ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում շարունակում է լարված մնալ, և Արևմուտքը շարունակում է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերը։
«Ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում շարունակում է լարված մնալ: Մեր պետություններին ուղղված մարտահրավերներն աճում են: Արևմուտքը շարունակում է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու և կազմակերպության երկրների վրա ճնշում գործադրելու իր փորձերը»,- ասել է Բելոուսովը՝ ելույթ ունենալով Բիշքեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:
Բացի այդ, ըստ նրա, ահաբեկչական սպառնալիքները պահպանվում են ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում՝ «առաջին հերթին գալիս են Աֆղանստանից»։