Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցումը» բացելու քայլերին. այս մասին օկուպացված Արցախից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Զանգեզուրի անցումը ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի համար Նախիջևանի հետ, այլ նաև Թուրքիայից դեպի թյուրքական աշխարհ ձգվող նոր ինտեգրացիոն գիծ։ Կարճ ժամանակում այս անցման բացումը կամրապնդի նաև Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։
Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանում խաղաղությանը, հանգստությանը և զարգացմանը։ Իրականում, մենք կցանկանայինք, որ նրանք օգուտ քաղեն այս «երկկողմ շահող» մթնոլորտից: Կատարված յուրաքանչյուր քայլ, բացված յուրաքանչյուր դուռ ու միջանցք տնտեսական շահ կապահովի և ժամանակի ընթացքում երկրներին կմոտեցնի միմյանց», - ասել է Էրդողանը։