Հայաստանն Ադրբեջանից պարզաբանում է ուզել Խոզնավարի ուղղությամբ կրակոցների առնչությամբ, սակայն Ադրբեջանը հրաժարվել է, որ դա իրենք են արել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել»,–ասաց Պապիկյանը:
Ավելի վաղ ՊՆ–ից հայտնել էին, որ մայիսի 29-ին ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: