ArmNews
Նոյեմբերի 04, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Գիտնականները մեկ ժամվա ընթացքում գրանցել են երկու հզոր M դասի արեգակնային բռնկումներ։ ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը տեղեկատվությունը հրապարակել է իր պաշտոնական կայքում։ 

Գրանցված M5.0 դասի բռնկումը տևել է 59 րոպե՝ ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, ետղի է ունեցել ևս մեկ բռնկում, որը տևել է 61 րոպե։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուելում մասնակցել և ելույթ է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսին: 

ԱԽ քարտուղարի ելույթի տեքստն ամբողջությամբ ստորև՝ 

«Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ այս հարգարժան լսարանի առջև, որը հավաքվել է քննարկելու Հարավային Կովկասում խաղաղության, բարեկեցության և փոխկապակցվածության ներկայիս հնարավորությունները, որոնց իրագործման համար «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է ճանապարհ հարթել: Նախ և առաջ ցանկանում եմ արտահայտել իմ շնորհակալությունը բոլոր ներկաներին, որոնց համար Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղության, կայունության և անվտանգության վերաբերյալ երկխոսությունը կարևոր է։ 

Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պարզապես ենթակառուցվածքային նախաձեռնություն չէ՝ այն տեսլական է տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս փոխկապակցվածության, փոխկախվածության և համագործակցության համար։ 

Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը բնութագրվել է հակամարտություններով, փակ սահմաններով և կորցրած հնարավորություններով։ Այսօր իրավիճակը սկսել է փոխվել։

2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագիրը։ Այս նշանակալի իրադարձությունը դրեց խաղաղության և բարեկեցության հիմքը Հարավային Կովկասում՝ նշանավորելով վճռական առաջընթաց դեպի տարածաշրջանի ապաշրջափակում։ 

Օգոստոսի 8-ից հետո Հայաստանը և Ադրբեջանը նպատակային ջանքեր են գործադրել՝ ամրապնդելու մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և խորացնելու երկխոսությունը։ Օրինակ՝ հոկտեմբերի 21-22-ը, առաջին անգամ, ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ մասնակցելու երկկողմ կլոր-սեղան քննարկման։ Սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետն այցելեց Բաքու՝ մասնակցելու Միջազգային անվտանգության ֆորումին։ Այսպիսի այցելությունները և փոխանակումները կնպաստեն փոխվստահության և փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 

Տարածաշրջանի ապաշրջափակումն է, որ հանդիսանում է մեր տարածաշրջանում խաղաղության ինստիտուցիոնալացման ջանքերի հիմնաքարը։ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պատկերացնում է մի տարածաշրջան, որը փոխկապակցված է ճանապարհների, երկաթուղիների, էներգետիկ փոխադրումների և թվային ցանցերի միջոցով։

Կցանկանայի ընդգծել, որ «Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին» (TRIPP) նաև հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչ՝ համաձայն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված «Խաղաղության խաչմերուկի կարողությունների զարգացման գործընկերության» փոխըմբռնման հուշագրի: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակը մարդկանց միավորելն է, ինչպես նաև առևտրի և նորարարության խթանումը։

Վաշինգտոնյան համաձայնագիրը բացեց նոր հնարավորությունների պատուհան՝ այդ նպատակը իրականություն դարձնելու համար։

Առևտրային ուղիների վրա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ազդեցությունն ավելի լավ պատկերացնելու համար «Ամբերդ» հայկական հետազոտական ինստիտուտը կատարել է մանրամասն ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, որ Եվրոպայի և Չինաստանի միջև նոր առևտրային ուղին՝ Հայաստանի տարածքով անցնելիս կարող է ներկայիս ուղիների համեմատ կրճատվել 5-ից 10 %-ով։

Կայունության դրական ազդեցություններն այսօր արդեն նկատելի են։ Հայաստանի տնտեսությունը, հատկապես դրա տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտները, ինչպես նաև զբոսաշրջությունը, արագորեն զարգանում են են՝ օգտվելով ավելի անվտանգ և կանխատեսելի միջավայրից։ Հայաստանը մեկնարկում է բացառիկ՝ 500 միլիոն դոլարի արհեստական բանականության ենթակառուցվածքների նախագիծ՝ NVIDIA և Firebird ընկերությունների հետ համագործակցությամբ, ինչն ավելի է ամրապնդում երկրի դիրքը որպես աշխարհի առաջատար բարձր արդյունավետության համակարգչային կենտրոններից մեկը։ 2025 թվականի մայիսից օգոստոս ամիսներին Հայաստանը գրանցեց նշանակալի զբոսաշրջային աճ։ Օրինակ՝ հունիսին Հայաստան ժամանեց ավելի քան 215.000 զբոսաշրջիկ, ինչը 19%-ով ավել էր 2024 թվականի համեմատ։ Մեր գնահատմամբ՝ այդ աճի պատճառը մարտի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունների ավարտի հայտարարությունն էր, և տարբեր երկրներում բնակվող մարդիկ արձագանքեցին այս հայտարարությանը։ Սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 10.5% աճ, ևս վկայում է օգոստոսի 8-ի հայտարարության հնարավոր ազդեցության մասին:

Սա վկայում է, որ խաղաղությունը խթանում է բիզնեսը, նորարարությունը և բարեկեցությունը։ 

Հայաստանը պատրաստ է շարունակել այս ուղին՝ պարտավորությամբ և թափանցիկությամբ։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես տրանսպորտային նախագիծ, այլ նաև որպես քաղաքական հայտարարություն՝ համաձայն որի երկխոսությունը գործում է, համագործակցությունը հնարավոր է, և որ տարածաշրջանային անվտանգությունը կարելի է կառուցել համատեղ բարեկեցության միջոցով։ Այնուամենայնիվ, այս գործընթացը պահանջում է բոլորի ներգրավվածությունը՝ մեր եվրոպական գործընկերների, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի գործընկերների, ինչպես նաև Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և ավելի լայն տարածաշրջանի հարևանների մասնակցությունը։

Խաղաղության գործընթացն ինստիտուցիոնալացնելուց բացի, Հայաստանի կառավարության մյուս առաջնահերթությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումն է։ Հայաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները՝ Թուրքիայի հետ սահմանների բացման համար: «Ամբերդ» ինստիտուտի հետազոտության համաձայն՝ բաց սահմանները կարող են բերել փոխադարձ օգուտներ ինչպես մեր ժողովուրդների, այնպես էլ տնտեսությունների համար՝ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալն ավելացնելով 200%-ով։ Օգտագործելով Թուրքիայի տարածքը՝ առևտրային ուղին Հայաստանի և Արևելյան Եվրոպա միջև կկարճատվի 10–25%-ով, իսկ Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի միջև՝ 5–15%-ով»։

Երբ նախագիծը քննարկվում էր Ազգային ժողովում, ես հստակ ասել եմ թե մեր գերատեսչության և թե կառավարության մոտեցումը, որ «Շողակաթը» պետք է շարունակի հեռարձակվել, մասնակցելով նոր մրցույթի հանրային մուլտիպլեքսում, ինչպես նաև ցանցային օպերատորներով հեռարձակվելու։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով նրան, որ օրենքում հատուկ փոփոխություն արվեց, որ «Շողակաթը» կորցնի մուլտիպլեքսով հեռարձակվելու հնարավորությունը։

«Նախագծի հեղինակների հետ մեր քննարկումները, մեզ մոտ նաև հստակ այդ տպավորություն են թողել, որ ոչ թե քննարկվում է հեռուստաալիքի հեռարձակման–չհեռարձակման, այլ ավելի շատ հեղինակները բարձրացնում էին պետական ֆինանսավորման հարցը։ Այսինքն պետք է սլոթը կրկին մրցույթի դրվի, և մենք այդ համոզմունքը ունենք, որ «Շողակաթը» մասնակցելու է մրցույթին, զբաղեցնելու այդ սլոթը և շարունակելու է հեռարձակվել թե հանրային մուլտիպլեքսի տարածքում, և թե ցանցային օպերատորների:

Ես ՀՀ կառավարության անունից կարող եմ հայտարարել, որ «Շողակաթի» հեռարձակման դադարեցման հարց չի եղել և ապրիորի, ի բնե չի կարող լինել մեր կառավարության գործունեության առանցքում նման բան՝ անկախ որևէ հեռուստաալիքի բովանդակությունից։

Կառավարությունը բարձր է գնահատում խոսքի ազատությունը և դրա ցցուն ապացույցն այն է, որ հանրային մուլտիպլեքսում ցպահս գործում են այնպիսի հեռուստաալիքներ, որոնք համաձայնեք անհամեմատ ավելի ծանր և անհամեմատ ավելի սաստիկ քննադատություններով են հանդես գալիս կառավարության, իշխող ուժի գործունեության հասցեին։ Նաև ցանցային օպերատորներով շարունակում են տասնյակ հեռուստաալիքներ լինել, որոնց բովանդակությունը կարող է բավականաչափ այսպես ոչ այնքան հաճելի լինել հնչել կառավարության համար։ Սակայն չի եղել և ես կարող եմ անել այդ պնդումը, որ չի էլ լինելու ապագայում որևէ քննարկում օրակարգային հարց այս կամ այն հեռուստաալիքից ազատվելու։ Այն արժեքային համակարգը, որին մենք հետևում ենք և կրում ենք, և այն սկզբունքները, որոնց մենք կառչած ենք, անգամ հնարավորություն չեն տալիս դիտարկելու, որ մեր կառավարման օրոք որևէ անգամ ընդդիմադիր ամենասաստիկ հեռուստաբովանդակությամբ հեռուստաալիքի փակելու հարց քննարկվի»,– հայտարարվեց նախարարը։

Մխիթար Հայրապետյանը նաև նկատեց, որ կառավարությունը միլիոնավոր դրամների հատկացում է նախատեսում 2026 թվականին, հանրօգու կոնտենտով ժամանակահատվածը եթերում ավելացնելու ուղղությամբ։

«Բոլոր այն ալիքները, որոնք պատրաստ կլինեն դիմել և ստանալ դրամաշնորհ հանրօգուտ կոնտենտի համար, դրանք կլինեն մանկական ֆիլմերի թարգմանություններ կամ հոգևոր մշակութային կամ կրթական կամ մարզական բնույթի հեռուստահաղորդումներ, ապա նոր ստեղծված հիմնադրամը կֆինանսավորի»,–ասաց ԲՏԱ նախարարը։

Պրոդյուսեր և դիջեյ Դիպլոն (Diplo) Smart Girl Dumb Questions պոդքաստում անսպասելի խոստովանություն է արել: Երաժիշտը պնդել, թե հանդիպել է և՛ Քեթի Փերիի, և՛ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։

«Հիմա Քեթի Փերին հանդիպում է Ջասթինի հետ: Կրակ է», - ասել է Դիպլոն։ Հաղորդավարուհին իր հերթին ասել է․ «Շատերն են հանդիպել Քեթիի հետ... ինչպես ․․․» և, հայտնի դիջեյը հաստատել է. «Այո, ես հանդիպել եմ»։

Հաղորդավարուհին պարզաբանել է, որ երաժիշտը կատակում է, բայց պահն արդեն վիրուսային էր դարձել: Երբ հարցազրուցավարը փորձել է պարզաբանել, որ նկատի ուներ Թրյուդոյին, Դիպլոն ասել է. «Ես նրա հետ էլ եմ հանդիպել: Տարօրինակ էր. ես քաղաքական գործիչների երկրպագու չեմ»։

Մեկնաբանություններում օգտատերերը շփոթված էին. «Նա իրոք հանդիպել է Թրյուդոյի հետ՞»,– գրել են նրանցից մեկը, որին պոդքաստի թիմը պատասխանել է. «Դա կատակ էր»։ 

Չնայած կանադացի քաղաքական գործչի հետ սիրավեպը ակնհայտորեն հորինվածք է, Քեթի Փերիի և Դիպլոյի միջև հարաբերությունների մասին լուրերը իսկապես շրջանառվում էին։ 2014 թվականին զույգին մի քանի անգամ միասին նկատել են Նյու Յորքում, իսկ 2015 թվականի «Met Gala»-ում նրանք նույնիսկ լուսանկարվել են Մադոննայի և դիզայներ Ջերեմի Սքոթի հետ։

Քեթի Փերին այժմ պաշտոնապես հանդիպում է Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհին հաստատել է իրենց հարաբերությունները Պրահայում կայացած համերգի ժամանակ, երբ մի երկրպագու փորձել է կրկին ամուսնության առաջարկ անել։ «Ո՛չ։ Ես արդեն հանդիպում եմ ինչ-որ մեկի հետ», - ասել է նա բեմից։

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել, որտեղ տեղեկացնում է, որ առաջադրվել է առաջիկա ընտրություններին:

«Հարգելի գործընկերներ, սույն նամակով առաջադրվում եմ ՔՊ կուսակցության՝2026 թ. հերթական խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար»,- գրել է նա

Հայ-թուրքական սահմանի բացման հարցը դեռ չի քննարկվում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու բանակցային գործընթացը շարունակվում է։

«Այս պահին մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման, այլ ոչ թե սահմանի բացման մասին։ Սա կախված կլինի գործընթացի առաջընթացից. դեռևս կոնկրետ ժամկետներ չկան», - ասել է պարբերականի աղբյուրը։

Այսօր Ազգային ժողովում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացնելով ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ ընթացիկ տարվա տվյալները նշել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։ 

Այս համատեքստում նախարար Սարգսյանն ընդգծել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 6-ից նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։

«Ընթացիկ տարվա 9 ամիսներին ՀՀ Նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 17․180 անձի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15,5%-ով Դադարեցվել է 3․166 անձի ՀՀ քաղաքացիությունը։ Անդրադառնալով Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացին՝ նշեմ, որ 2025թ․ հոկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 21916 տեղահանված անձ։

Նույն օրվա դրությամբ ՀՀ Նախագահի հրամանագրով 14064-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, իսկ անձնագրավորման միջոցով ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 7191 անչափաս, իսկ 7852 գործ հիմա ընթացքի մեջ է»,- նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Կալինինգրադի՝ ՆԱՏՕ-ի կողմից հնարավոր ռազմածովային շրջափակումը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական AgoraVox հրատարակությունը։ 

«Եթե ՆԱՏՕ-ն փորձի արգելափակել Կալինինգրադի մուտքը Բալթիկ ծով, դա կարող է կրկնել Քենեդի-Խրուշչովի հրթիռային ճգնաժամը (1962 թվականի հոկտեմբեր), որի էպիկենտրոնը Կալինինգրադն էր», - հաղորդում է հրատարակությունը։ 

Հոդվածի հեղինակները չեն բացառում, որ Կալինինգրադը կարող է դառնալ նոր հրթիռային ճգնաժամի էպիկենտրոն։ Ավելին, հաշվի առնելով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև սառը պատերազմի վերսկսումը և ԱՄՆ-ի դուրս գալը միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրից, «Երրորդ համաշխարհային պատերազմը չի կարելի բացառել», - նշվում է հոդվածում։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը առաջարկել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են նոր հանդիպում անցկացնել Աֆրիկայում։ Սա կարող է տեղի ունենալ նոյեմբերի վերջին կայանալիք G20 գագաթնաժողովում, հաղորդել է «Yle»-ն։ 

Ստուբը չի բացահայտել իր գաղափարի մանրամասները, սակայն Թրամփը դեռևս օգոստոսին հայտարարել էր, որ չի մեկնի Հարավային Աֆրիկա, քանի որ երկրի իշխանությունները սպիտակամորթ բնակչության նկատմամբ ցեղասպանություն են իրականացնում։ Բացի դրանից, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի առաջնորդը նույնպես չի մասնակցի գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ փոխել է իր որոշումը գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ՝ արտահայտելով իր հիասթափությունը Ռուսաստանի հետ բանակցությունների տեմպից։ Թրամփը նաև նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ։

Վլադիմիր Պուտինը զայրացած արձագանքել է նոր սահմանափակումներին՝ դրանք անվանելով «անբարյացակամ գործողություն»։

Միևնույն ժամանակ, Թուրքիան հայտարարել է Ստամբուլում Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների չորրորդ փուլը հյուրընկալելու պատրաստակամության մասին։ Սակայն Պեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպման անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ փոխել է իր միտքը գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ՝ արտահայտելով իր հիասթափությունը Ռուսաստանի հետ բանակցությունների տեմպից։ Թրամփը նաև նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ։

20-րդ դարի սկզբի ռուսական հին կայսերական քարտեզներում հստակ երևում է, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն.

Սևանա լիճ չկա, կա Գյոյչա լիճ. այդ քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի միջոցառմանը։

Նա նշել է, որ ադրբեջանցիների վերադարձը իրենց «պատմական հողեր»՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին:

«Ես արդեն ասել եմ. մենք այնտեղ պետք է վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»,- ասել է Ալիևը

Ֆոտո

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 4-ին

Թրամփը սպառնnւմ է կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը

Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում․ «Հրապարակ»

Ֆինլանդիան առաջարկել է՝ Թրամփը և Պուտինը հանդիպեն նոյեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովին

Մեծ Բրիտանիան Ուկրաինային հրթիռներ է հատկացրել

«Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին. «Իրավունք»

Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում

Նորաձևությունը և քննադատությունը սոցիալական մեդիայի դարաշրջանում. ինչպես է Lyas-ը ցուցադրությունների դիտումը վերածում զանգվածային միջոցառման

Կալանավորվել է Վեհափառի եղբորորդին

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ

Մեղադրյալների միայն մի փոքր մասն է դատարանում. Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը «մեղավոր» է անվանել

Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին