ArmNews
Նոյեմբերի 04, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

2025թ․ հոկտեմբերի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից ահազանգ է ստացվել Վայոց ձորի մարզի Հերմոն բնակավայրի վարչական տարածքում ցանկապատում արգելափակված արջի քոթոթի վերաբերյալ։

Տեսչական մարմնի աշխատակիցները մեկնել են նշված վայր, որտեղ մետաղական ինքնաշեն լարանի մեջ արգելափակված հայտնաբերել են մոտ 2 տարեկան արջի քոթոթ։ Տարածքի տեղազննման արդյունքում հայտնաբերվել են նաև 3 մետաղական ինքնաշեն լարան, որոնք առգրավվել են։

Քոթոթի վնասվածքները բուժելու և հետագայում նրան վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ վայրի կենդանին տեղափոխվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Այսօր՝ ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 134 կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, հհաղորդում է Shamshyan.com–ը։ 

Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են 4-ը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մեկն էլ՝ «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնութան բժիշկների հեթապահ խմբերը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով «Toyota»-ն հայնվել է ճանապարհի բաժանարար գոտում՝ կանաչ գազոնում, իսկ «Opel»-ը բախվել է բետոնե պատնեշին:   

Հիշեցնենք, որ օրեր առաջ էր, որ այս հատվածում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Հանրապետությունում հայտնի բժիշկն ու բժշկուհին մահացել էին:

Ուկրաինայի պաշտպանության ուժերը ոչնչացրել են երեք «Օրեշնիկներից» մեկը ՌԴ տարածքում։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը, փոխանցել է УНИАН-ը։

«Մինչ այդ մենք ոչ մի անգամ դա չենք հնչեցրել։ Բայց մեք կարող ենք ասել, որ երեք «Օրեշնիկներից» մեկը հաջողությամբ վերացվել է նրանց Կապուստին Յար տարածքում ռազմական հետախուզության, արտաքին հետախուզության եւ ազգային անվտանգության ուժերի կողմից։ Դա շատ հաջող գործողություն էր, այդ պահին դրա մասին չի ազդարարվել։ Այս մասին զեկուցվել է միայն Ուկրաինայի նախագահին, ինչպես նաեւ այդ մասին իմացել են մի քանի այլ երկրների նախագահներ։ Դա եղել է այն պահին, երբ «Օրեշնիկ» անվանումը ոչ ոք լայն հասարակությունում չէր օգտագործում։ Եվ ռուսաստանցիներն այդ ժամանակ դրանով առանձնապես չէին էլ սպառնում։ Եթե չեմ սխալվում, դա նախանցած ամռանն էր»,- ասել է Մալյուկը։ 

Միեւնույն ժամանակ, Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն նախատեսում է «Օրեշնիկ» տեղակայել Բելառուսի տարածքում։ Նրա խոսքով՝ արժե, որ դրան ուշադրություն դարձնեն արեւմտյան գործընկերները։

«Մենք հասկանում ենք․ դրանց գործողության մոտավոր շառավիղը 5 500 կիլոմետր է։ Եվ կա 700 կիլոմետր մեռյալ գոտի։ Այսինքն՝ եվրոպացիները, հատկապես արեւելյան Եվրոպան պետք է դրան ուշադրություն դարձնեն։ Ինչպես եւ բոլորը։ Պետք է ուշադրություն դարձնել այդ ռիսկերին»,- բացատրել է նա։

Մալայզիայում 138 կիլոգրամանոց տղամարդը պատահաբար ճզմել է իր ընկերուհու երեքամյա դստերը, հաղորդում է Mothership-ը։

Դեպքը տեղի է ունեցել 33-ամյա մալայզիացի Ահմադ Աշրաֆի տանը։ Նշվում է, որ 138 կիլոգրամանոց տղամարդը խնամում էր երեխային, մինչ նրա ընկերուհին՝ երեքամյա աղջկա մայրը, հիվանդ էր։ Մթության մեջ մտնելով երեխայի սենյակ՝ նրան կաթ տալու համար, տղամարդը չի նկատել հատակին պառկած երեխային և ոտքը դրել է նրա կրծքին։ Արդյունքում ստացած վնասվածքը երեխայի մոտ հիպերվենտիլյացիա է առաջացրել։

Աշրաֆը միայն լույսը միացնելիս է հասկացել, թե ինչ է պատահել։ Նա անմիջապես փորձել է առաջին բուժօգնություն ցուցաբերել և անձամբ տարել է նրան հիվանդանոց, բայց չի կարողացել փրկել աղջկա կյանքը։ Նույն օրը նա կամավոր հանձնվել է ոստիկանությանը և ձերբակալվել։

Հոկտեմբերի 30-ի դատական ​​նիստում նշվել է, որ մեղադրյալը, որի հասակը 180 սմ-ից ավելի է, միջադեպից հետո նկատելիորեն նիհարել է։ Դատավճիռ կայացնելիս դատավորը հաշվի է առել մի շարք մեղմացնող հանգամանքներ՝ Աշրաֆի ակտիվ համագործակցությունը քննության հետ, նրա մտադրության կամ ագրեսիվ դրդապատճառների բացակայությունը և նրա անկեղծ զղջումը։ Դատարանը նաև հաշվի է առել, որ մեղադրյալը ներողություն է խնդրել երեխայի մորից և խորապես վշտացած է եղել միջադեպից։

Այս գործոնների հիման վրա Ահմադ Աշրաֆը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը չի ներգրավվի պատերազմական գործողությունների մեջ, եթե դրա վրա հարձակում չլինի։ Ինչպես փոխանցում է ԲելՏԱ-ն, Լուկաշենկոյի խոսքով՝ «պատերազմի մեջ չմտնելը և երկրի խաղաղությունը պահպանելը հենց նախագահի ու իշխանության հիմնական պարտականությունն է»։ 

«Մենք չենք ուզում պատերազմել և չենք էլ մտնի այդ պատերազմի մեջ, եթե մեր վրա չհարձակվեն։ Սա իմ խոստումն է ձեզ», — ընդգծել է Բելառուսի ղեկավարը։ Նա հավելել է, որ այսօր աշխարհում ավելի քան 50 զինված հակամարտություն է ընթանում, և Մինսկը չի ցանկանում դառնալ հերթականի մասնակիցը։

Լուկաշենկոն նշել է, որ այժմ Բելառուսի տնտեսությունը զարգանում է և պահպանում է իր արտադրական ներուժը՝ մեծ պահանջարկ ունենալով արտաքին շուկայում։ Ավելի վաղ Բելառուսը նաև հաստատել էր, որ սահմանափակել է սահմանային անցումները հարևան երկրի՝ Լիտվայի հետ։

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս «Ford» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենային: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Մելքոնյանն ու Վարդան Աբգարյանը: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Ալբերտ Վարդանյանի գլխավորությամբ: 
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորիկ Կարապետյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Ն. Կարապետյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունները: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ford»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողներն են: 

Նիդեռլանդներում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Անի Զալինյանը մանդատ ստացավ և դարձավ երկրի խորհրդարանում հայկական ծագում ունեցող առաջին ներկայացուցիչը։

Անի Զալինյանի թեկնածությունն առաջադրել էր ձախակողմյան կուսակցությունների՝ «Աշխատանքի կուսակցություն» և «Ձախ կանաչներ» («GroenLinks-PvdA») դաշինքը, նրա ընտրությունը նշանակալի քայլ է Նիդեռլանդների քաղաքականության մեջ ազգային բազմազանության և ներառականության ապահովման գործում։

Մինչև խորհրդարանում ընտրվելը իրավաբան Անի Զալինյանը Նիդեռլանդների արևմուտքում գտնվող Հեմսկերկ քաղաքում քաղխորհրդի պատգամավոր էր։ Այնտեղ նա պատասխանատու էր այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են բնակարանաշինությունը, տարածական պլանավորումը, կլիմայի փոփոխությանը հարմարվելը և շրջակա միջավայրի պաշտպանությունը։

Google-ի նախկին գործադիր տնօրեն և միլիարդատեր Էրիկ Շմիդտի 31-ամյա նախկին ընկերուհին՝ Միշել Ռիտերը, հինգ տարի վայելել է շքեղ կյանք՝ վարելով միլիարդատիրոջ Tesla-ն, ապրելով նրա Բել-Էյր առանձնատանը և գործնական հանդիպումներ անցկացնելով բիկինիով՝ այդ ամենին զուգահեռ տարեկան վաստակելով 1 միլիոն դոլար, գրում է NYP-ն։

Սակայն դա բավարար չէր։ Սիլիկոնյան հովտի ամենացանկալի  միլիարդատիրոջ հետ հինգ տարի հանդիպելուց հետո նա ցանկանում էր, որ վերջինը թողներ կնոջը իր համար։

Փոխարենը Շմիդտը դադարեցրեց նրանց 100 միլիոն դոլարանոց բիզնես գործընկերությունը, ինչը հանգեցրեց աղմկոտ դատական ​​​​հայցի, որից հետո բացահայտվեց նրա անսովոր անձնական կյանքը։

«Ես նրան շատ լավ եմ ճանաչում. նրան շատ ազատություն է պետք։ Նա բաց է ամեն ինչի համար։ Նրան բաց հարաբերություններ են պետք», - նշել է աղբյուրը։

Չնայած Շմիդտը պաշտոնապես ունի բաց ամուսնություն, աղբյուրները պնդում են, որ Ռիտերը սխալվել է՝ մտածելով, որ նա երբևէ կթողնի իր կնոջը՝ Վենդիին։ «Դա ֆինանսական խնդիր է։ Նա չի ուզում կիսել գումարը։ Նրանք ունեն ընտանիք և հիմնադրամ։ Կարծում եմ՝ նա չի ուզում կորցնել դա»,-նշել է ներքին աղբյուրը։

Շմիդտը կնոջն ու ընկերուհիներին առաջնահերթություն է տալիս՝ ելնելով միջոցառման կարևորությունից։ «Նա Վենդիին տանում է բարձր մակարդակի միջոցառումների։ Իսկ մասնավոր երեկույթների կամ «Օսկար»-ին՝ իր հետ տանում է ընկերուհուն»,-ասել է աղբյուրը։

«Արդյունաբերության մեջ Ռիտերը հայտնի է որպես «տեխնոլոգիական կին», Վենդին՝ որպես «բարեգործական կին»։ Ռիտերը կատարել է ամբողջ աշխատանքը, բայց նա չի ստացել իր գովասանքը»,-հավելել է ներքին աղբյուրը։

Ռիտերի հետ հանդիպելուց առաջ Շմիդտը հանդիպել է դիզայներ Շոշաննա Գրուսի, բարձրաստիճան Ուլլա Փարքերի և CNBC-ի նախկին թղթակից Քեյթ Բոների հետ, և բաժանումները միշտ չէ, որ հարթ են եղել նրա համար։

Ռիտերի հետ հարաբերությունները դուրս են եկել հանրային սահմանից. Շմիդտը 100 միլիոն դոլար է ներդրել իրենց համատեղ ստարտափում՝ Steel Perlot-ում, որը հետագայում դարձել է վիճաբանության առարկա։

Ռիտերը Շմիդտի հետ առաջին անգամ հանդիպել է 2020 թվականին, երբ նա սովորում էր Կոլումբիայի համալսարանում։ Նա ութ տարով փոքր է նրա դստեր՝ Սոֆիից։

Նրանք հրապարակայնորեն հայտնվել են Սեմ Ալտմանի՝ (OpenAI) ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ կազմակերպած միջոցառումներին և Հեմփթոնսում կազմակերպված երեկույթներին: 2021 թվականին նրանք միասին մասնակցեցին Ռիչարդ Բրենսոնի տիեզերական թռիչքին Նյու Մեքսիկոյում, որը անմիջապես գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը։ 

Նույն թվականին նրանք ստեղծեցին Steel Perlot-ը՝ գրասենյակներ բացելով Նյու Յորքում և Լոս Անջելեսում, նկարագրելով այն՝ որպես «արհեստական ​​բանականության և վերլուծական հոլդինգային ընկերություն», որը ներդրումներ է կատարում VR, AI, տիեզերքի և այլ տեխնոլոգիաների մեջ: Ընկերությունը ներդրումներ է կատարել Pyryon (AI), Keeta (վճարումներ) և Tristero (կրիպտո առևտուր) ստարտափներում։

Աշխատակիցները Ռիտերին նկարագրում են որպես «անկայուն, արագ տրամադրված, երբեմն հիպերակտիվ և ագրեսիվ»: Ըստ նրանց՝ Շմիդտը նվազագույն կերպով է ներգրավված եղել բիզնեսում և թույլ է տվել Ռիտերին այն ինքնուրույն ղեկավարել։

«Նա վարձել է 23-ամյա կրիպտո էնտուզիաստների և հանդիպումներ է անցկացրել բիկինիով»,-նշել է նախկին աշխատակիցը։

Steel Perlot-ի աշխատակիցները երբեմն ալկոհոլ էին խմում առավոտյան ժամը 11-ից՝ ստեղծելով մթնոլորտ, որը համեմատելի է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի հետ։

