Թեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իրանական աղբյուրներին։
Երկու կողմերը կարող են «քաղաքական համաձայնության» հասնել, եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները, հայտնել են աղբյուրները։ Նշվում է, որ հարցը դեռևս չի քննարկվել ամերիկյան բանակցային թիմի հետ։ Նման համաձայնագրի պայմանների համաձայն՝ Իրանը մեկ տարով կդադարեցնի ուրանի հարստացումը։ Բարձր հարստացված պաշարների մի մասը կմատակարարվի այլ երկրներ կամ կվերածվի խաղաղ նպատակներով վառելիքի։
«ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր գործարքը պետք է ներառի ուրանի հարստացման դադարեցում, որը, ենթադրաբար, կարող է իրականացվել միջուկային զենք ստեղծելու համար։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ չունի նման զենք մշակելու մտադրություն»- գրում է Reuters-ը։