Վճարել 61 միլիարդ կամ 0 դոլար. Թրամփը Կանադային առաջարկ է արել
Մայիսի 29, 2025

Վճարել 61 միլիարդ կամ 0 դոլար. Թրամփը Կանադային առաջարկ է արել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարևան Կանադան ցանկանում է միանալ Միացյալ Նահանգների «Ոսկե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգին: Թրամփն իր Truth Social սոցցանցային էջում գրել է, որ Կանադան ստիպված չի լինի վճարել «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի օգտագործման համար, եթե այն դառնա Միացյալ Նահանգների մաս:

«Ես Կանադային, որն այնքան շատ է ցանկանում լինել մեր հրաշալի «Ոսկե գմբեթ» համակարգի մաս, ասացի՝ դա կարժենա 61 միլիարդ դոլար, եթե նրանք մնան առանձին, ոչ հավասար ազգ: Բայց դա կարժենա զրո դոլար, եթե նրանք դառնան մեր թանկագին 51-րդ նահանգը: Նրանք դիտարկում են առաջարկը», - գրել է Թրամփը:

«Ոսկե գմբեթ» համակարգի ստեղծումը կարժենա շուրջ 175 միլիարդ դոլար: Այն շահագործման կհանձնվի Թրամփի նախագահական ժամկետի ավարտին։ «Ոսկե գմբեթ»-ը պետք է կարողանա դիմակայել հրթիռների նորագույն տեսակներին, այդ թվում՝ գերձայնային և տիեզերքից արձակվածներին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հաստատվել են 2025-2026 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը

Իսրայելն ընդունում է Գազայի պատանդների ազատ արձակման Ուիթկոֆի նոր առաջարկը. Նեթանյահու

Ինչպես Հայաստանը կարող է դառնալ Հարավային Կովկասի լոգիստիկ հանգույց

ՀԱՄԱՍ-ը Ուիտկոֆից նոր առաջարկ է ստացել Գազայում հրադադարի վերաբերյալ. հայտարարություն

ՀԷՑ-ի լիցենզիան կերկարաձգվի մինչև 2029թ–ի փետրվարի 1-ը

«Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերը. Տեսանյութ

Հորդառատ անձրեւ Երեւանում. 8 բալանոց խցանում է, տաքսիները կրկնակի թանկացել են

Մահացած փոքրիկի հարազատները բռնություն են կիրառել բժշկուհու նկատմամբ

43-ամյա իջևանցու տանը թմրաբույսերի լաբորատորիա է հայտնաբերվել (տեսանյութ)

ՀՀ-ում ռիելթորներն այլևս չեն կարողանա աշխատել առանց արտոնագրի և հարկեր վճարելու

«Աղքատների բանակ չի լինելու»․ Հայկ Սարգսյանը՝ «բանակից փողով ազատվելու» օրենքի մասին

Ռուսական սոֆթը հայկական լսարաններում

«Բանակից փողով ազատվելու» օրենքի նախագծը հնարավոր է և չեղարկվի․ ՔՊ-ական պատգամավոր

Ի՞նչ հետևություն եք անում շարունակվող ադրբեջանական կրակոցներից. Պապիկյանի պատասխանը

Թրամփը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարաքին նշանակել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