Իրանը կարող է թույլատրել ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ ԱՄՆ տեսուչներ ուղարկել իրանական օբյեկտներ, եթե Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային բանակցությունները հաջողությամբ պսակվեն:
Ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին ասել է Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Նորմալ է, որ թշնամական երկրների տեսուչներին թույլ չեն տալիս, բայց եթե միջուկային համաձայնագիրը կնքվի, մենք կարող ենք թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համար աշխատող ամերիկացի տեսուչներին այցելել մեր միջուկային օբյեկտներ», – ասել է Էսլամին մամուլի ասուլիսում:
Նախատեսվում է, որ Թեհրանը և Վաշինգտոնը կանցկացնեն միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը: