Ինչպես Հայաստանը կարող է դառնալ Հարավային Կովկասի լոգիստիկ հանգույց
Մայիսի 30, 2025

Ինչպես Հայաստանը կարող է դառնալ Հարավային Կովկասի լոգիստիկ հանգույց

Միջազգային «ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը կարծում է, որ Աշխաբադի համաձայնագիրը, որը Կենտրոնական Ասիան կապում է Պարսից ծոցի և Արաբական ծովի նավահանգիստների հետ, հնարավորություններ է բացում Հայաստանը Հարավային Կովկասի լոգիստիկ հանգույց դարձնելու համար:

Հայաստանը միացել է Կենտրոնական Ասիան ու Միջին և Մերձավոր Արևելքի երկրները միացնող միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Աշխաբադի համաձայնագրին՝ 2025 թվականի մայիսին վավերացնելով այն։

Պատուհան դեպի աշխարհ. ինչպես Հայաստանը կարող է «տեղավորվել» գլոբալ լոգիստիկայի մեջ

Պայմանավորված աշխարհագրական և քաղաքական գործոններով՝ Հայաստանը խիստ սահմանափակված է միջազգային լոգիստիկայի զարգացման գործում։ Բաց է միայն երկու ուղղություն` դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, և դեպի հարավ՝ Իրան և ավելի հեռու։

Հյուսիսային ուղղությունը բավական մշակված է. մեր խոշորագույն առևտրային գործընկերը մնում է Ռուսաստանը, երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 13,3 միլիարդ դոլար՝ 72%-ով շատ, քան 2023 թվականին։

Այդուհանդերձ, Մկրտչյանի խոսքով, ավտոմոբիլային հաղորդակցության հետ կապված դժվարություններ կան. ռուս-վրացական սահմանի մայրուղու և անցակետի թողունակությունը սահմանափակ է: Բայց Հայաստանը չի կարող ազդել իրավիճակի բարելավման վրա. ամեն ինչ կախված է վրաց-ռուսական միջանցքի վերակառուցման նախագծի իրականացումից։

Միաժամանակ ոչ պակաս խոստումնալից կարող է լինել հարավային ուղղությունը։ Ծավալներով Հայաստանի երկրորդ արտաքին առևտրային գործընկերը ԱՄԷ-ն է՝ 6 մլրդ դոլար ապրանքաշրջանառությամբ։

Իրանի հետ սահմանը կարող է դառնալ ծով տանող դարպաս և համապատասխանաբար համաշխարհային շուկաներ։ Եվ հենց հարավային ուղղությունն է գրավում պետության և բիզնեսի ուշադրությունը։

Մկրտչյանի խոսքով` Հայաստանի տնտեսության աճին օժանդակելու համար հատկապես կարևոր է լոգիստիկ ներուժի զարգացումը։

Միջազգային մակարդակի հասնելը լոգիստիկայի լուրջ վերափոխում կպահանջի: Խոսքը միայն անհրաժեշտ ենթակառուցվածքի մասին չէ. կարևոր է, թե որքան արագ և որակով է հնարավոր կազմակերպել բեռների առաքումը «Ա»-ից «Բ» կետ ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ պետություններ: Այդ իսկ պատճառով, ըստ Մկրտչյանի, մեծանում է տեխնոլոգիաների դերը ինչպես բեռնափոխադրումների նկատմամբ պետական վերահսկողության ոլորտում, այնպես էլ յուրաքանչյուր առանձին վերցված ընկերության գործունեության մեջ։

«Թվային լոգիստիկան թափանցիկություն է ապահովում մատակարարման շղթայի բոլոր փուլերում և մեծացնում է դրա մասնակիցների միջև վստահությունը: Հայաստանի համար նույնպես կարևոր է շարժվել այդ ուղղությամբ՝ սկսելով բազային տեխնոլոգիաներից՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, սովորական գործընթացների ավտոմատացում, տրանսպորտի մոնիտորինգ», - նշում է փորձագետը։

«Mordor Intelligence» մարկետինգային ընկերության տվյալներով՝ թվային լոգիստիկայի համաշխարհային շուկայի ծավալը 2024 թվականին մոտեցել է 30 մլրդ դոլարի և կաճի տարեկան 16%-ով՝ 2029 թվականին հասնելով 63,55 մլրդ դոլարի։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ Աշխաբադի համաձայնագրին միանալը թույլ կտա ազգային տրանսպորտային ընկերություններին ավելի շահավետ պայմաններով օգտվել Պարսից և Օմանի ծոցերի նավահանգիստների ենթակառուցվածքներից, ինչպես նաև Միջին Ասիայի երկրների լոգիստիկ հանգույցներից:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երբեք մտքովս չէր անցնի, որ կապրեմ մի երկրում, որտեղ առաջին դեմքն ընդդիմախոսներին պատասխանում է անձնական բանսարկություններով եւ փողոցային բառապաշարով. Արամ Աբրահամյան

ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները հայտնվել են փակուղում. ԱՄՆ ֆինանսների նախարար

ԱՄՆ դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի հարցումների նոր առցանց համակարգի

Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա ռեժիմով

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքները մայիսի 30-ին

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Երևանից հետո մեկնել է Բաքու

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Սյունիքի մարզի ուղղությամբ․ խոցվել է մանր եղջերավոր կենդանի

Հայտնի են հունիս ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը

«Հրապարակ». Թշնամուց փող են ստացել

Նման իրավիճակներում միշտ երկու անդուր երևույթի ենք բախվում․ Աննա Հակոբյան

Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը. Փաշինյանը նոր գրառում է արել

Էլիտաների դեմ շարունակվող այս կռիվն է օգնելու Նիկոլին վերարտադրվել 2026 թվականին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են․ Աննա Հակոբյան

«Իրավունք». ՔՊ-ի ակտիվը լրջորեն նախապատրաստվում է շեֆի տարեդարձին. ի՞նչ են որոշել