Ի՞նչ հետևություն եք անում շարունակվող ադրբեջանական կրակոցներից. Պապիկյանի պատասխանը
Մայիսի 30, 2025

Ի՞նչ հետևություն եք անում շարունակվող ադրբեջանական կրակոցներից. Պապիկյանի պատասխանը

Պետք է շարունակենք աշխատել։ Այս մասին ասել է ՀՀ պատշպանության նախարար Սուրեն Պապիկյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ հետևություն է նա անում շարունակվող ադրբեջանական կրակոցներից։

ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ էր արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

«Մենք պարզաբանում էինք ուզել, նրանք հրաժարվել են, որ իրենք են արել», - ասել է Պապիկյանը։

Հիշեցնենք, որ այսօր գիշերը՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Rate this item
(0 votes)

Լրահոս