Զախարովան հրապարակել է Ստամբուլում կայանալիք բանակցություններում ռուսական պատվիրակության կազմը
Մայիսի 30, 2025

Զախարովան հրապարակել է Ստամբուլում կայանալիք բանակցություններում ռուսական պատվիրակության կազմը

Ստամբուլում  Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլում Ռուսաստանի պատվիրակության կազմը  նույնը կլինի։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նույն ռուսական պատվիրակությունը», - ասել է նա՝ ի պատասխան հարցի։

Մայիսի 15-ին Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Բանակցային խմբի անդամներ են հաստատվել փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը եւ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Rate this item
(0 votes)

Լրահոս