգը՝ առաջադրվել։ Անցյալ տարի հաղթել է Վալտեր Սալեսի «Ես դեռ այստեղ եմ» բրազիլական ֆիլմը՝ գերազանցելով ֆավորիտ Էմիլիա Պերեսին։ 

Մասնակցության չափանիշները մնում են խիստ. ֆիլմը պետք է նկարահանված լինի Միացյալ Նահանգներից դուրս, երկխոսության առնվազն 51%-ը պետք է լինի անգլերենից բացի այլ լեզվով, և ֆիլմը պետք է ցուցադրվի ներկայացված երկրում առնվազն յոթ օր անընդմեջ՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 30-ը։ 

Հայաստանը ներկայացրել է Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը։

Ֆիլմը դիտողին ընկղմում է հայկական կինոյի աշխարհ՝ ռեժիսորի մանկության անձնական հիշողությունների միջոցով, որը մեծացել է Վիգեն Ստեփանյանի՝ ամենահարգված հայ դերասաններից և թատերական ռեժիսորներից մեկի ընտանիքում։ 

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2025 թվականի Բեռլինալեում՝ Ֆորումի շրջանակներում։

Հայաստանը միջազգային մրցավազքի մշտական ​​մասնակից է 2001 թվականից և մեկ անգամ առաջադրվել է 2023 թվականին՝ «Ամերիկացի» ֆիլմի համար։

15 ֆիլմերից բաղկացած կարճ ցուցակը կհայտարարվի 2025 թվականի դեկտեմբերի 16-ին, իսկ պաշտոնական անվանակարգերը՝ 2026 թվականի հունվարի 22-ին։

Իրանը Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ համատեղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր խորհրդաժողովի 69-րդ նստաշրջանում ներկայացրել է բանաձևի նախագիծ միջուկային օբյեկտների վրա հարձակումների արգելման մասիմ։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի  ամբողջականությունը պաշտպանելու համար Իրանը Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ  ներկայացրել է բանաձևի նախագիծ «ԱԷՄԳ-ի Համապարփակ երաշխիքների համաձայնագրում ընդգրկված միջուկային օբյեկտների և ենթակառուցվածքների վրա հարձակումների բոլոր ձևերի և հարձակումների սպառնալիքների արգելման մասին», – գրել է Բաղային X սոցիալական ցանցի իր էջում:

Գրառմանը նա կցել է համապատասխան բանաձևի նախագիծը, ըստ որի բոլոր երկրներն ունեն «խաղաղ նպատակներով միջուկային էներգիա մշակելու անքակտելի իրավունք» և «իրավունք ունեն արդյունավետ երաշխիքներ ունենալ ցանկացած հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեմ»։

Այս տարի լոլիկ աճեցնողներից Կառավարությունը մտահոգություններ էր ստացել՝ բերքն առատ է, իրացման տեղ չունեն։

Հնարավոր խնդիրները լուծելու համար գործադիրը մշակել ու արդեն գործարկել է պետական աջակցության նոր ծրագիր։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հրատապ նախազգուշացում է հղել Գազայի բնակիչներին:

«Իսրայելական բանակը սկսել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները, և քաղաքը հայտարարվել է վտանգավոր գոտի: Բնակիչներին կոչ է արվում տարհանվել հարավ՝ ափամերձ ճանապարհով, որն արդեն օգտագործել է բնակչության 40%-ը», - գրել է Ավիչայ Էդրայը:

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի Հանրապետության և Ազատության հրապարակներում կանցկացնի ԶՈՒ զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ և պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) և Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի մոտից) դեպի Հանրապետության հրապարակ, ելքը՝ Աբովյան փ. – Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն այլևս հարվածներ չի հասցնի Կատարի տարածքին անցյալ շաբաթ Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը թիրախավորելուց հետո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։«Նա հարվածներ չի հասցնի Կատարին», – ասել է նախագահն ի պատասխան այն հարցի՝ արդյոք կան երաշխիքներ, որ Իսրայելն այլևս չի գրոհի Կատարի տարածքում գտնվող թիրախների վրա։

Միևնույն ժամանակ Թրամփը հիշեցրել է, որ Կատարը Միացյալ Նահանգների դաշնակիցն է։ Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Դոհային՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։

Հարձակման հետևանքով սպանվել էր պաղեստինյան շարժման 5 անդամ և Կատարի անվտանգության ուժերի 1 անդամ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չէր բացառել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ հարվածներն այլ երկրների տարածքում։

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի Հանրապետության և Ազատության հրապարակներում կանցկացնի ԶՈՒ զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ և պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

 

Միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) և Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի մոտից) դեպի Հանրապետության հրապարակ, ելքը՝ Աբովյան փ. - Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն:

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի Հանրապետության և Ազատության հրապարակներում կանցկացնի ԶՈՒ զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ և պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) և Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի մոտից) դեպի Հանրապետության հրապարակ, ելքը՝ Աբովյան փ. - Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն:

Ֆոտո

Սահմանվել են լցավորման կայանների անվտանգային նոր կանոնները

Էր Ռիադը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ և փնտրում է նոր անվտանգության գործընկերներ. WSJ

Արցախի ժողովուրդը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և վերականգնման համար, հանուն արժանապատիվ կյանքի և գոյության. Արցախի ԱԺ

Հայաստանի մի շարք շրջաններում հնարավոր է թափվեն ամսական նորմայի չափ տեղումներ. Լևոն Ազիզյան

ԱՄՆ-ն կրկին վետո է դրել Գազայում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին

Արցախի Հանրապետության ԱԺ-ի որոշումով սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

Ճապոնական հայտնի ռեստորանը որոշել է մասնաճյուղ բացել Լուսնի վրա

Առողջապահության նախարարը հիվանդանոցում քարոզչություն է արել. «Ժողովուրդ»

Կիանու Ռիվզը գաղտնի ամուսնացել է

Իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող հինգ քաղաքների

Ադրբեջանի հետ սահմանազատումը կշարունակվի Սյունիքո՞ւմ. ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

25 տարվա ընդմիջումից հետո սիրիացի բարձրաստիճան պաշտոնյան այցելել է ԱՄՆ

«Թրամփի սմարթֆոնների» արտադրողը սկսել է վերանորոգված iPhone-ների վաճառքը