Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինայում հնարավոր է երկարաժամկետ հրադադար։ Նրա խոսքերը հայտնում է Milliyet թերթը։
Նրա խոսքով, մայիսի 29-30-ը թուրքական պատվիրակությունը կայցելի Կիև։
«Եթե համեմատենք կողմերի դիրքորոշումները, երկարաժամկետ հրադադարը հնարավոր լուծումներից ամենաիրատեսականն է թվում, եթե դրանք հնարավոր լինի լավ կառավարել»,- նշել է թուրք նախարարը։
Նա մանրամասնել է, որ հրադադարի մշտական համաձայնագիրը համակողմանի ջանքեր է պահանջում։ Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան այն կողմն է, որը կարող է նույն շաբաթվա ընթացքում այցելել և՛ Ռուսաստան, և՛ Ուկրաինա, և Անկարան կշարունակի իր դիվանագիտությունն ու ջանքեր կգործադրի խաղաղություն հաստատելու համար։