Նրանց բաժանումից հետո Ռիտերն անցյալ տարվա վերջին Շմիդտի դեմ ժամանակավոր արգելող որոշում է ներկայացրել, որը շուտով մերժվել է։ Նրա հայցում նշվում է, որ Շմիդտը թվային հսկողություն է իրականացրել և հոգեբանական բռնության է ենթարկել իրեն։

Ֆինանսական փաստաթղթերի համաձայն՝ 2021 թվականին հիմնադրվելուց մինչև 2024 թվականի փետրվարը Steel Perlot-ը 61 միլիոն դոլարի վնաս է կրել՝ 200,000 դոլարից պակաս եկամուտների պատճառով։

Ռիտերի փաստաբանը պնդում է, որ Շմիդտը և նրա շրջապատը փորձում են արատավորել նրա հեղինակությունը. «Սա զրպարտչական արշավ է. նրանք ցեխ են նետում և հույս ունեն, որ այն կպահպանվի։ Զավեշտալի է. Էրիկը վերահսկում էր բիզնեսում առկա յուրաքանչյուր որոշումը, իսկ հիմա փորձում է մեղադրել Միշելին»։ 

Գործի հաջորդ լսումը նշանակված է դեկտեմբերի 4-ին, սակայն հակամարտության մեղմացման որևէ նշան չի երևում։

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը քաղաքապետարանում աշխատել է, եթե չեմ սխալվում 2019 թվականին, երբ ես փոխքաղաքապետ եմ եղել, իրար հետ էլ ենք աշխատել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո, Կարեն Սարուխանյանի զոքանչը, ով աշխատում է Գյումրիի քաղաքապետարանում, վարդանղուկասյանակա՞ն էր, թե՞ ՔՊ-ական, որին ևս կալանավորել են։

«Եկեք չֆիքսենք որպես Կարեն Սարուխանյանի զոքանչ, իր անունը Վարդուհի է, եկեք ֆիքսենք տիկին Վարդուհի, որովհետև մինչև զոքանչ լինելը երկար տարիներ ինքը տիկին Վարդուհին էր։

Ի՞նչ կապ ունի՝ ում զոքանչն է, ում աներն է։ Ինքը 2019 թվականից աշխատել է քաղաքապետարանում, այդ պահին ներսում է եղել, ինչ-որ գործողություններ է արել, որի մեջ չեմ էլ խորացել, որովհետև նա նաև իմ գործընկերն է եղել ինքը։ Իրավապահ համակարգը կպարզի, կհասկանանք՝ ինչ է։ Այդտեղ նաև այլ կանայք կան, որոնց ցանկանում են շուտափույթ ազատում ու պարզաբանում, թե ինչ է տեղի ունեցել, որովհետև ամեն դեպքում կանայք են։ Ինձ համար շատ մեծ խնդիր է, երբ կանայք հայտնվում են նման իրավիճակում»։

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքը հայտարարել է, որ չի միջամտելու, որպեսզի ազատ արձակեն զոքանչին, քանի որ վստահում է իրավապահ համակարգին և նրա գործողություններին։

Հակակոռուպցիոն կոմիտեն ընթացք է տվել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հաղորդմանը, որն առնչվում է Էջմիածնի «Քիմիկների» զորամասում տեղի ունեցած առերևույթ հանցագործությանը, «Ազատությանը» հայտնել է կոմիտեի խոսնակը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ իրավապահները զորամասում գործողություն են իրականացրել ու կան բերման ենթարկվածներ: Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, մանրամասներ չի հայտնում: Պարզ չէ՝ ինչի մասին է հարուցված գործը, կա՞ն արդյոք ձերբակալվածներ:

Ֆոտո

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում ընդգրկված են ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին առնչվող հարցեր

ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին

Սըր Դեյվիդ Բեքհեմ. Ֆուտբոլի լեգենդը վերջապես ասպետի կոչում ստացավ թագավորից

Նոր խոշոր կողոպուտ՝ Փարիզում․ ինչ են կողոպտել գողերը հիմա

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արևմուտքը սկսել էր Ուկրաինայի բանակի պատրաստությունը Ռուսաստանի դեմ պատերազմին դեռ մինչև CВО-ի սկիզբը

Որ երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

Բելգիայում գողացել են միլիոնավոր բաժանորդների, այդ թվում՝ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսների տվյալները

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն

Իրաքը պահանջում է ամերիկյան զnրքերի դուրսբերումը մինչև 2026 թվականը

Սուդանում երկու օրվա ընթացքում 300 կին է սպանվել